f

Անկախ

Իշխանության մեջ ընդգրկված անձանց մասնակցությունը հայ-թուրքական խաղաղասիրական ծրագրերինվտանգավոր է մեր պետության համար. Ռուբեն Մելքոնյան


Հանրային քննարկումների ժամանակ մի հանգամանք բացահայտվեց. չափորոշիչների հեղինակներից ոմանք ընդգրկված են հայ-թուրքական համատեղ ծրագրերում, ընդ որում՝ այդ ծրագրերը վերաբերում էին կրթությանը, ավելի կոնկրետ՝ պատմության դասավանդման առանձնահատկություններին: Չխախտելով որևէ մեկի անմեղության կանխավարկածը մի քանի փաստ ներկայացնեմ՝ հույս ունենալով, որ դրանով կօգնեմ ավելի նեղ մասնագետներին կրթության ընդհանուր փազլն ավելի ճիշտ հավաքելու համար: Այս մասին հանրակրթական չափորոշիչների և առարկայական ծրագրերի վերաբերյալ քննարկմանն ասաց արևելագիտության ֆակուլտետի դեկան Ռուբեն Մելքոնյանը:

Նա նշեց, որ մի ծրագիր կա ԵՄ-ի կողմից ֆինանսավորվող, որը կոչվում է «Հայաստան- Թուրքիա հարաբերությունների բարելավման գործընթացին աջակցություն» և սրա շրջանակներում մի շարք կազմակերպություններ Հայաստանից և Թուրքիայից ընդգրկված են տարբեր ծրագրերում: Ըստ Մելքոնյանի՝ այդ ծրագրերից մեկով 2017-ին հրատարակվել է մի գիրք՝ «Թուրքիայում և Հայաստանում պատմության դասավանդման վերաբերյալ քննադատություն և այլընտրանք» վերնագրով և դրանից հետո 2019-ին կրկին նույն ծրագրի շրջանակներում հրատարակվել է ևս մեկ գիրք, որը կոչվում է «Հայաստանի և Թուրքիայի համար պատմության դասավանդման ալտերնատիվ մոդուլներ», հեղինակների կազմում են  հայկական կողմից՝ Լիլիթ Մկրտչյանը, ԱԺ պատգամավոր Մարիա Կարապետյանը և Միգրացիայի կոմիտեի նախագահ Արմեն Ղազարյանը:

«Նախաբանում նշվում է, որ այս աշխատանքը ստեղծված է պատմաբանների ցանցի շնորհիվ նպաստել նախատեսվող դասագրքերի ռեֆորմին, ես ենթադրում եմ՝ դա առնչություն ունի չափորոշիչների հետ, և ներկայացնում են մի շարք առաջարկներ, թե ինչպես խաղաղասիրական ոճով դասավանդել պատմություն ՀՀ-ում և Թուրքիայում»,- ասաց նա:

Մելքոնյանն ասաց, որ առաջարկվում է դասագրքերում ընդգրկել ԼԳԲՏ շարժման պատմության տարբեր դրվագներ, մասնավորապես, 60-ական թվականներին Հոլանդիայում այդ շարժման հաջողությունները, սկիզբը՝ «վարդագույն շաբաթ» անունը կրող բողոքի ցույցը, և որպես օժանդակ ձեռնարկ կամ նյութ հանձնարարել սովորողներին 2000 թվականին տպագրված «Լեզբուհիների և գեյերի պատմությունների և մշակույթների հանրագիտարանը»: «Այդ գլխի համահեղինակներից է Մարիա Կարապետյանը: Որևիցե անդրադարձ չկա հայկական ազատագրական շարժումներին, Խորհդային Միությունում այլախոհական շարժմանը, նմանատիպ այլ շարժումներին»,- ասաց նա:

Մելքոնյանի խոսքով՝ խոսել են միայն ազգայանականություն տերմինի մասին: «Ազգայանականություն տերմինը Թուրքիայում և Հայաստանում լիովին տերբեր ընկալումներ ունի: Այդ տերմինը Թուրքիայում ունի միայն մեկ ձևակերպում լեզվական առումով, իսկ Հայաստանում կա ազգայնականություն և ազգայնամոլություն ձևակերպումները, որտեղ երկորդը ենթադրվում է՝ բացասական, իսկ առաջինը մեզ համար հավասար է հայրենասիրությանը ու հետևաբար այս խումբը հայ-թուրքական մասնագետներին առաջարկում է քննադատել ազգայնականությունը: Իրենց համար ազգայնական է Աթաթուրքը և նույն հարթության մեջ պետք է դիտարկվեն Անդրանիկը, Նժդեհը և մնացած բոլորը»,- ասաց նա:

Մելքոնյանի խոսքով՝ երկրորդ կետը սրա հետ կապված այն է, որ Թուրքիայում ազգայնական տերմինը բացասաբար են ընկալում հիմնականում հասարակության փոքր, մարգինալ, ձախակողմյան խմբերը, որոնց համար ազգայնականությունը հավասար է ֆաշիզմին և այլն, բայց այդ խմբերը որևիցե ազդեցություն չունեն Թուրքիայի հասարակական-քաղաքական կյանքի վրա, որևիցե կերպ ընդգրկված չեն խորհրդարանում որպես առանձին մեծ ուժ, ազդեցություն չեն ունենում կրթական չափորոշիչների, կրթական քաղաքականության և այլ քաղաքական ուղղությունների ձևավորման վրա:

«Նույն ֆորմատում, նույն խմբում այս հարցը քննարկում են Հայաստանում իշխող կուսակցության պատգամավորը, իշխանությանը մոտ կանգնած մասնագետները, փորձագետները և այլն, և Թուրքիայում զրոյական ազդեցություն ուենցող մարգինալ խմբավորումների ներկայացուցիչները: Դա, մեղմ ասած, անիմաստ է, իսկ խորքային առումով՝ վտանգավոր: Ուզում եմ նշել՝ 84 միլիոնանոց Թուրքիայում մարգինալ խմբի առաջարկած կրթական մոդուլները, որտեղ պետք է տեղ գտնեն ազգայնականության քննադատությունը, խաղաղասիրությունը և այլն, որևիցե վտանգ չի ներկայացնում այդ պետության համար, որովհետև դրանք որևիցե դոմինանտ ուղենշային շերտում գոյություն չունեն, չեն էլ լսվում նրանց ձայները, իսկ մեզ նման երկրում, որը կանգնած է արտաքին ու ներքին հարձակումների փաստի առաջ, քաղաքականությունը ձևավորող ու իրականացնող անձանց, տվյալ պահին՝ իշխանության մեջ ընդգրկված անձանց մասնակցությունը նմանատիպ ծրագրերին և այդ գաղափարների, դրութների ուղղակի կամ անուղղակի ընդգրկումը մեր չափորոշիչների, կրթական տարբեր ուղեցույցների մեջ, վտանգավոր է մեր պետության, մեր հասարակության համար»,- ասաց նա:

Ռուբեն Մելքոնյան

Երևան-Աշտարակ ճանապարհը՝ հիմա,տեսանյութ
Մատի վրա հաշված պատգամավորներ են ժողովրդի կողքին. Միհրան Մախսուդյան
«Սա ներկայացում չի՛, սա իրական մարդկանց տներ ու ճակատագրեր են, ա՛յ ոչնչություններ»․ Գառնիկ Դանիելյանը՝ Ալեն Սիմոնյանին
Բերքաբերի սահմանին ականզերծող սակրավորի ոտնաթաթը պոկվել է, նա տեղափոխվել է Երևան
Ռուբեն Վարդանյանը խոսել է ընտանիքի հետ, նա դադարեցրել է հացադուլը
Ծեծի է ենթարկվել Առողջապահության համաշխարհային կազմակերպության խորհրդականը
Կորոնավիրուսի գործով Արսեն Թորոսյանի նախկին տեղակալի նկատմամբ հարուցել է նոր հանրային քրեական հետապնդում
Երեւանում միկրոավտոբուսներով փակել են Արշակունյաց պողոտան (տեսանյութ)
Տավուշում ականապայթյունային վնասվածք ստացած զինծառայող կա, որի կյանքին վտանգ չի սպառնում․ ՊՆ
Քաղաքացիներն ինքնաբուխ փակել են Հյուսիս-Հարավ մայրուղին՝ Պռոշյանի հատվածում
«Մինա» հանող հայ չի լինում, սաղ թուրք են. Կիրանցում մթնոլորտը խիստ լարված է
Կիրանցում ականի պայթյունից քաղաքացի է վիրավորվել. Հրատապ
Եթե սահամանազատում տեղի ունենա, ապա Կիրանցում նոր կառուցվող դպրոցի հեռավորությունը թշնամուց լինելու է 170 մետր․ Վարդան Ոսկանյան
Գնդապետ Միհրան Մախսուդյանը դուրս է գրվել հիվանդանոցից
Ոստիկանները Տավուշում լրագրողի մասնագիտական գործունեությանը. հարվածել ու գցել լրագրողի հեռախոսը.հայտարարություն
Գառնիկ Դանիելյանը դուրս է եկել հիվանդանոցից եւ մեկնում է Կիրանց
Երևանի կենտրոնում հանրահավաքի մասնակից կինը բռունցքով հարվածել է ոստիկանի գլխին, նա ձերբակալվել է․ ՔԿ
Փաշինյանի կառավարությունը հայտնում է 20 սյուն տեղադրելու մասին
Ոտքի քանի չի հանձնել. Պաստառներ Երևանի վարչական շրջաններում
«Եղեռն» հասկացությունը պատմական նշանակություն ունի, «Ցեղասպանություն»-ը իրավական կատեգորիա է. Արման Թաթոյան
Նիկոլ Փաշինյան փակում է Հանրապետություն մտնող երկաթգիծը․ Հրանտ Բագրատյան
Մենուա Սողոմոնյան օգտատերն ուղիղ եթերում էր։
Պարեկներն այսօր կրկին փակել են Բաղանիս–Ոսկեպար ճանապարհը
Էդգար Ղազարյանն ազատ է արձակվել
Ապարան-Սպիտակ ճանապարհն էլ փակվեց (տեսանյութ)
Ավելին
Ավելին