f

Անկախ

Սեւրի դասերը


Այսօր Սևրի պայմանագրի  ստորագրման 100 ամյակն է։ Հայկական քաղաքական-հասարակական շրջանակներում մեծ ոգևորություն է։ Ոմանք, կարծես համոզված են, որ պայմանագրով նախատեսված Հայաստանը կյանքի կոչելու համար, ընդամենը հարկավոր է դիմել միջազգային ատյաններին և․․․

Եվ Վուդրո Վիլսոնի հաջորդներն, այսօր իրենց դաշնակից Թուրքիայից կպահանջեն հայկական հողերի վերադարձը։ Հիշում եմ, ուղիղ 30 տարի առաջ, երբ առաջին անգամ ինձ թույլ տվեցին այցելել արտասահման (մինչ այդ ես, այսպես կոչված «невыездной» էի), հյուրընկալվել էի մորս քեռու՝ Վազգեն Անդրեասյանի մոտ, Փարիզի Վիրոֆլեյ արվարձանում։  

Վազգեն Անդրեասյանը ծնվել էր Արևմտյան Հայաստանի Խարբերդ նահանգի Հազարի գյուղում, ցեղասպանությունից հետո եկել էր Երևան, հետո Թբիլիսի, հետո հաստատվել էր Փարիզում և հասել մեծ հաջողությունների ավիակոնստրուկցիայի բնագավառում։

Իր երկարամյա կյանքի ընթացքում Վազգեն Անդրեասյանը շփվել էր բազմաթիվ հայ քաղաքական-հասարակական գործիչների հետ։ Հատկապես մտերիմ էր եղել զորավար Անդրանիկի հետ։ 2015թ․ Երևանում  հրապարակվեց նրա «Անդրանիկ» մենագրությունը։ Չնայած առաջին անգամ էի լինում արտասահմանում, այն էլ Փարիզում, բայց համարյա ամեն երեկո շտապում էի տուն, Վազգեն Անդրեասյանի հետ զրուցելու։

Նա պատմում էր իր հարազատ Հազարի գյուղից, ցեղասպանությունից, իր տպավորությունները հայ նշանավոր գործիչների հետ շփումներից և այլն։ Վիրոֆլեյից Փարիզ ճանապարհն անցնում էր Սևրով։ Մի անգամ Փարիզ գնալիս, երբ անցնում էինք Սևրի միջով, Վազգեն Անդրեասյանը  ցույց տվեց Սևրի նշանավոր պալատը (կարծեմ այժմ հախճապակու թանգարան է) և ասաց․ -Նայիր, ահա այտեղ 70 տարի առաջ ստորագրվեց Հայաստանի կործանման փաստաթուղթը։ Շշմել էի, այդ ժամանակ, ինքս էլ մտածում էի, թե 1920թ․ Սևրում վերջապես հաղթեց արդարությունը, բայց ինչպես միշտ բախտներս չբերեց։

  Այժմ ավելի լուրջ։ Հիշենք, թե ինչպիսի քաղաքական իրավիճակ էր մեր տարածաշրջանում՝ մի կողմից թուրք-ադրբեջանական նկրտումները հայկական տարածքների նկատմամբ, մյուս կողմից, հեղափոխությունից ուշքի եկող Ռուսաստանն, արդեն իր կայսերական նկրտումներով։ Հայրս՝ Ռաֆայել Իշխանյանը պատմում էր (ցավոք աղբյուրը չեմ հիշում), որ Սևրի պայմանագիրը ստորագրելուց հետո, մասնակից պետություններից Ռումինիայի ներկայացուցիչը մոտեցել է հայկական պատվիրակությանը և հարցրել․ -Իսկ դուք ունե՞ք այդքան ռազմական ուժ, որ պահեք այդ սահմանները։

Իսկ Սևրի դաշնագրով, հաղթանակած Անտանտը, այստեղ բացի փոքրաթիվ զինվորական մասնագետներից, ռազմական ուժով ներկա չէր։ Եվ մի կողմից քեմալական Թուրքիայի, որն արևմուտքում պատերազմում էր Հունաստանի հետ, մյուս կողմից բոլշևիկյան Ռուսաստանի առաջարկությունները բանակցությունների վերաբերյալ, մերժվում էին, փաստարկ բերելով Սևրի պայմանագիրը։ Սևրի դաշնագրով նախատեսված Հայաստանին չէր պատկանում Սյունիքը։

Եվ մեր սևրական գործիչները Գարեգին Նժդեհին հորդորում էին հանձնել Սյունիքը, հանուն Մեծ Հայաստանի։ Բարեբախտաբար մեծ զորավարը նրանց չլսեց։  Իհարկե, կարելի էր հասկանալ այն ժամանակվա գորժիչներին։ Պատկերացնում եմ, եթե նրանցից ինչ-որ մեկն առաջարկեր մոռանալ Սևրի պայմանագիրը և բանակցություններ սկսել Թուրքիայի և Ռուսաստանի հետ, պահելով եղած,  շուրջ 60 հազ․ քառ․ կմ Հայասատանը , նաև օգտագործել Սևրի պայմանագիրը, մի բան էլ ավել պոկելու, կորակվեր որպես դավաճան։

Լավ, բա հիմա՞։ Այսօր ունենք ազատագրված Արցախ։ Եվ հայության ողջ ուժերը պետք է համախմբել այն պահելու, պահպանելու համար, իհարկե նաև հաշվի առնելով տարածաշրջանի հիմնական դերակատարներին,  նրանց և մեր շահերի համընկնումը։

Այս անգամ սխալվելու իրավունք, ուղղակի չունենք։ Ինչպես Սևրի պայմանագիրը կյանքի չկոչվեց, այնպես էլ երբեք կյանքի չպետք է կոչվեն տարբեր միջազգային կազմակերպությունների բանաձևերը , այսպես կոչված, Ադրբեջանի տարածքային ամբողջության վերաբերյալ։

Սա է Սևրի դասը։ Այսպես կոչված, միջազգային հանրությունը, իր մեջ եղած հակասություններով հանդերձ, իբր «չտեսնելով»,  բայց  ընդունում է ուժի իրավունքը և ցանկացած փաստաթղթի ետևում պետք է ուժ լինի, հակառակ դեպքում այն անիմաստ թղթի կտոր է։

Հ․Գ․ Արցախի հարցով, իբր զիջումների պատրաստ, իսկ իրականում Արցախը Ադրբեջանի կազմ վերադարձնելու կողմանակիցների գաղափարախոս, «Ղարաբաղ» կոմիտեի անդամ, ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հիմնական փաստարկը, նույն միջազգային հանրությունն է, որն էլ , իր իսկ գծագրած և հաստատած Սևրի պայմանագիրը բանի տեղ չդրեց։

Ավետիք ԻՇԽԱՆՅԱՆ

 

Ավետիք Իշխանյան Սևրի պայմանագիր

Յուրի Սաքունց․ «Փորձելու եմ սահմանել նոր ռեկորդ՝ ատամներով քաշելով ուղղաթիռ»
Ապրիլի 26-ի ժամը 13.00-ի դրությամբ Երևանում փակ փողոցներ չկան
Եղանակը Հայաստանում
Փակ է Գյումրի-Վանաձոր ճանապարհը
Մահացել է լրագրող և խմբագիր Հայկ Ջանփոլադյանը
Առաջարկվում է մեքենայի գույքահարկը տեխզննման պահին վճարել ոչ թե ամբողջական, այլ մասնակի. նախագիծ ներկայացվեց ԱԺ լիագումար նիստի քննարկման
Պայքարե՛նք, ժողովու՛րդ, պայքարե՛նք մնացյալ մեր երեխաների համար․ Աստղ Գալեյան
Բախումներ հրահրողներն էլ եք դուք, պատերազմ բերած մարդիկ էլ. Բագրատ Սրբազան
Օկուպացված Ակնայում փակվել է ռուս-թուրքական համատեղ մշտադիտարկման կենտրոնը (տեսանյութ)
ՀՀ ֆինանսների նախարարը Մարագոսի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ ֆինանսատնտեսական համագործակության համակարգման հարցերը
Երկու դրվագ Ախուրյանի և Կումայրիի ոստիկանների հակաթմրամոլային պայքարից. Ձերբակալվածներից մեկն օտարերկրացի է
Նիկոլ Փաշինյանը հաստատել է ՄԻԵԴ-ում առաջադրվող ՀՀ դատավորների ցանկը. Ովքեր են 3 թեկնածուները
Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 95 դեպք
Հնդկաստանի ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստանի հետ համագործակցության պատճառով Բաքվի դժգոհությանը
Երեւան-Գյումրի գնացքում Աննա Հակոբյանի նստելու ձեւը համացանցում քննարկման առարկա է դարձել
2020-ին Երևանում զանգվածային անկարգություններին մասնակցած ևս երկու անձի մասով քրվարույթի նախաքննությունն ավարտվել է. ՔԿ
Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները կառավարությանը կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը
Նոր հնարավորություն. գործարկվում է աշխատանք գտնելու e-work.am առաջին մասշտաբային պետական հարթակը
«Բժիշկներն ասել են 2–3 օրից հետո օրգանիզմը չի դիմանա». «Զվարթնոցում» հացադուլ հայտարարած Լեո Նիկոլյանը քաղցկեղ ունի
«Ցեղասպանության ուրվականը թևածում է աշխարհում». Փարիզի քաղաքապետը պարգևատրել է Արտակ Բեգլարյանին բարձրագույն մեդալով
«Խաչմերուկներ․ ժամանակակից երաժշտության օրեր Հայաստանում». ԿԳՄՍՆ-ն հրապարակել է միջազգային փառատոնի ժամանակացույցը
Կրթության ամենակարևոր արդյունքը պետք է լինի հանդուրժողականության արմատավորումը. ՄԻՊ-ը՝ ապագա իրավաբաններին
Երևանում ապամոնտաժվել է շուրջ 10,500 ինքնակամ գովազդ
Ոստիկանություն դիմած ռուս կանայք հայտնել են, թե «Հաղթանակ» զբոսայգու սեփականատերը հարվածել է իրենցից մեկին, թքել դեմքին
Ինչ է լինելու Տավուշի հատվածում սահմանային փոփոխությունների հեռանկարում. Ներկայացնում է Արման Թաթոյանը
Ավելին
Ավելին