f

Անկախ

Արտակարգ դեպք Գյումրիում. «Գազպրոմ Արմենիայի» Շիրակի մարզի ԳԳՄ տնօրենն ու իրացման բաժնի պետը բերման են ենթարկվել


 

Shamshyan.com-ի տեղեկություններով՝ Գյումրի քաղաքի ոստիկանության Մուշի բաժնում խուլիգանություն կատարելու հատկանիշներով նյութեր են նախապատրաստվում:

Սեպտեմբերի 9-ին՝ ժամը 13:30-ի սահմաններում, ոստիկանության Կումայրիի բաժնի համայնքային ոստիկանության բաժանմունքի տեսուչն ու շուկայի վերահսկողության տեսչության 3 աշխատակիցներ այցելել են Գյումրի քաղաքի Մարմաշենի խճուղու թիվ 19 հասցեում տեղակայված ավտոգազալցակայան:

Կայքի տեղեկություններով՝ այցելության պատճառը եղել է ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի որոշման պահանջներից ելնելով հիշյալ տնտեսվարող օբյեկտի գործունեությունը 24 ժամով կասեցնելու հետեւանքների ստուգումը:

Այցելության պահին այնտեղ են եղել Գյումրի քաղաքի Մ. Խորենացի փողոցի բնակիչ, 38-ամյա Սերգեյ Ամիրբեկյանը եւ Գյումրի քաղաքի Գարեգին Նժդեհ փողոցի բնակիչ, 46-ամյա Աղասի Ջանոյանը, ովքեր ոստիկանության եւ տեսչության աշխատակիցներին ներկայացել են որպես նշված օբյեկտի սեփականատերեր, այնուհետեւ սկսել են սեռական բնույթյի հայհոյանքներ հնչեցնել ու խոչընդոտել նշված ծառայողների աշխատանքը:

Ահազանգով ժամանած ոստիկանության Մուշի բաժնի օպերատիվ խումբը նշված անձանց բերման են ենթարկել ոստիկանության Մուշի բաժին: 

Ըստ կայքի՝ Ս. Ամիրբեկյանը աշխատում է «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի Շիրակի ԳԳՄ տնօրեն, իսկ Ա. Ջանոյանը՝ «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ -ի Շիրակի մարզի իրացման բաժնի պետ:

 

Գյումրի Գազպրոմ

Ահազանգ. Ոստիկանությունը հրաժարվում է վերադարձնել հստուկ պահպանման տարածք տարված ցուցարարների մեքենաները. փաստաբան
Տավուշի մարզպետը Կիրանցում քաղաքացիներին համոզում էր, որ թույլ տան քարտեզագրողներին ներս մտնել
Սուրեն Պետրոսյան ազատ արձակվեց
Մոմավառություն՝ ի հիշատակ Նիկոլ Փաշինյանի շարասյան կողմից վրաերթի ենթարկված հղի կնոջ
Քաղաքացիները փակել են Մեղրի-Երևան ճանապարհը
Առեղծվածային դեպք՝ Ջրվեժում. հյուրանոցում հայտնաբերվել են 2 օտարերկրացիների մարմիններ. 2 հոգի էլ հոսպիտալացվել է
Հիմա ուզում եմ հասկանամ՝ ինչի հիման վրա են ինձ բերման ենթարկել, որովհետեւ գիտեին՝ ով եմ, ինչ եմ. Արթուր խաչատրյան
Հայաստանն ստացել է «խաղաղության պայմանագրի» նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ
Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել Վահան Մարտիրոսյանի և Սյուզան Ջաղինյանի նկատմամբ․ նրանք հետախուզվում են
Քաղաքացիները փակեցին Նոյեմբերյանի ճանապարհը
Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան
Հերթական հաջողությունը՝ քիմիայի Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում
Երեք կազմակերպություններ դադարեցրել են համագործակցությունը ոստիկանության հետ՝ ՆԳՆ ղեկավարի նշանակվելուց հետո. ԱՄՆ պետդեպ
Ոստիկանները բերման ենթարկեցին պատգամավոր Արթուր Խաչատրյանին
Քաշքշուկ Հրազդանում ճանապարհ փակած քաղաքացիների և ոստիկանների միջև
Ուղիղ Տավուշից,Աբրահամ Գասպարյանը՝պլանների մասին,տեսանյութ
Ընտրությունը պետք է համապատասխանի Հոգևոր Հայաստանի իդեալին. Արա Պողոսյան
«4 գյուղերի» սահմանազատումը ոչ մի կապ չունի ԽՊ հեռանկարի հետ, միլիմետր իսկ չի մոտեցնում դրա կնքումը
Կրկնում եմ` Ադրբեջանը ոչ թե հողի, այլ կոնկրետ ռազմավարական տեղակայման խնդիր է լուծում, որի պայմաններում հայկական հարցն իր ողջ խորությամբ և բաղադրիչներով կվերացվի
«Անակնկալներ են լինելու». Տավուշում ճանապարհը փակած քաղաքացիներն այսօր երեկոյան հայտարարություն կանեն
Օր օրի, ժամ առ ժամ մեր պայքարը թափ է առնում. Մարդկանց թիվն այստեղ գնալով ավելանում է. Ընդդիմադիր պատգամավոր
Պետական եկամուտների կոմիտեն լայնամասշտապ խուզարկություն է սկսել ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանին, նրա ընտանիքին եւ մերձավորներին պատկանող բիզնեսներում
Հաագայում ավարտվել է Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի դատական նիստի հերթական լսումները
Վերջին դեպքերի հետ կապված ավելացել են գրառումներ, որոնք արդարացնում են իշխանության գործողությունները:
Դիլիջանում «Toyota»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին ու գլխիվայր շրջվել
Ավելին
Ավելին