f

Անկախ

Շարունակվում են գյուղոլորտում Հայաստանում և Արցախում իրականացվող ծրագրերի ներդաշնակեցման քայլերը


ՀՀ Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը սեպտեմբերի 9-ին ընդունել է Արցախի Հանրապետության գյուղատնտեսության նախարար Աշոտ Բախշիյանի գլխավորած պատվիրակությանը։

Հանդիպման օրակարգն ընդգրկում էր հայկական երկու պետությունների գյուղատնտեսության ոլորտում իրականացվող ծրագրերի լայն շրջանակ։

Ողջունելով հյուրերին՝ ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը նշել է, որ հանդիպման կարեւոր նպատակներից է քննարկել գյուղատնտեսության ոլորտում իրականացվող ծրագրերը եւ մինչեւ տարեվերջ ներկայացնել այն առարկայական համաձայնությունները, որոնք պետք է լինեն հետագա ներդաշնակ գործողությունների հիմքում։ Միաժամանակ նախարարը գոհունակությամբ նշել է, որ մի շարք կետերի շուրջ արդեն իսկ գրանցվել են փոխհամաձայնություններ։

Երկուստեք ընդգծվել է միասնական ուժերով, փոխգործակցությամբ եւ երկու կողմերում առկա պետական օժանդակության գործիքակազմի կիրառմամբ պարենային անվտանգության եւ պարենային ապահովության կարեւորությունը։ Պարենային անվտանգության ապահովման համատեքստում հստակեցվել է, որ խնդիրը պետք է դիտարկել մեկ ընդհանուր նկարի մեջ եւ համադրել երկու պետությունների հնաարավորությունները պարենային անվտանգության բարձրացման նպատակով։ Այս առումով Տիգրան Խաչատրյանը նշել է․

«Մեր բոլոր գործողություններն, ի վերջո, երկու կարեւոր խնդիր լուծելու նպատակ ունեն՝ Արցախի եւ Հայաստանի ժողովրդին ապահովելու տեղական արտադրության բավարար քանակությամբ սնունդով, որը միաժամանակ լինի որակյալ։ Եվ կարծում եմ, որ այն մեթոդները, որոնք մեր կողմից մշակված են եւ որպես ծրագիր առաջարկված կիրառության համար, այդ նպատակին են ծառայում»։

Նախարարը նաեւ կարեւորել է ենթակառուցվածքների դերը՝ նշելով․ «Ենթակառուցվածքները պետք է լինեն պատրաստ եւ հասանելի գյուղացիական, ֆերմերային տնտեսությունների համար, մյուս կողմից բնակչությունը պետք է պատրաստ լինի այդ ենթակառուցվածքները օգտագործել իրեն անհրաժեշտ ծառայություններ ապահովելու տեսանկյունից»։

Իր խոսքում Աշոտ Բախշիյանը նշել է, որ Արցախի Հանրապետության գյուղատնտեսության եւ ՀՀ էկոնոմիկայի նախարարությունների միջեւ ձեւավորվել են շատ ջերմ հարաբերություններ, որոնք կարող են գործնական ոլորտում միասնական հաջողությունների լուրջ խթան հանդիսանալ։

Այնուհետեւ ԱՀ գյուղատնտեսության նախարարը համառոտ ներկայացրել է Արցախի ագրարային բնագավառում իրականացվող ծրագրերն ու առաջիկա նախաձեռնությունները։ Մասնավորապես, նրա տեղեկացմամբ, Արցախում արդեն իսկ մեկնարկել է համատեղ նախագծված ցորենի արտադրության ծրագիրը՝ հաշվի առնելով Արցախի գյուղատնտեսական ռեսուրսները եւ ցորենի մշակման առանձնահատկությունները: Ինտնեսիվ այգեգործության ծրագրի շրջանակում տրամադրվել են նախահաշվարկային բոլոր տեղեկանքները եւ փաստաթղթերը, արցախյան կողմը համանման ծրագիրը բերել է նախագծային տեսքի: Ջերմատնային տնտեսությունների ներդրման ոլորտում ուսումնասիրվել է Հայաստանում գործող պետական աջակցության ծրագիրը, Արցախում նախատեսվող ծրագիրը եւս բերվել է նախագծային տեսքի:

Խելացի անասնաշենքերի կառուցման ծրագիրը տրամադրված տեղեկատվության հիման վրա արցախյան կողմը բերել է նախագծային տեսքի: ԱՀ գյուղատնտեսության նախարարության կողմից կկրկօրինակվի նաեւ խոշոր եղջերավոր կենդանիների համարակալման ծրագիրը։

ԱՀ գյուղատնտեսության նախարարության ուուշադրության կենտրոնում է նաեւ սպանդանոցային մորթը: Հանդիպման ընթացքում ԱՀ գործընկերներին պարզաբանումներ են ներկայացվել սպանդանոցների քարտեզագրման, նոր սպանդանոցների հիմնման պետական աջակցության մեխանիզմների վերաբերյալ: Անասնաբուժության ոլորտում քննարկվել են երկու պետություններում միջսահմանային հիվանդությունների կանխարգելմանն առնչվող հարցեր: Սպանդանոցների կառուցումը խթանելու նպատակով նախագծվել է համապատասխան աջակցության ծրագիր:

Քննարկվել են նաեւ գյուղատնտեսության որոտում նոր ներդրումների ներգրավմանը, պետական աջակցության գործիքակազմի ենթակառուցվածքների զարգացմանը, վերամշակման ոլորտներում առավել արդյունավետ քաղաքականության իրականացմանն առնչվող հարցեր։

Արցախյան պատվիրակությանն ընդունել է նաեւ ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը։ հանդիպման ընթացքում քննարկվել են գյուղատնտեսության օրակարգին առնչվող մի շարք հարցեր։ ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը ներկայացրել է արցախցի գործընկերների հետ մինչ այժմ ձեռքբերված պայմանավորվածությունների ընթացքն ու հետագա անելիքները։

Արցախի Հանրապետություն ՀՀ Էկոնոմիկայի նախարարություն Տիգրան Խաչատրյան

Ահազանգ. Ոստիկանությունը հրաժարվում է վերադարձնել հստուկ պահպանման տարածք տարված ցուցարարների մեքենաները. փաստաբան
Տավուշի մարզպետը Կիրանցում քաղաքացիներին համոզում էր, որ թույլ տան քարտեզագրողներին ներս մտնել
Սուրեն Պետրոսյան ազատ արձակվեց
Մոմավառություն՝ ի հիշատակ Նիկոլ Փաշինյանի շարասյան կողմից վրաերթի ենթարկված հղի կնոջ
Քաղաքացիները փակել են Մեղրի-Երևան ճանապարհը
Առեղծվածային դեպք՝ Ջրվեժում. հյուրանոցում հայտնաբերվել են 2 օտարերկրացիների մարմիններ. 2 հոգի էլ հոսպիտալացվել է
Հիմա ուզում եմ հասկանամ՝ ինչի հիման վրա են ինձ բերման ենթարկել, որովհետեւ գիտեին՝ ով եմ, ինչ եմ. Արթուր խաչատրյան
Հայաստանն ստացել է «խաղաղության պայմանագրի» նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ
Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել Վահան Մարտիրոսյանի և Սյուզան Ջաղինյանի նկատմամբ․ նրանք հետախուզվում են
Քաղաքացիները փակեցին Նոյեմբերյանի ճանապարհը
Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան
Հերթական հաջողությունը՝ քիմիայի Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում
Երեք կազմակերպություններ դադարեցրել են համագործակցությունը ոստիկանության հետ՝ ՆԳՆ ղեկավարի նշանակվելուց հետո. ԱՄՆ պետդեպ
Ոստիկանները բերման ենթարկեցին պատգամավոր Արթուր Խաչատրյանին
Քաշքշուկ Հրազդանում ճանապարհ փակած քաղաքացիների և ոստիկանների միջև
Ուղիղ Տավուշից,Աբրահամ Գասպարյանը՝պլանների մասին,տեսանյութ
Ընտրությունը պետք է համապատասխանի Հոգևոր Հայաստանի իդեալին. Արա Պողոսյան
«4 գյուղերի» սահմանազատումը ոչ մի կապ չունի ԽՊ հեռանկարի հետ, միլիմետր իսկ չի մոտեցնում դրա կնքումը
Կրկնում եմ` Ադրբեջանը ոչ թե հողի, այլ կոնկրետ ռազմավարական տեղակայման խնդիր է լուծում, որի պայմաններում հայկական հարցն իր ողջ խորությամբ և բաղադրիչներով կվերացվի
«Անակնկալներ են լինելու». Տավուշում ճանապարհը փակած քաղաքացիներն այսօր երեկոյան հայտարարություն կանեն
Օր օրի, ժամ առ ժամ մեր պայքարը թափ է առնում. Մարդկանց թիվն այստեղ գնալով ավելանում է. Ընդդիմադիր պատգամավոր
Պետական եկամուտների կոմիտեն լայնամասշտապ խուզարկություն է սկսել ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանին, նրա ընտանիքին եւ մերձավորներին պատկանող բիզնեսներում
Հաագայում ավարտվել է Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի դատական նիստի հերթական լսումները
Վերջին դեպքերի հետ կապված ավելացել են գրառումներ, որոնք արդարացնում են իշխանության գործողությունները:
Դիլիջանում «Toyota»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին ու գլխիվայր շրջվել
Ավելին
Ավելին