f

Անկախ

Տեղեկատվական քաղաքականությունում օրակարգ սահմանելու խնդիր կա. Տիգրան Աբրահամյան


Tert.am-ը ներկայացնում է «Հենակետ» վերլուծական կենտրոն ՀԿ ղեկավար, Արցախի նախագահի անվտանգության հարցերով նախկին խորհրդական Տիգրան Աբրահամյանի հոդվածը, որում հեղինակն անդրադառնում է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի` Ապրիլյան պատերազմի թեմայով ասուլիսին, երկրում ամենատարբեր հարցերի հետ կապված հանրային քննարկումներ սկսելու ու օրակարգ ձևավորելու անհրաժեշտության, Ապրիլյան պատերազմի ու տավուշյան ռազմական գործողությունների որոշ հանգամանքներին: Հոդվածն ամբողջությամբ` ստորև.

«Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի ասուլիսն ապրիլյան մարտական գործողությունների վերաբերյալ ինձ համար այլ համատեքստում է դիտարկելի։ Այս ասուլիսում որոշակի գծերով վերլուծվեց մարտական գործողությունների պատճառների, դրա ընթացքի, հետևանքների, դերակատարների մասին որոշ դրվագներ։

Այն, ինչ ասաց նախագահ Սարգսյանը, հանրության մի մեծ զանգվածի համար կարևոր էր և որոշ զարգացումների վերաբերյալ նոր տեղեկություններ հաղորդվեց, ըստ այդմ՝ իրադարձությունների դետալացում եղավ։ Այն մարդկանց համար, որոնք այդ զարգացումների կիզակետում են եղել կամ խորությամբ զբաղվել են այդ իրադարձությունների ուսումնասիրությամբ, ուղղակի հիշողության թարմացում էր, որովհետև ասվեց բաներ, որոնք առանց այդ էլ շատ ակնհայտ էին։

Չեմ ցանկանում խոսել ասուլիսի հանրային պահանջի կամ կոնկրետ պահի և ժամանակի հետ կապված հարցերի մասին, դրանում առկա թեզերի, նոր խոսքի, բանախոսի անկեղծության, քաղաքական ուղերձների և դրա հասցեատերերի մասին, բայց ես անհրաժեշտություն եմ տեսնում, որ քաղաքական, տնտեսական, ռազմական բնույթի քննարկումները ամենատարբեր ձևաչափերով մեր իրականության կարևոր էլեմենտը դառնան։

Այս իմաստով, ինձ համար, իհարկե, ռազմական ոլորտն է, որտեղ ես ինքս անհրաժեշտություն եմ տեսնում, որ պետությունն ինքը ոլորտային քննարկումների, տարբեր ձևաչափերի միջոցով հանրային քննարկումների հարթակներ ստեղծի։

Խոսքս ֆորմալ քննարկումների կամ կոնկրետ կառույցներ ձևավորելու մասին չէ, դրանք առանց այդ էլ շատ են, այլ ըստ գերատեսչությունների, ոլորտների արդյունավետ հարթակների ձևավորման մասին, որտեղ ոլորտային մասնագետների կարծիքների փոխանակումները, քննարկումները, բանավեճերը համապատասխան կառույցներին, ինստիտուտներին առաջարկներ կմատուցեն, որոշակի օրակարգ կձևավորեն, նաև անհրաժեշտ տեղեկատվական գործողություններ կապահովեն։

Այս քննարկումներում պետք է տեսանելի լինեն տարբեր տարիներին ոլորտը ներկայացնող տարբեր դեմքեր, ռազմական գործիչներ, որոնք ունեն հսկայական փորձ ու գիտելիք, և դա առաջնահերթ փոխանցման անհրաժեշտություն է առաջացնում։

Նույնիսկ անիմաստ եմ համարում ծավալվելու այն թեմայի շուրջ, թե մեր երկիրն ինչպիսի բարդ ռազմաքաղաքական տարածաշրջանում է, ինչպիսի անվտանգային սպառնալիքներ են առկա․ սա բոլորին էլ պարզ է, սակայն այս իրադրությունը մեզ ստիպում է մեզ համար այսքան առանձնահատուկ, նուրբ թեմաները բաց, փակ ֆորմատով, ինչպես որ այդ պահին անհրաժեշտ կլինի, ակտիվ քննարկումների դաշտում պահել։

Խոսում ենք Ապրիլյան պատերազմի մասին, սակայն փորձագիտական անդրադարձերի կարիք ունի նաև հուլիսին Տավուշում ծավալված գործողությունների թեման։

Օրինակ՝ համոզված եմ, որ տավուշյան մարտական գործողություններն իրենց բոլոր մանրամասնություններով հավաքագրվել ու մշակվում են Զինված ուժերի գխավոր շտաբում, Պաշտպանության նախարարությունում։ Հետագայում դրանց հիման վրա փակ զեկույցներ կպատրաստվեն, ապա նոր հրամաններ ու որոշումներ կլինեն։ Դա բնական գործընթաց է։

Լավ կլիներ, որ դրան զուգահեռ Պաշտպանության նախարարությունը ուսումնասիրեր գործընթացի տեղեկատվական բաղադրիչը, ինչը մեր օրերում շատ կարևոր էլեմենտ է դարձել։ Ի տարբերություն բուն մարտական գործողությունների` տեղեկատվական գործողությունները շարունակվում են և պետք է նախ հետ վերադառնալ՝ հասկանալ, թե ինչպես մենք կառուցեցինք մեր տեղեկատվական առաջնահերթությունները բուն մարտական գործողությունների օրերին ու դրանից հետո, ինչ խնդիրներ լուծվեցին, իսկ որոնք չստացվեցին։ Ինչպես պետք է կառուցենք երկրի տեղեկատվական քաղաքականությունը հետտավուշյան փուլում և առհասարակ։

Ես տեղյակ չեմ, թե արդյո՞ք սրանք համապատասխան կառույցներում քննարկման առարկա դարձել են, թե ոչ, բայց ես կարծում եմ, որ այս տեսանկյունից անելիքները շատ-շատ են։ Ե՞րբ են նման թեմաների քննարկումները տեղափոխվելու փորձագիտական դաշտ, ինչպե՞ս են վերլուծական շրջանակները ներգրավում այս քննարկումներում և ամենակարևորը՝ ինչ անելիքներ է պետությունը տեսնում այս դաշտում։

Կան թեմաներ, մարտական գործողությունների դրվագներ, որոնք միայն քննարկումների, տարբեր բնույթի հանդիպումների արդյունք կարելի է հարթել կամ ստանալ պատասխաններ, հասկանալ, թե որն է պետության համար առաջնահերթ, որն է տեղավորվում արտաքին տեղեկատվական ուղղությունում ընթացող մարտերի տրամաբանության մեջ կամ հակառակը։

Այս իմաստով, մեկ օրինակ կբերեի։ Օրինակ՝ ինչո՞ւ են իշխանության տարբեր ներկայացուցիչներ անընդհատ շրջանառում 2016 թվականին մեր կորցրած «2 տասնյակ դիրքերի մասին» թեզը։ Ինչո՞ւ եմ ասում, որ շատ հարցեր քննարկումների կարիք ունեն կամ հարցադրումներ են առաջացնում, որովհետև, օրինակ, այս պարագայում, իմ ունեցած տեղեկությանը, իմ տեսածին հակասող հայտարարություններ են հնչում։

Ես 2016 թվականի ապրիլից առաջ ու հետո եղել եմ Թալիշում և Լելե Թեփե բարձունքի հատվածում տեղակայված մարտական դիրքերում։

Ակնհայտորեն մենք 2 տասնյակից ավել դիրքեր չենք կորցրել։ Հիմա, ես երկու հարց ունեմ՝ ինչո՞ւ են մեր կորուստները ուռճացվում և ի՞նչ նպատակով է իշխանական տարբեր էշելոններից շահարկվում (սրա մասին ես իմ կարծիքն անկասկած ունեմ)։ Եվ ամենակարևորը՝ արդյո՞ք սրանում խնդիր չի տեսնում Պաշտպանության նախարարությունը, զինված ուժերի գլխավոր շտաբը։ Սա տեղեկատվական քաղաքականության հետ կապված խնդիրների ընդամենը մեկ՝ մասնավոր օրինակ է, իսկ թե քննարկման, օրակարգի ձևավորման հետ առնչվող քանի խնդրահարույց թեմա կա, երկար կարելի է խոսել։

Վերադառնալով մեր անելիքների հետ կապված հարցին` կրկնում եմ՝ երկրում ամենատարբեր հարցերի հետ կապված հանրային քննարկումներ սկսելու, օրակարգ ձևավորելու խնդիր կա։ Մեր տարածաշրջանում աճող լարվածությամբ և պատերազմի վտանգով պայմանավորված, ռազմական թեմատիկան իր բոլոր բաղադրիչներով պետք է ակտիվ քննարկումների առանցքում լինի՝ բաց կամ փակ ձևաչափով, իսկ երբ դա չկա, ապա դա կամ նշանակում է, որ վտանգի զգացում չկա կամ տեղեկատվական գործողությունների գործոնն առանձնապես չի կարևորվում։

Տիգրան Աբրահամյան Ապրիլյան պատերազմ հանրային քննարկումներ Սերժ Սարգսյան մամուլի ասուլիս

Վերջին դեպքերի հետ կապված ավելացել են գրառումներ, որոնք արդարացնում են իշխանության գործողությունները:
Դիլիջանում «Toyota»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին ու գլխիվայր շրջվել
Ամաչում եմ այն գործընկերներիս համար, որոնք Պետդումայում պատմում են, թե այս ամենը պատմական արդարության ակտ է. Զատուլինը՝ Արցախից հայերի գաղթի մասին
Ականազերծում իրականացնողները շատ դեպքերում հրաժարվում են, որոշները ազատման դիմում են գրել. Գառնիկ Դանիելյան
Յուրի Սաքունց․ «Փորձելու եմ սահմանել նոր ռեկորդ՝ ատամներով քաշելով ուղղաթիռ»
Ռուսաստանի Արմավիր քաղաքում նշելու են քաղաքի և հայ համայնքի տարեդարձը
Այս պահին Իրանի հետ նոր գազամուղի կառուցման տարբերակ չի քննարկվում, դրա կարիքը այս պահին չկա. Թունյան
Ապրիլի 26-ի ժամը 13.00-ի դրությամբ Երևանում փակ փողոցներ չկան
Եղանակը Հայաստանում
Փակ է Գյումրի-Վանաձոր ճանապարհը
Մահացել է լրագրող և խմբագիր Հայկ Ջանփոլադյանը
Առաջարկվում է մեքենայի գույքահարկը տեխզննման պահին վճարել ոչ թե ամբողջական, այլ մասնակի. նախագիծ ներկայացվեց ԱԺ լիագումար նիստի քննարկման
Պայքարե՛նք, ժողովու՛րդ, պայքարե՛նք մնացյալ մեր երեխաների համար․ Աստղ Գալեյան
Բախումներ հրահրողներն էլ եք դուք, պատերազմ բերած մարդիկ էլ. Բագրատ Սրբազան
Օկուպացված Ակնայում փակվել է ռուս-թուրքական համատեղ մշտադիտարկման կենտրոնը (տեսանյութ)
ՀՀ ֆինանսների նախարարը Մարագոսի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ ֆինանսատնտեսական համագործակության համակարգման հարցերը
Երկու դրվագ Ախուրյանի և Կումայրիի ոստիկանների հակաթմրամոլային պայքարից. Ձերբակալվածներից մեկն օտարերկրացի է
Նիկոլ Փաշինյանը հաստատել է ՄԻԵԴ-ում առաջադրվող ՀՀ դատավորների ցանկը. Ովքեր են 3 թեկնածուները
Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 95 դեպք
Հնդկաստանի ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստանի հետ համագործակցության պատճառով Բաքվի դժգոհությանը
Երեւան-Գյումրի գնացքում Աննա Հակոբյանի նստելու ձեւը համացանցում քննարկման առարկա է դարձել
2020-ին Երևանում զանգվածային անկարգություններին մասնակցած ևս երկու անձի մասով քրվարույթի նախաքննությունն ավարտվել է. ՔԿ
Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները կառավարությանը կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը
Նոր հնարավորություն. գործարկվում է աշխատանք գտնելու e-work.am առաջին մասշտաբային պետական հարթակը
«Բժիշկներն ասել են 2–3 օրից հետո օրգանիզմը չի դիմանա». «Զվարթնոցում» հացադուլ հայտարարած Լեո Նիկոլյանը քաղցկեղ ունի
Ավելին
Ավելին