f

Անկախ

Արարատի մարզի դատախազը միջնորդագրեր է ներկայացրել ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարին և Ճանապարհային ոստիկանության ծառայության պետին


Արարատի մարզի դատախազությունում սույն թվականի փետրվարի 5-ին կայացած խորհրդակցության ընթացքում արձանագրվել էր, որ մարզի տարածքում 19.8 տոկոսով ավելացել են ճանապարհատրանսպորտային հանցագործությունների և պատահարների դեպքերը: Մասնավորապես 2018թ. արձանագրված ՃՏՀ  116 դեպքի դիմաց նախորդ տարի տեղի է ուենցել 139 նման դեպք: Ընդ որում, 2-ով աճել է նաև մահվան ելքով դեպքերի թիվը՝ կազմելով 20, որոնց հետևանքով մահացել է 37 անձ:  

Հաշվի առնելով այս մտահոգիչ ցուցանիշները՝ ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը խորհրդակցության ընթացքում հանձնարարել էր մանրամասն վերլուծության ենթարկել ճանապարհային երթևեկության կանոնների խախտումների ամբողջական պատկերը, առանձնացնել առավել ռիսկային գոտիները և, գործադրելով դատախազական ներգործության համապատասխան միջոցներ, հետամուտ լինել ՃՏ հանցագործություններին նպաստող հիմնական պատճառների վերացմանը:

 Այս համատեքստում Արարատի մարզի դատախազությունը ձեռնամուխ է եղել դատախազական ներգործության համապատասխան միջոցների կիրառմամբ նշված հանցատեսակի կանխարգելմանն ուղղված աշխատանքների նախաձեռնմանը:

Մասնավորապես ուշադրություն է դարձվել այն հանգամանքին, որ արձանագրված մահվան ելքով դեպքերից 2-ը տեղի է ունեցել  մարզի Արարատ քաղաքի ՈԿՖ բանավանի կամրջի ավտոճանապարհահատվածում, որի հետևանքով մահացել է ընդհանուր 8 անձ:

Մասնավորապես՝ 2019թ. հուլիսի 6-ին՝ ժամը 15-ի սահմաններում, «Տոյոտա Հիլուքս» մակնիշի ավտոմեքենան Երևան-Մեղրի ավտոճանապարհով դեպի Երևան քաղաք ընթանալիս այդ կամրջի հատվածում դուրս է եկել  հանդիպակաց ուղղության երթևեկելի ուղե­­մաս և բախվել հանդիպակաց դեպի Երասխ ընթացող՝ «Գազել» մակնիշի երթուղային ավտոմեքենային: Դրանից անմիջապես հետո երթուղային ավտոմեքենայի հետնամասին է  հարվածել  «Վազ-21063» մակնիշի ավտոմեքենան: Բախումների հետևանքով  «Գազել»-ի  շարժիչի տեղամասում գազի համակարգից առաջացած գազի արտահոսքից հրդեհ է բռնկվել՝  տարածվելով նաև մյուս երկու ավտոմեքենաների վրա, ինչն  անզգուշությամբ առաջացրել է յոթ մարդու մահ և 3 ուղևորների մոտ ծանրության տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

Դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 3-րդ մասով հարուցվել է քրեական գործ, որով  նույն հոդվածով մեղադրանք է առաջադրվել «Տոյոտա Հիլուքս» մակնիշի ավտոմեքենայի վարորդ Ս. Հ.-ին: Գործը 22․11․2019թ․ մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Արարատի և Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարան և այժմ գտնվում է դատաքննության փուլում։

Նույն վայրում 2019թ. նոյեմբերի 1-ին` ժամը 13:48-ի սահմաններում, «MERSEDES-BENZ CLK 200» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, կողաշրջվել և գլորվելով ընկել ճանապարհի աջ կողմում գտնվող ձորը: Վթարի հետևանքով ուղևորը  ստացել է մարմնական վնասվածքներ, իսկ մեքենան վարող անձը հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացել է: Դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ, նշանակվել է դատաավտոտեխնիկական, դատահետքաբանական, միկրոմասնիկական և դատաբժշկական համալիր փորձաքննություն, նախաքննությունը շարունակվում է։

Քրեական գործերի նյութերի ուսումնասիրությունից հետևում է, որ վթարները տեղի են ունեցել ցերեկային ժամերին, պարզ տեսանելիության պայմաններում, առանց երթևեկության համար որևէ խոչընդոտի առկայության: Իսկ վթարների առաջացմանն էապես նպաստել են  կամրջի երկու կողմերում առկա՝ ճանապարհի վերընթաց և կոր կառուցվածքային առանձնահատկությունները, դրան ոչ համահունչ՝ ճանապարհի այդ հատվածը երթևեկության համապատասխան նշաններով թերի և ոչ արդյունավետ կարգավորած լինելու հանգամանքը, նշված հատվածում ճանապարհային ոստիկանության աշխատողների կողմից իրականացվող ծառայության ոչ բավարար լինելը, ինչպես նաև երթևեկության թույլատրելի արագության ոչ բավարար չափով սահմանափակումներն ու այդ սահմանափակումների պահանջների կատարման նկատմամբ ոչ բավարար հսկողությունը։

Նկատի ունենալով այս հանգամանքները՝ ՀՀ Արարարտի մարզի դատախազ Սևակ Հովհաննիսյանը միջնորդագրեր է ուղղել ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանին, ինչպես նաև ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության պետ Եգոր Կարապետյանին:

 Առաջարկվել է համապատասխան գերչատսչությունների կողմից իրենց իրավասությունների սահմաններում, միջոցներ ձեռնարկել Երևան-Երասխ ավտոճանապարհի ՈԿՖ բանավանի հատվածում գտնվող կամրջի վրա և հարակից գոտիներում երթևեկության անվտանգությունն ապահովելու, վթարածին և հանցածին գործոնները չեզոքացնելու, երթևեկության նշաններով ու հսկող տեխնիկական միջոցներով կահավորելու, թույլատրելի արագությունն առավել սահմանափակելու, Ճո ծառայությունն ուժեղացնելու ուղղությամբ և արդյունքների մասին, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի  200-րդ հոդվածով սահմանված կարգով տեղեկացնել ՀՀ Արարատի մարզի դատախազությանը:   

Գլխավոր դատախազություն ավտովթար

Երևան-Աշտարակ ճանապարհը՝ հիմա,տեսանյութ
Մատի վրա հաշված պատգամավորներ են ժողովրդի կողքին. Միհրան Մախսուդյան
«Սա ներկայացում չի՛, սա իրական մարդկանց տներ ու ճակատագրեր են, ա՛յ ոչնչություններ»․ Գառնիկ Դանիելյանը՝ Ալեն Սիմոնյանին
Բերքաբերի սահմանին ականզերծող սակրավորի ոտնաթաթը պոկվել է, նա տեղափոխվել է Երևան
Ռուբեն Վարդանյանը խոսել է ընտանիքի հետ, նա դադարեցրել է հացադուլը
Ծեծի է ենթարկվել Առողջապահության համաշխարհային կազմակերպության խորհրդականը
Կորոնավիրուսի գործով Արսեն Թորոսյանի նախկին տեղակալի նկատմամբ հարուցել է նոր հանրային քրեական հետապնդում
Երեւանում միկրոավտոբուսներով փակել են Արշակունյաց պողոտան (տեսանյութ)
Տավուշում ականապայթյունային վնասվածք ստացած զինծառայող կա, որի կյանքին վտանգ չի սպառնում․ ՊՆ
Քաղաքացիներն ինքնաբուխ փակել են Հյուսիս-Հարավ մայրուղին՝ Պռոշյանի հատվածում
«Մինա» հանող հայ չի լինում, սաղ թուրք են. Կիրանցում մթնոլորտը խիստ լարված է
Կիրանցում ականի պայթյունից քաղաքացի է վիրավորվել. Հրատապ
Եթե սահամանազատում տեղի ունենա, ապա Կիրանցում նոր կառուցվող դպրոցի հեռավորությունը թշնամուց լինելու է 170 մետր․ Վարդան Ոսկանյան
Գնդապետ Միհրան Մախսուդյանը դուրս է գրվել հիվանդանոցից
Ոստիկանները Տավուշում լրագրողի մասնագիտական գործունեությանը. հարվածել ու գցել լրագրողի հեռախոսը.հայտարարություն
Գառնիկ Դանիելյանը դուրս է եկել հիվանդանոցից եւ մեկնում է Կիրանց
Երևանի կենտրոնում հանրահավաքի մասնակից կինը բռունցքով հարվածել է ոստիկանի գլխին, նա ձերբակալվել է․ ՔԿ
Փաշինյանի կառավարությունը հայտնում է 20 սյուն տեղադրելու մասին
Ոտքի քանի չի հանձնել. Պաստառներ Երևանի վարչական շրջաններում
«Եղեռն» հասկացությունը պատմական նշանակություն ունի, «Ցեղասպանություն»-ը իրավական կատեգորիա է. Արման Թաթոյան
Նիկոլ Փաշինյան փակում է Հանրապետություն մտնող երկաթգիծը․ Հրանտ Բագրատյան
Մենուա Սողոմոնյան օգտատերն ուղիղ եթերում էր։
Պարեկներն այսօր կրկին փակել են Բաղանիս–Ոսկեպար ճանապարհը
Էդգար Ղազարյանն ազատ է արձակվել
Ապարան-Սպիտակ ճանապարհն էլ փակվեց (տեսանյութ)
Ավելին
Ավելին