Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ այսօր՝ օգոստոսի 22-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում:
Ժամը 22:00-ի սահմաներում Զովունի-Եղվարդ ավտոճանապարհի՝ Եղվարդի վարչական տարածքում, բախվել են Mercedes-600 և Opel Zafira մակնիշի ավտոմեքենաները:
Վթարի հետևանքով 5 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Եղվարդ քաղաքի հիվանդանոց: Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները, այնուհետև օպերատիվորեն դեպքի վայր ժամանած Արտակարգ Իրավիճակների Փրկարար-ծառայության Եղվարդի հրշեջ-փրկարարները և Եղվարդի հիվանդանոցի բժիշկները: