f

Անկախ

Եկեք միասին ճակատ կազմենք ու միասնաբար պայքարենք նիկոլա-սինանյանական ազգադավ այդ ծրագրի դեմ


Երեկ Սփյուռքի գործերի հանձնակատար Զարեհ Սինանյանը հայտարարեց, թե Հայաստանը պետք է պատրաստ լինի ընդունել մեծաթիվ արաբների և ասորիների։

Մի կողմ թողնելով այս հայտարարության տակ թաքնված քաղաքական ենթատեքստը, ուզում եմ փոքրիկ վերլուծություն կատարել, թե ի՞նչ վտանգներ են պարունակում բազմազգ հանրությունները։

Նախ պատմական փոքրիկ էքսկուրս։

Հայաստանը վաղ անցյալում էթնիկ առումով միատարր երկիր էր։ Եվ հայոց բնապատմական սահմաններում բնակվող հայությունը որպես կանոն՝ ներկայացնում էր մեկ պետություն։

Այդ բալանսն առաջին անգամ խախտվեց Տիգրան Մեծի օրոք, երբ հայոց արքան մթա 1-ին դարում Հայաստանում բնակեցրեց հարյուր հազարավոր օտարների՝ հույների, ասորիների, հրեաների։ Հետևանքը երկար սպասեցնել չտվեց։ Հռոմից կրած խայտառակ պարտությունը հենց Տիգրանի այդ խայտաբղետ հասարակություն ստեղծելու ջանքերի շնորհիվ եղավ։

Հայաստանում դեմոգրաֆիկ պատկերը մեծապես փոխվեց 7-րդ դարից՝ արաբական արշավանքներից սկսած։ Արաբները ոչ միայն նվաճեցին Հայաստանը, այլև տասնյակ հազարավոր արաբներ հաստատվեցին մեր երկրում՝ Դվինում, Նախճավանում, Հյուսիսային Արցախում, Բերկրիում, Մանազկերտում, այլուր․․․

Արաբները ոչ միայն չինտեգրվեցին հայոց մշակույթին, հայոց քաղաքական կյանքին, այլ մինչև 11-րդ դարը՝ սելջուկյան արշավանքները, շարունակ խառնակչություններ էին հրահրում մեր երկրում, պատերազմում հայության դեմ, կոտորածներ սարքում։

Նրանք շարունակ թշնամանք էին հրահրում հայոց Բագրատունյաց արքաների ու հայության դեմ, ի վերջո՝ նաև արաբների շնորհիվ մեր պետությունը թուլացավ ու կործանվեց։

Ի դեպ, նման դեմոգրաֆիկ խառնիճաղանճ երկրները միշտ են խնդիրներ ունեցել։ Մասնավորապես․ Բյուզանդական կայսրության մեջ մեծ էՐ հայության դերը ռազմաքաղաքական ու մշակութային առումով։ Բայց չմոռանանք, որ հայությունն էլ մեծ նպաստ ունեցավ Բյուզանդիայի կործանման գործում։ Հայերը Միջագետքում, Կիլիկիայում, ամենուր ապստամբություններ էին բարձրացնում, խռովություններ հրահրում, անկախ պետություններ հռչակում, ի վերջո․․․

Նույնը՝ Վրաստանի պարագայում։ Այստեղ մեծ է հայերի տեսակարար կշիռը, և հենց հայությունը 1801 թվականին ռուսական զորքն առաջնորդեց Վրաստան ու արդյունքում Վրաստանը կորցրեց անկախությունը։

Բայց վերադառնանք Հայաստան։ Արարատյան երկրում հաստատված այլազգիները չճանաչեցին Հայաստանի առաջին հանրապետությունը։ Եվ Երևանի իշխանությունը սոսկ անվանական էր Հայաստանի առաջին հանրապետության տարածքի զգալի մասի վրա, մասնավորապես, ՀՀ իշխանությունը չէր տարածվում Նախճավանի, կարսի մարզի հիմնական մասի, Շարուր-Դարալագյազի, Շիրակի զգալի մասի վրա։ Ահա՛ ձեզ խայտաբղետ հասարակության արգասիքը։

Հա, չմոռանամ հավելել․ եթե Արցախում հայության տեսակարար կշիռն անհամեմատ փոքր լիներ, այնտեղ անհնար կլիներ հաղթանակել պատերազմում։

Հայաստանում ազգային զտման քաղաքականություն ժամանակին իրականացրել են Մեհրուժան Արծրունին 4-րդ դարում, Դավիթ Բեկը 18-րդ դարում, ապա Նժդեհը․․․

Նաև, նիկոլա-սինանյանական այս ծրագիրը լուրջ վտանգ է պարունակում մշակութային առումով։ Ասորիները որքան էլ դրկից ժողովուրդ են, կարելի է ասել՝ մեկուսի են ու անհաղորդ մեր մշակույթին։ Իսկ արաբները․․․ արաբներն առհասարակ ունակ չեն ընկալել, վերցնել, հարմարվել այլ մշակույթի․․․ ապացույց՝ այսօրվա Եվրոպան․ քննարկեք ֆրանսիական, գերմանական այսօրվա իրականությունը։ Ի դեպ, այսօր Փարիզում ու Բեռլինում, ուշ ժամերի բնավ անվտանգ չէ ֆրանսուհիների ու գերմանուհիների միայնակ զբոսանքը։ Սա՞ եք ուզում, ասեք․․․

Այնպես, որ մի կողմ նետեք հուզումնալից այն տրամադրությունը, թե արաբները 1915 թվականին շատ հայերի են ընդունել։ Նախ, 1915 թվականին Սիրիան, ԼիբանանՆ անկախ պետություններ չէին և հետևաբար ոչ մի հայ պաշտոնապես չեն ընդունել, ապաստան չեն տվել։ Արաբ ժողովուրդն այո, ընդունել է։ Բայցև․ տեղեկացնեմ ձեզ, արաբական երկու տասնյակից ավել պետություններ կան, և նրանք տարբեր մշակույթ են կրում, տարբեր բարքեր ունեն։ Հետևաբար՝ Իրաքը, Սիրիան, Լիբանանը, Մավրիտանիան, Թունիսն ու Ալժիրը դրանք բացարձակ տարբեր ժողովուրդներ ու մշակույթներ են։ Եվ դատել ընդհանրական արաբների մշակույթի մասին՝ այսօր ուղղակի անկարելի է։

Ուրեմն եկեք միասին ճակատ կազմենք ու միասնաբար պայքարենք նիկոլա-սինանյանական ազգադավ այդ ծրագրի դեմ։ Հայաստանը թող 5 չէ՝ 15 միլիոն բնակչություն ունենա, բայց այդ բնակչությունը պետք է հայերի՛ց կազմված լինի։

 

Վահե Լորենց ՖԲ Գրառում Զարեհ Սինանյան Նիկոլ Փաշինյան

Վերջին դեպքերի հետ կապված ավելացել են գրառումներ, որոնք արդարացնում են իշխանության գործողությունները:
Դիլիջանում «Toyota»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին ու գլխիվայր շրջվել
Ամաչում եմ այն գործընկերներիս համար, որոնք Պետդումայում պատմում են, թե այս ամենը պատմական արդարության ակտ է. Զատուլինը՝ Արցախից հայերի գաղթի մասին
Ականազերծում իրականացնողները շատ դեպքերում հրաժարվում են, որոշները ազատման դիմում են գրել. Գառնիկ Դանիելյան
Յուրի Սաքունց․ «Փորձելու եմ սահմանել նոր ռեկորդ՝ ատամներով քաշելով ուղղաթիռ»
Ռուսաստանի Արմավիր քաղաքում նշելու են քաղաքի և հայ համայնքի տարեդարձը
Այս պահին Իրանի հետ նոր գազամուղի կառուցման տարբերակ չի քննարկվում, դրա կարիքը այս պահին չկա. Թունյան
Ապրիլի 26-ի ժամը 13.00-ի դրությամբ Երևանում փակ փողոցներ չկան
Եղանակը Հայաստանում
Փակ է Գյումրի-Վանաձոր ճանապարհը
Մահացել է լրագրող և խմբագիր Հայկ Ջանփոլադյանը
Առաջարկվում է մեքենայի գույքահարկը տեխզննման պահին վճարել ոչ թե ամբողջական, այլ մասնակի. նախագիծ ներկայացվեց ԱԺ լիագումար նիստի քննարկման
Պայքարե՛նք, ժողովու՛րդ, պայքարե՛նք մնացյալ մեր երեխաների համար․ Աստղ Գալեյան
Բախումներ հրահրողներն էլ եք դուք, պատերազմ բերած մարդիկ էլ. Բագրատ Սրբազան
Օկուպացված Ակնայում փակվել է ռուս-թուրքական համատեղ մշտադիտարկման կենտրոնը (տեսանյութ)
ՀՀ ֆինանսների նախարարը Մարագոսի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ ֆինանսատնտեսական համագործակության համակարգման հարցերը
Երկու դրվագ Ախուրյանի և Կումայրիի ոստիկանների հակաթմրամոլային պայքարից. Ձերբակալվածներից մեկն օտարերկրացի է
Նիկոլ Փաշինյանը հաստատել է ՄԻԵԴ-ում առաջադրվող ՀՀ դատավորների ցանկը. Ովքեր են 3 թեկնածուները
Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 95 դեպք
Հնդկաստանի ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստանի հետ համագործակցության պատճառով Բաքվի դժգոհությանը
Երեւան-Գյումրի գնացքում Աննա Հակոբյանի նստելու ձեւը համացանցում քննարկման առարկա է դարձել
2020-ին Երևանում զանգվածային անկարգություններին մասնակցած ևս երկու անձի մասով քրվարույթի նախաքննությունն ավարտվել է. ՔԿ
Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները կառավարությանը կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը
Նոր հնարավորություն. գործարկվում է աշխատանք գտնելու e-work.am առաջին մասշտաբային պետական հարթակը
«Բժիշկներն ասել են 2–3 օրից հետո օրգանիզմը չի դիմանա». «Զվարթնոցում» հացադուլ հայտարարած Լեո Նիկոլյանը քաղցկեղ ունի
Ավելին
Ավելին