Մալիում զինված մարդկանց հարձակման արդյունքում ութ մարդ զոհվել է, ևս երեքը՝ վիրավորվել: Այդ մասին հայտնում է РИА Новости լրատվական գործակալությունը՝ վկայակոչելով տեղական լրատվամիջոցներին: Գրում է Gazeta.ru-ն:
Նշվում է, որ հարձակումը տեղի է ունեցել Բանկասի տարածքում ՝ տարածաշրջանում ռազմական գործողություններին հաջորդած «լռության» ժամանակահատվածից հետո:
Զինված գրոհայինները հարձակվել են Օգոբորո բնակավաայրի վրա: Չարագործները նաև որոնել և այրել են տներն ու ամբարները: Մոտակայքում գտնվող զինվորականներին չի հաջողվել միջամտել: