f

Անկախ

Գեղարքունիքում տղամարդը համագյուղացուն կասկածել է իր հարսի հետ արտաամուսնական կապի մեջ, փորձել է սպանել. հնչել է կրակոց


Հայաստանի քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության քննիչի որոշմամբ ձերբակալվել է Գեղարքունիքի մարզի բնակիչ, 83-ամյա Ալբերտ Գ.-ն:

Shamshyan.com-ի հաղորդմամբ, այսօր՝ հուլիսի 30-ին՝ ժամը 07:30-ի սահմաններում, Մարտունի-Գավառ ավտոճանապարհի գյուղերից մեկի վարչական տարածքում Ալբերտ Գ.-ն իր մոտ պահվող ապօրինի երկփողանի 12 մմ տրամաչափի «Իժ-58» տեսակի ողորկափող հրացանից մոտ 2 մետր հեռավորությունից կրակել է համագյուղացի, 62-ամյա Գագիկ Մ.-ի ուղղությամբ:

Աղբյուրի տեղեկություններով՝ կրակոցը Գագիկ Մ.-ին չի կպել, քանի որ այդ ժամանակ վերջինս կռացել է ու Ալբերտ Գ.-ն փորձել է երկրորդ անգամ կրակել Գագիկ Մ.-ի՝ արդեն դեմքի ուղղությամբ, սակայն ձգանը քաշելուց հետո կրակոց տեղի չի ունեցել ու այդ ժամանակ, ըստ նախնական տեղեկությունների, Գագիկ Մ.-ն Ալբերտ Գ.-ի ձեռքից խլել է հրացանը և այն շպրտել:

Ոստիկանները կարողացել են հայտնաբերել Ալբերտ Գ.-ին, ով բերման է ենթարկվել ոստիկանության Մարտունու բաժին, որտեղ էլ քննիչի որոշմամբ որպես կասկածյալ ձերբակալվել է: Դեպքի վայրում հայտնաբերվել է նաև հանցագործության գործիք հրացանը:

Աղբյուրի տեղեկություններով՝ Ալբերտ Գ.-ն Գագիկ Մ.-ին կասկածել է իր հարսի հետ արտաամուսնական կապի մեջ և հայտնել է, որ այդ ամենը կատարել է խանդի հողի վրա:

Գեղարքունիքի մարզ

Վերջին դեպքերի հետ կապված ավելացել են գրառումներ, որոնք արդարացնում են իշխանության գործողությունները:
Դիլիջանում «Toyota»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին ու գլխիվայր շրջվել
Ամաչում եմ այն գործընկերներիս համար, որոնք Պետդումայում պատմում են, թե այս ամենը պատմական արդարության ակտ է. Զատուլինը՝ Արցախից հայերի գաղթի մասին
Ականազերծում իրականացնողները շատ դեպքերում հրաժարվում են, որոշները ազատման դիմում են գրել. Գառնիկ Դանիելյան
Յուրի Սաքունց․ «Փորձելու եմ սահմանել նոր ռեկորդ՝ ատամներով քաշելով ուղղաթիռ»
Ռուսաստանի Արմավիր քաղաքում նշելու են քաղաքի և հայ համայնքի տարեդարձը
Այս պահին Իրանի հետ նոր գազամուղի կառուցման տարբերակ չի քննարկվում, դրա կարիքը այս պահին չկա. Թունյան
Ապրիլի 26-ի ժամը 13.00-ի դրությամբ Երևանում փակ փողոցներ չկան
Եղանակը Հայաստանում
Փակ է Գյումրի-Վանաձոր ճանապարհը
Մահացել է լրագրող և խմբագիր Հայկ Ջանփոլադյանը
Առաջարկվում է մեքենայի գույքահարկը տեխզննման պահին վճարել ոչ թե ամբողջական, այլ մասնակի. նախագիծ ներկայացվեց ԱԺ լիագումար նիստի քննարկման
Պայքարե՛նք, ժողովու՛րդ, պայքարե՛նք մնացյալ մեր երեխաների համար․ Աստղ Գալեյան
Բախումներ հրահրողներն էլ եք դուք, պատերազմ բերած մարդիկ էլ. Բագրատ Սրբազան
Օկուպացված Ակնայում փակվել է ռուս-թուրքական համատեղ մշտադիտարկման կենտրոնը (տեսանյութ)
ՀՀ ֆինանսների նախարարը Մարագոսի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ ֆինանսատնտեսական համագործակության համակարգման հարցերը
Երկու դրվագ Ախուրյանի և Կումայրիի ոստիկանների հակաթմրամոլային պայքարից. Ձերբակալվածներից մեկն օտարերկրացի է
Նիկոլ Փաշինյանը հաստատել է ՄԻԵԴ-ում առաջադրվող ՀՀ դատավորների ցանկը. Ովքեր են 3 թեկնածուները
Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 95 դեպք
Հնդկաստանի ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստանի հետ համագործակցության պատճառով Բաքվի դժգոհությանը
Երեւան-Գյումրի գնացքում Աննա Հակոբյանի նստելու ձեւը համացանցում քննարկման առարկա է դարձել
2020-ին Երևանում զանգվածային անկարգություններին մասնակցած ևս երկու անձի մասով քրվարույթի նախաքննությունն ավարտվել է. ՔԿ
Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները կառավարությանը կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը
Նոր հնարավորություն. գործարկվում է աշխատանք գտնելու e-work.am առաջին մասշտաբային պետական հարթակը
«Բժիշկներն ասել են 2–3 օրից հետո օրգանիզմը չի դիմանա». «Զվարթնոցում» հացադուլ հայտարարած Լեո Նիկոլյանը քաղցկեղ ունի
Ավելին
Ավելին