f

Անկախ

Իշխանությունը առանց որևէ արգելակ, ամեն ինչի ընդունակ անձանց ձեռքում է, որ 37 թիվ են սարքում երկրի գլխին


«Հրապարակ» թերթը հայտնում է որ Արթուր Վանեցյանի վրա քրեական գործ են սարքում ապօրինի զենքի հոդվածով, մի զենքի համար որը հայտնաբերել են ԱԱԾ֊ի զինանոցում։

ԱԱԾ սպառազինության բաժնի պետ Արտակ Թորոսյանին նախ համոզել են, հետո ստիպել, իսկ վերջում վախեցրել, որ ցուցմունք տա այն մասին, թե իբր հայտնաբերված զենքերը պատկանում են ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանին։

Հարցաքննության են կանչել նաև սպառազինության բաժնի ձերբակալված պետի կնոջը, ով նույնպես աշխատում է ԱԱԾ-ում։ Նրան նախ համոզել են, որ ամուսնուն ստիպի ցուցմունքներ տալ Արթուր Վանեցյանի դեմ, սակայն տեսնելով, որ չի հաջողվում, ասել են՝ «Ամուսնուդ կնստացնենք, քեզ էլ գործից կհանենք ու երեք անչափահաս երեխաներդ սովից կմեռնեն»:

Թորոսյանի կնոջ հարցաքննությունը շարունակվել է մինչև ուշ գիշեր։ Կեսգիշերին նրան բաց են թողել:

...

Եթե այս ամբողջը ճիշտ է, ուրեմն, իշխանությունը առանց որևէ արգելակ, ամեն ինչի ընդունակ անձանց ձեռքում է, որ 37 թիվ են սարքում երկրի գլխին։ Իսկ այն որ հավանական է ճիշտ կլինի այս պատմությունը, ցույց են տալիս իր համար անընդունելի անձանց դեմ պայքարի վարչապետի արդեն հայտնի մեթոդները՝ ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի աղջիկների և ծեր հոր նկատմամբ ճնշումները։

Այս ամենը ավելի վտանգավոր է դառնում երբ բացահայտվում է տակը աշխարհաքաղաքական շահերը՝ Հայաստանը դարձել է սառաը պատերազմի մարտադաշտ՝ և հալածանքի են ենթարկվում բոլոր նրանք ովքեր գնահատում են հայ֊ռուսական դաշինքը որպես Հայաստանի անվտանգության երաշխիք։

Խնդրեմ, այս ամենի ինֆորմացիոն հովանավորներն են ԱՄՆ֊ից ֆինասավորվող զլմ֊ները որ իրենց նախագծերում գրել են՝ մարդու իրավունքներ ֆլաններ ֆստաններ։

Ահա դրանցի մեկը՝ epress-ը.

Երեկ Արթուր Վանեցյանին ԱԱԾ էին կանչել այն մեղադրնքով թե իբր ԱԱԾ տնօրենի պաշտոնում սխալ նշանակում է արել։ Ապա լրագրողներին ասել է «Չեմ բացառում, որ կլինեն հանդիպումներ Քոչարյանի, Սարգսյանի և Տեր–Պետրոսյանի հետ»։

Epress-ը վերնագիր է դրել «ԱԱԾ հրավիրված Վանեցյանը չի բացառում, որ կհանդիպի Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի հետ» բաց թողնելով Տեր֊Պետրոսյանի անունը, և դրել է Վանեցյանի և Չեչենիայի նախագահ Կադիրով լուսանկարը։ Ակնարկը պարզ է ԱԱԾ հրավիրվելը կապել են նրա Ռուսաստանի հետ կապերի հետ, մանավանդ որ Փաշինյանի աներձագը Վանեցյանին մեղադրել էր իբր կապված է Ռուսական հատուկ ծառայություններին։

Այ սա հենց կոչվում է մաքուր մանիպուլացիա, կեղծ պատկեր է ստեղծվում վարկաբեկելու համար Փաշինյանի լուրջ հակառակորդին։ Եթե բարեխղճություն ցուցաբերեին և Տեր֊Պետրոսյանի անունը դնեին և օրվա լուսանկարը որ նա ԱԱԾ֊ից դուրս գալուց հետո հարցազրույց էր տալիս, մանիպուլացիա չէր լինի։

Ինչո՞ւ շատ պարզ, epress֊ը ԱՄՆ֊ի կողմից է ֆինասավովում, այսինքն ԱՄՆ գործակալական ցանցն է գործում, և վարկաբեկում է բոլոր այն ուժերին որոնք խոչընդոտում են Հայաստանում Ռուաստանի հետ ռազմական դաշինքը խորտակելու ՆԱՏՕ֊ի ծրագրին։

Իդեպ, epress-ի խմբագիրը դարձել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ։

Վահան Իշխանյան ՖԲ Գրառում ՀՀ ԱԱԾ Արթուր Վանեցյան խմբագրի ընտրանի

Սփյուռքի գաղթօջախները ամենուր գրեթե ոտքի են կանգնել. սա պետք է դառնա մեր վերելքի պատմությունը. Բագրատ Սրբազան
Մենք պիտի վերադառնանք Արցախ, այլ ելք չունենք. Բագրատ Սրբազան
Առավոտյան ժամը 11:00-ին շարժվում ենք դեպի Հանրապետության հրապարակ. Բագրատ Սրբազան
«Գուգլի» տնօրենը և հայազգի աշխատակիցները մերժել են Վահագն Խաչատուրյանին. Yerkir.am
CNN. Իսրայելը վախենում է, որ ԱՄՆ-ն կարող է սահմանափակել օգնությունը Գազայի հատվածի զեկույցի պատճառով
Ռադան ընդունել է օրինագիծ, որը թույլ է տալիս մոբիլիզացնել դատապարտյալներին
ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը տեղի կունենա հուլիսի 9-11-ը Վաշինգտոնում
ԱՄՆ-ը վերանայում է Իսրայելին տրամադրվող ռшզմական օգնության որոշ տեսակներ․ Օսթին
Էրդողան. Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիրը պետք է հնարավորինս արագ ստորագրվի
Նախկին արտգործնախարար. Ղազախստանի հանդիպումը կընկալվի որպես Հայաստանի ինտեգրում թյուրքական աշխարհին
«Հաղթանակ» կամրջի հարևանությամբ գործող «Երևանյան գիշերներ» ռեստորանի մոտ հայտնաբերվել է տղամարդու դի
Ամեն մարդ պատասխան կտա իր արածի և հատկապես՝ իր չարածի համար. Արշակ Արքեպիսկոպոս Խաչատրյան
Լիտվան հայտարարել է Ուկրաինա զորք ուղարկելու պատրաստակամության մասին
Վրաստանի՝ ԵՄ անդամության թեկնածուի կարգավիճակի կասեցման հնարավորությունը զրոյական է. Պապուաշվիլի
Կոնսերվատորիայի ուսանողները Աբովյանի մոտ միացան Բագրատ Սրբազանին եւ նրա հետ երգեցին
Չինաստանը կտրուկ բարձրացրել է Ռուսաստան ապրանքների մատակարարման մաքսատուրքերը
Reuters. ԱՄՆ-ն կարող է նոր պատժամիջոցներ սահմանել Չինաստանի դեմ արհեստական ​​ինտելեկտի տեխնոլոգիաների ոլորտում
ԵԱՏՄ երկրների միջև փոխադարձ առևտրի ծավալը 10 տարվա ընթացքում կրկնապատկվել է՝ 45-ից հասնելով 89 միլիարդ դոլարի. Պուտին
Թուրքիան ծրագրում է ռուսական գազ մատակարարել Եվրոպա
ԱՄՆ դեսպանը հանդիպել է ընդդիմության ներկայացուցիչներին
Սրբազան երթը ձնագնդի էֆեկտ է ստացել, միացել են բազմաթիվ գործիչներ. ուղիղ Սրբազան երթը ձնագնդի էֆեկտ է ստացել, միացել են բազմաթիվ գործիչներ. ուղիղ
ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակը կոչ է անում քայլեր ձեռնարկել Երուսաղեմի պատմական հայկական թաղամասի պաշտպանության համար
152 դրվագ համակարգչային հափշտակություն․ պատճառված վնասն ավելի քան 102 միլիոն դրամ է
«Իշխանական որոշ շրջանակներ փորձում են գնել արցախցիներին՝ երթին չմասնակցելու համար». Մետաքսե Հակոբյան
Բագրատ Սրբազանը ողջունեց երթի մասնակիցներին աջակցող իրավապաշտպաններին
Ավելին
Ավելին