Բրազիլիայում նոր տեսակի կորոնավիրուսի հայտնաբերված դեպքերի ընդհանուր թիվն աճել է մինչև 2.801.921-ի։ Այդ մասին հայտնում է ТАСС լրատվական գործակալությունը՝ հղում անելով երկրի Առողջապահության նախարարությանը: Գրում է Gazeta.ru-ն։
Ըստ նախարարության, Բրազիլիայում անցած օրվա ընթացքում գրանցվել են COVID-19- ի 51,603 նոր դեպքեր: Անցած 24 ժամվա ընթացքում երկրում COVID-19-ի զոհ 1,154 հիվանդ է դարձել:
Միևնույն ժամանակ, կորոնավիրուսից մահացությունների ընդհանուր թիվը երկրում հասել է 95.819-ի:
Հիշեցնենք, որ մարտի 11-ին Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) հայտարարեց նոր կորոնավիրուսի համաճարակի բռնկման մասին: