f

Անկախ

Տիգրան Ավինյանի մասին հրապարակվել են թե՛ դրական, թե՛ բացասական հոդվածներ. Մեդիա պաշտպան


2020 թ-ի հուլիսի 21-ից 31-ը «Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը հետևել է առցանց մամուլում ՀՀ փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանի անձին ու գործունեությանն առնչվող հոդվածներին։ Մշտադիտարկվել է ներհայաստանյան 35 առաջատար լրատվական կայք։
Նշված ժամանակահատվածում դիտարկվել է 253 հոդված, որոնցից 28-ը եղել է բացասական, 12-ը՝ դրական, 213-ը՝ չեզոք։
ՀՀ փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանի մասին դիտարկվել են և՛ դրական, և՛ բացասական հոդվածներ:
Կոտայքի մարզի Զովունի գյուղի 9-րդ փողոցում կոյուղատար է խցանվել, ինչի հետեւանքով արդեն մի քանի օր կոյուղու ջրերը հոսում են դեպի Եղվարդ-Երևան հանրապետական նշանակության ճանապարհ:
Մամուլի հետ զրույցում Զովունիի բնակիչ Արկադի Գալստյանը, անդրադառնալով թեմային, ասել է․ «Զանգել եմ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով, որտեղից ասել են՝ մենք կզանգահարենք, բայց մինչ օրս չեն զանգել ու չեն եկել, զանգել եմ Կառավարության թեժ գիծ, ասել են՝ դա մասնավոր է, իրենք չեն կարող այդ խնդրով զբաղվել: Տիգրան Ավինյանի ընդունարանից էլ ասացին՝ զանգեմ գյուղապետարան այդ հարցով ու հեռախոսն անջատեցին: Այնուհետև զանգել եմ «վարչապետիստի» ընդունարան, ներկայացնում եմ իրավիճակը, այնտեղից ինձ պատասխանում են, որ զանգեմ «վարչապետիստի» օգնականին՝ Նաիրի անունով, որը, սակայն, չի պատասխանում: Այսինքն կոյուղու խնդիրն այնքան մեծ խնդիր է, որ նույնիսկ վարչապետի գրասենյակից չեն կարող օգնություն առաջարկել: Մի բուռ հող ուտել, մեռնելն ավելի պատվաբեր չէ՞»։
Ըստ Երևան քաղաքի նախկին ավագանու անդամ Սոնա Աղեկյանի` Հայաստանի Հանրապետությունում ՀՀ պարետ, մասնագիտությամբ մաթեմատիկ-մոդելյոր Տիգրան Ավինյանի ստորագրած որոշման համաձայն՝ անվճար մաքուր օդ, թթվածին շնչելու իրավունք են ստացել հետևյալ անձիք. 1. պետական, պաշտոնական եւ աշխատանքային այցերով օտարերկրյա պատվիրակությունների կազմում ժամանողները, 2. դիվանագիտական ներկայացուցչությունների, հյուպատոսական հիմնարկների ներկայացուցիչների եւ նրանց ընտանիքի անդամները, ինչպես նաեւ միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչները եւ նրանց ընտանիքի անդամները, 3. առողջապահական, ռազմական ու անվտանգության, տնտեսական արտադրական անհետաձգելի կարիքների առկայության հիմքով հրավիրված անձինք, 4. պետության կողմից իրականացվող ենթակառուցվածքային ծրագրերի շրջանակներում աշխատանքներ կատարելու կամ ծառայություններ մատուցելու նպատակով ժամանողները, 5. այլ բացառիկ հիմքերով պարետի թույլտվության հիման վրա:
Խոսելով փոխվարչապետ Տիգրան Ավինյանի այն հայտարարության մասին, թե նոր հակահամաճարակային կառավարման պլաններ են մշակվում՝ ախտաբանների ասոցացիայի նախագահ Արմեն Մխիթարյանը նկատեց, որ լուրջ սահմանափակումներ չեն կարող մտնել, որովհետև կառավարության առաջ բերված սահմանափակումների մեծ մասն արդեն վստահությունը կորցրել է ժողովրդի կողմից, և այդ գործողությունները բացասական արձագանք ստացան:
Հայաստանի Հանրապետության էլեկտրոնային կառավարում՝ www.e-gov.am կայքի համաձայն, ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը 2020 թ․ հուլիսի 28-ի 444-Ն որոշմամբ սահմանել է փրկարարական ծառայության միջին և կրտսեր խմբերի պաշտոններում սահմանված կարգով պարտադիր զինվորական ծառայությունից ազատված կամ զորակոչի տարկետման իրավունքից օգտվող և կոչում չունեցող քաղաքացիներին պաշտոնի նշանակելու կարգը և պայմանները։ Սա զուտ տեխնիկական կարգավորում է և ուժի մեջ է մտել հուլիսի 29-ին։ Որոշման ձևակերպումները բացահայտում են, որ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը տեղյակ չէ պետական կառավարման համակարգի կառուցվածքին։ Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարության կառուցվածքում կա փրկարար ծառայություն։
Պարետատնից հայտնում են, որ այժմ սահմանված հակահամաճարակային կանոններին չհետևելու համար շատ ավելի փոքր թվով արձանագրություններ են կազմվում։ Պարետ Տիգրան Ավինյանը երեկ իր ֆեյսբուքյան էջում գրել է, որ եթե հունիսի առաջին տասնօրյակում իրականացված 6842 ստուգումների արդյունքում արձանագրվել է 1339 խախտում, ապա հուլիսի նույն ժամանակահատվածում իրականացված 7491 ստուգումների արդյունքում արձանագրվել է 377 խախտում։ Այս թեմայով արտակարգ դրության ընթացքում ամենօրյա սուգայցեր իրականացրած տեսչական մարմնի ներկայացուցիչն այդուհանդրձ ընգծել է, որ պատկերը այժմ անհամեմատ ավելի բարելավվել է. «Եթե ժամանակին մենք արձանագրում էին մեկ տնտեսվարողի մոտ մի քանի խախտում, ներկայումս տնտեսվարողների մոտ մենք կարող ենք արձանագրել մեկ խախտում, այն էլ թերացումներ, այլ ոչ թե խախտումներ:

Հրապարակումը պատրաստվել է «Հայրենիք» զարգացման հիմնադրամի աջակցությամբ

Մեդիա պաշտպան Տիգրան Ավինյան

Ահազանգ. Ոստիկանությունը հրաժարվում է վերադարձնել հստուկ պահպանման տարածք տարված ցուցարարների մեքենաները. փաստաբան
Տավուշի մարզպետը Կիրանցում քաղաքացիներին համոզում էր, որ թույլ տան քարտեզագրողներին ներս մտնել
Սուրեն Պետրոսյան ազատ արձակվեց
Մոմավառություն՝ ի հիշատակ Նիկոլ Փաշինյանի շարասյան կողմից վրաերթի ենթարկված հղի կնոջ
Քաղաքացիները փակել են Մեղրի-Երևան ճանապարհը
Առեղծվածային դեպք՝ Ջրվեժում. հյուրանոցում հայտնաբերվել են 2 օտարերկրացիների մարմիններ. 2 հոգի էլ հոսպիտալացվել է
Հիմա ուզում եմ հասկանամ՝ ինչի հիման վրա են ինձ բերման ենթարկել, որովհետեւ գիտեին՝ ով եմ, ինչ եմ. Արթուր խաչատրյան
Հայաստանն ստացել է «խաղաղության պայմանագրի» նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ
Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել Վահան Մարտիրոսյանի և Սյուզան Ջաղինյանի նկատմամբ․ նրանք հետախուզվում են
Քաղաքացիները փակեցին Նոյեմբերյանի ճանապարհը
Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան
Հերթական հաջողությունը՝ քիմիայի Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում
Երեք կազմակերպություններ դադարեցրել են համագործակցությունը ոստիկանության հետ՝ ՆԳՆ ղեկավարի նշանակվելուց հետո. ԱՄՆ պետդեպ
Ոստիկանները բերման ենթարկեցին պատգամավոր Արթուր Խաչատրյանին
Քաշքշուկ Հրազդանում ճանապարհ փակած քաղաքացիների և ոստիկանների միջև
Ուղիղ Տավուշից,Աբրահամ Գասպարյանը՝պլանների մասին,տեսանյութ
Ընտրությունը պետք է համապատասխանի Հոգևոր Հայաստանի իդեալին. Արա Պողոսյան
«4 գյուղերի» սահմանազատումը ոչ մի կապ չունի ԽՊ հեռանկարի հետ, միլիմետր իսկ չի մոտեցնում դրա կնքումը
Կրկնում եմ` Ադրբեջանը ոչ թե հողի, այլ կոնկրետ ռազմավարական տեղակայման խնդիր է լուծում, որի պայմաններում հայկական հարցն իր ողջ խորությամբ և բաղադրիչներով կվերացվի
«Անակնկալներ են լինելու». Տավուշում ճանապարհը փակած քաղաքացիներն այսօր երեկոյան հայտարարություն կանեն
Օր օրի, ժամ առ ժամ մեր պայքարը թափ է առնում. Մարդկանց թիվն այստեղ գնալով ավելանում է. Ընդդիմադիր պատգամավոր
Պետական եկամուտների կոմիտեն լայնամասշտապ խուզարկություն է սկսել ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանին, նրա ընտանիքին եւ մերձավորներին պատկանող բիզնեսներում
Հաագայում ավարտվել է Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի դատական նիստի հերթական լսումները
Վերջին դեպքերի հետ կապված ավելացել են գրառումներ, որոնք արդարացնում են իշխանության գործողությունները:
Դիլիջանում «Toyota»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին ու գլխիվայր շրջվել
Ավելին
Ավելին