Եվրամիությունը վեց ամսով՝ մինչև 2021 թ. մարտի 15-ը, երկարաձգել է Ռուսաստանի և Ուկրաինայի ֆիզիկական և իրավաբանական անձանց նկատմամբ պատժամիջոցները, որոնք կիրառվել են Ուկրաինայի դեպքերից հետո: Այդ մասին հայտնում է ТАСС լրատվական գործակալությունը՝ վկայակոչելով Բրյուսելի հայտարարությանը: Գրում է Gazeta.ru-ն:
«Խորհուրդը որոշում է կայացրել ևս վեց ամսով` մինչև 2021 թվականի մարտի 15-ը երկարացնել ֆիզիկական և իրավաբանական անձանց նկատմամբ պատժամիջոցները, որոնք շարունակում են խաթարել կամ սպառնալ Ուկրաինայի տարածքային ամբողջականությանը, ինքնիշխանությանը և անկախությանը», - նշվել է փաստաթղթում:
2014թ. մարտին Ղրիմում հանրաքվե անցկացվեց, որից հետո թերակղզին դարձավ Ռուսաստանի տարածքային մաս, իսկ Սևաստոպոլը դարձավ դաշնային նշանակության քաղաք: Դրանից հետո Միացյալ Նահանգներն ու Եվրամիությունը հակառուսական պատժամիջոցներ կիրառեցին: