f

Անկախ

Քաղաքական չեզոքության երկակի ստանդարտները․ մի օրինագծի հետքերով


Դեռ նախորդ տարվա նոյեմբերին, երբ իշխանությունները պայքարում էին Հանրային խորհրդի նախագահի պաշտոնից Վազգեն Մանուկյանին հեռացնելու համար, ԱԺ  «անկախ» պատգամավոր Արման Բաբաջանյանը մի նախագիծ դրեց շրջանառության մեջ, որով առաջարկում էր փոփոխություններ կատարել «Հանրային խորհրդի մասին» ՀՀ օրենքում։

Օրինագծով առաջարկվում է լրացնել հոդվածը, որը սահմանում է հանրային խորհրդի անդամի գործունեության դադարեցման հիմքերը և ավելացնել ևս մեկ կետ․ խախտել է քաղաքական հարցերում չեզոքություն պահպանելու պարտավորությունը։ 

Օրինագծի հեղինակի կարծիքով՝ քաղաքական չեզոքություն պահպանելու օրենսդրական պահանջը  իմպերատիվ է, սակայն նորմի կատարման պետական հարկադրանքի երաշխիքը բացակայում է։ Գործունեության դադարեցումը որպես խորհրդի անդամ դիտարկվում է որպես պետական հարկադրաքքի միջոց։ 

Այն օրերին, թերևս, օրինագիծը շուտափույթ կերպով ԱԺ օրակարգ կբերվեր և կընդունվեր մեծամասնության կողմից․ «Իմ քայլականները», նեղսրտած Վազգեն Մանուկյանի՝ իշխանությունների ականջին ոչ հաճո քննադատություններից, նրան մեղադրում էին քաղաքական չեզոքությունը խախտելու համար։ Եվ այս օրենսդրական փոփոխությունը այն ժամանակ հենց այն էր, ինչ պետք էր իշխանություններին։

 Բայց  օրենսդրական շուտափույթ փոփոխությունների կարիք  չառաջացավ․ Վազգեն Մանուկյանը հրաժարական տվեց։ Եվ օրինագիծը մնաց օդից կախ։ Նոյեմբերից մինչև օրս այն անգամ չի քննարկվել ԱԺ Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովում։  Այս տարվա հունվարի 13-ին կայացած նիստում որոշվել է օրինագծի քննարկումը հետաձգել  մինչև երկամսյա ժամկետով։ 

Այս ընթացքում օրինագիծը փոփոխելու վերաբերյալ առաջարկ է ներկայացրել ՀՀ կառավարությունը։ Կառավարությունը շեշտում է, որ Հանրային խորհդրի անդամի գործառույթներն ուղղակիորեն կամ անուղղակիորեն առնչվում են նաև քաղաքական հարցերի, հետևաբար վերջինս չի կարող բացարձակ զերծ մնալ քաղաքական հարցերի վերաբերյալ իր գործառույթներից բխող դիրքորոշում հայտնելուց:

«Վերոգրյալը հաշվի առնելով՝ նախագծով առաջարկվող կարգավորումը հանրային խորհրդի խնդիրների և գործառույթների հետ համադրված վերլուծության արդյունքում անհրաժեշտ է ձևակերպել այն աստիճանի հստակությամբ, որը թույլ տա Հանրային խորհրդի յուրաքանչյուր անդամի իր վարքագիծը համատեղել տվյալ կարգավորման հետ, այսինքն, հստակ կանխատեսելու, թե որ հայտարարությունը կարող է համարվել քաղաքական զսպվածության խախտում, որը՝ ոչ: Ընդ որում, առաջարկվող սահմանափակումներն էլ չպետք է լինեն այն աստիճան, որ խաթարեն հանրային խորհրդի բնականոն գործունեությունը՝ կաշկանդելով հանրային խորհրդի անդամին՝ իրապես իրականացնելու իր առջև դրված խնդիրները»,- ասված է Կառավարության առաջարկում։ 

Փաստորեն, ստացվում է, որ Հանրային խորհրդի անդամն, ի վերջո, կարող է քաղաքական հարցերի վերաբերյալ դիրքորոշում հայտնել։ Սակայն կախված նրանից, թե ինչպիսին կլինի նրա դիրքորոշումը, այն կարող է համարվել ընդունելի կամ անընդունելի։ Փորձը ցույց է տալիս՝ եթե խոսքը քննադատություն է իշխանությունների հասցեին (ինչպես ՀԽ նախկին նախագահ Վազգեն Մանուկյանի դեպքում էր), ապա այն համարվում է քաղաքական զսպվածության խախտում, եթե խոսքն արտահայտում է  համաձանյություն իշխանությունների վարած քաղաքականությանը  (ինչպես ՀԽ ներկայիս նախագահ Ստյոպա Սաֆարյանի դեպքում է, որը մեկ անգամ չէ, որ հայտարարել է՝ սատարում է հեղափոխությանը), ապա այն միանգամայն ընդունելի է և տեղավորվում է ՀԽ անդամի գործունեության շրջանակներում։ 

Ըստ ամենայնի, կառավարության առաջարկի ենթատեքստն էլ հենց սա է․ ունենալ երկակի ստանդարտներ ապահովող օրենք, որը կճնշի այլակարծությունը և կխրախուսի իշխանություններին հաճոյանալը։ 

Իսկ օրինագիծն ի վերջո օրենք կդառնա՞, թե՞ ոչ։ Ցույց կտա ժամանակը։ Չի բացառվում, որ հանկարծ կհիշեն օրինագծի մասին ու ԱԺ օրակարգ կբերեն, երբ ՀԽ որևէ անդամ իշխանությունների համար ոչ ցանկալի դառնա։ 

 

 

Հանրային խորհուրդ Արման Բաբաջանյան օրենք

Երևան-Աշտարակ ճանապարհը՝ հիմա,տեսանյութ
Մատի վրա հաշված պատգամավորներ են ժողովրդի կողքին. Միհրան Մախսուդյան
«Սա ներկայացում չի՛, սա իրական մարդկանց տներ ու ճակատագրեր են, ա՛յ ոչնչություններ»․ Գառնիկ Դանիելյանը՝ Ալեն Սիմոնյանին
Բերքաբերի սահմանին ականզերծող սակրավորի ոտնաթաթը պոկվել է, նա տեղափոխվել է Երևան
Ռուբեն Վարդանյանը խոսել է ընտանիքի հետ, նա դադարեցրել է հացադուլը
Ծեծի է ենթարկվել Առողջապահության համաշխարհային կազմակերպության խորհրդականը
Կորոնավիրուսի գործով Արսեն Թորոսյանի նախկին տեղակալի նկատմամբ հարուցել է նոր հանրային քրեական հետապնդում
Երեւանում միկրոավտոբուսներով փակել են Արշակունյաց պողոտան (տեսանյութ)
Տավուշում ականապայթյունային վնասվածք ստացած զինծառայող կա, որի կյանքին վտանգ չի սպառնում․ ՊՆ
Քաղաքացիներն ինքնաբուխ փակել են Հյուսիս-Հարավ մայրուղին՝ Պռոշյանի հատվածում
«Մինա» հանող հայ չի լինում, սաղ թուրք են. Կիրանցում մթնոլորտը խիստ լարված է
Կիրանցում ականի պայթյունից քաղաքացի է վիրավորվել. Հրատապ
Եթե սահամանազատում տեղի ունենա, ապա Կիրանցում նոր կառուցվող դպրոցի հեռավորությունը թշնամուց լինելու է 170 մետր․ Վարդան Ոսկանյան
Գնդապետ Միհրան Մախսուդյանը դուրս է գրվել հիվանդանոցից
Ոստիկանները Տավուշում լրագրողի մասնագիտական գործունեությանը. հարվածել ու գցել լրագրողի հեռախոսը.հայտարարություն
Գառնիկ Դանիելյանը դուրս է եկել հիվանդանոցից եւ մեկնում է Կիրանց
Երևանի կենտրոնում հանրահավաքի մասնակից կինը բռունցքով հարվածել է ոստիկանի գլխին, նա ձերբակալվել է․ ՔԿ
Փաշինյանի կառավարությունը հայտնում է 20 սյուն տեղադրելու մասին
Ոտքի քանի չի հանձնել. Պաստառներ Երևանի վարչական շրջաններում
«Եղեռն» հասկացությունը պատմական նշանակություն ունի, «Ցեղասպանություն»-ը իրավական կատեգորիա է. Արման Թաթոյան
Նիկոլ Փաշինյան փակում է Հանրապետություն մտնող երկաթգիծը․ Հրանտ Բագրատյան
Մենուա Սողոմոնյան օգտատերն ուղիղ եթերում էր։
Պարեկներն այսօր կրկին փակել են Բաղանիս–Ոսկեպար ճանապարհը
Էդգար Ղազարյանն ազատ է արձակվել
Ապարան-Սպիտակ ճանապարհն էլ փակվեց (տեսանյութ)
Ավելին
Ավելին