f

Անկախ

«Թավշյա» հեղափոխության խաբարովսկյան արձագանքները, հայ սադրիչը և ռուս բլոգերը


Խաբարովսկում տեղի ունեցող հակապուտինական հավաքների ժամանակ ազգությամբ հայի ելույթը հակահայկական սադրանք էր։ Այն ուղղված էր Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության դեմ։

Ներդրված էր խաբարովսկյան հայ «քայլարածը» Երևանի՞ց, թե՞ ոչ, հայտնի չէ։ Բայց փոխարենը հայտնի է, որ «թավշյա» հեղափոխության դրսի փայատերերն իրենց հայաստանյան գործընկերներից ակնկալում են հեղափոխության արտահանում ԵԱՏՄ տարածք ու հատկապես Ռուսաստան։

Խաբարովսկում հայկական ազգանունով մարդու հեղափոխական ելույթը, ելույթի կառուցվածքը շատ նման էր քայլարածների կիրառած տեխնոլոգիաներին՝ հուզական ֆոն, պողոսական լսարանի վրա ազդելու ձևակերպումներ, ատելության խոսք, մեծ սուտ (հայ սադրիչը պնդում էր, որ իր տղան աշխարհի չեմպիոն է. նա այդպիսով փորձում էր համակրանք առաջացնել լսարանի մոտ ճիշտ այնպես, ինչպես քայլարածներն էին Աբաջյանի կեղծ պապիկի միջոցով ամբոխից էմոցիա փախցնում) և մերժման կոչ (տվյալ դեպքում մերժվում է Պուտինը)։

Ռուսաստանում հակապուտինական հեղափոխության և քաոսի հարցում շահագրգռված են տարբեր շրջանակներ, այդ թվում ու առաջին հերթին՝ Թուրքիան ու Ադրբեջանը։ Վերջիններիս տարածաշրջանային գրկախառնությանը խոչընդոտում են երկու գործոն՝ հայկական պետությունն իր բանակով ու Ռուսաստանն իր ռազմաբազայի ներկայությամբ։ Հիմա այդ գործոնները նույն շրջանակները փորձում են թուլացնել կամ վերացնել։ Այնպես որ ...

Ի դեպ, յուրօրինակ հակահայկական ու հակառուսական սադրանք էր նաև 2018–ի «թավշյա» օրերին ռուս բլոգեր ներկայացող Ալեքսեյ Ռոմանովի հաղորդումները, ուղիղ միացումները հեղափոխության օգտին։

Իր հաղորդումներում հեղափոխության լուսաբանողն այն միտքն էր անընդհատ հրամցնում, որ պետք է Ռուսաստանում էլ անել այնպես, ինչպես Հայաստանում։ Սույն անհայտ ծագման բլոգերը հետիշխանափոխական փուլում ողջունում էր Հայաստանում քաղաքական հետապնդումները և հույս հայտնում, որ նման բան մի օր էլ Ռուսաստանում կլինի։

Ռոմանովն այս օրերին Խաբարովսկում է հայտնվել՝ «դուխով» գրությամբ վերնաշապիկով։ Սա արդեն դավադրության տեսություն չէ։ Սա, ինչպես հայտնի ֆիլմում էր ասվում, բժշկական փաստ է։

Ասել ու կրկնում եմ՝ Հայաստանի ու Ռուսաստանի իշխանությունների միջև «դասակարգային» տարբերություն կա։ Այդ տարբերությունը խանգարում է հայ–ռուսական ռազմավարական հարաբերություններին։ Հետևաբար՝ այդ տարբերության հարցը պետք է լուծել Երևանում քաղաքական փոփոխությունների միջոցով։

Որքան երկար շարունակվի ՀՀ և ՌԴ իշխանությունների «դասակարգային» հակասությունը, այնքան դա ձեռնտու է Թուրքիային ու Ադրբեջանին։ Այնպես որ մենք դատապարտված ենք փոփոխության ու հաղթանակի։

Անդրանիկ Թևանյան ՖԲ Գրառում Ռուսաստան խմբագրի ընտրանի

Ահազանգ. Ոստիկանությունը հրաժարվում է վերադարձնել հստուկ պահպանման տարածք տարված ցուցարարների մեքենաները. փաստաբան
Տավուշի մարզպետը Կիրանցում քաղաքացիներին համոզում էր, որ թույլ տան քարտեզագրողներին ներս մտնել
Սուրեն Պետրոսյան ազատ արձակվեց
Մոմավառություն՝ ի հիշատակ Նիկոլ Փաշինյանի շարասյան կողմից վրաերթի ենթարկված հղի կնոջ
Քաղաքացիները փակել են Մեղրի-Երևան ճանապարհը
Առեղծվածային դեպք՝ Ջրվեժում. հյուրանոցում հայտնաբերվել են 2 օտարերկրացիների մարմիններ. 2 հոգի էլ հոսպիտալացվել է
Հիմա ուզում եմ հասկանամ՝ ինչի հիման վրա են ինձ բերման ենթարկել, որովհետեւ գիտեին՝ ով եմ, ինչ եմ. Արթուր խաչատրյան
Հայաստանն ստացել է «խաղաղության պայմանագրի» նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ
Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել Վահան Մարտիրոսյանի և Սյուզան Ջաղինյանի նկատմամբ․ նրանք հետախուզվում են
Քաղաքացիները փակեցին Նոյեմբերյանի ճանապարհը
Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան
Հերթական հաջողությունը՝ քիմիայի Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում
Երեք կազմակերպություններ դադարեցրել են համագործակցությունը ոստիկանության հետ՝ ՆԳՆ ղեկավարի նշանակվելուց հետո. ԱՄՆ պետդեպ
Ոստիկանները բերման ենթարկեցին պատգամավոր Արթուր Խաչատրյանին
Քաշքշուկ Հրազդանում ճանապարհ փակած քաղաքացիների և ոստիկանների միջև
Ուղիղ Տավուշից,Աբրահամ Գասպարյանը՝պլանների մասին,տեսանյութ
Ընտրությունը պետք է համապատասխանի Հոգևոր Հայաստանի իդեալին. Արա Պողոսյան
«4 գյուղերի» սահմանազատումը ոչ մի կապ չունի ԽՊ հեռանկարի հետ, միլիմետր իսկ չի մոտեցնում դրա կնքումը
Կրկնում եմ` Ադրբեջանը ոչ թե հողի, այլ կոնկրետ ռազմավարական տեղակայման խնդիր է լուծում, որի պայմաններում հայկական հարցն իր ողջ խորությամբ և բաղադրիչներով կվերացվի
«Անակնկալներ են լինելու». Տավուշում ճանապարհը փակած քաղաքացիներն այսօր երեկոյան հայտարարություն կանեն
Օր օրի, ժամ առ ժամ մեր պայքարը թափ է առնում. Մարդկանց թիվն այստեղ գնալով ավելանում է. Ընդդիմադիր պատգամավոր
Պետական եկամուտների կոմիտեն լայնամասշտապ խուզարկություն է սկսել ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանին, նրա ընտանիքին եւ մերձավորներին պատկանող բիզնեսներում
Հաագայում ավարտվել է Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի դատական նիստի հերթական լսումները
Վերջին դեպքերի հետ կապված ավելացել են գրառումներ, որոնք արդարացնում են իշխանության գործողությունները:
Դիլիջանում «Toyota»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին ու գլխիվայր շրջվել
Ավելին
Ավելին