Մեծ Բրիտանիայի արքայազն Հարրին վճարել է Վինձորում գտնվող իրեն պատկանող Ֆրոգմոր քոթեջի վերանորոգման համար ծախսած 2.4 միլիոն ֆունտ ստերլինգը: Այդ մասին հայտնում է Daily Mail թերթը՝ հղում անելով արքայազնի ներկայացուցչին: Գրում է Gazeta.ru-ն։
Նրա խոսքերով՝ արքայազնը վերադարձրել է ամբողջ գումարը ՝ ներդրում կատարելով։
Պարբերականը նշում է, որ պարտքի մարումը հնարավոր է դարձել վավերագրական և գեղարվեստական ֆիլմերի ստեղծման համար Netflix սթրիմինգային ծառայության հետ պայմանագրի կնքումից հետո: