ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը հայտարարել է, որ Սիրիայի կառավարությունը վճարելու է Իդլիբում թուրքական ուժերի հրետակոծության համար: Գրում է Russian.rt.com-ը:
Փետրվարի 12-ին Էրդողանը Սիրիայի դեմ Թուրքիայի նոր գործողությունների վերաբերյալ հայտարարությամբ հանդես կգա:
Հիշեցնենք, որ փետրվարի 10-ին Սիրիան կրակ էր բացել Իդլիբի հյուսիսում գտնվող դիտակետի ուղղությամբ, որի հետևանքով հինգ թուրք զինվորական էր զոհվել:
Ավելի վաղ՝ փետրվարի 3-ին, հրետակոծության ժամանակ, զոհվել էին ևս յոթ զինվորական և մեկ քաղաքացիական մասնագետ:
Թեև Իդլիբում հրադադար է հաստատվել, Սիրիան շարունակում է գործողությունները զինյալներին ոչնչացնելու նպատակով և ներկայումս վերահսկում է տարածքների մոտ կեսը: