f

Անկախ

Վարույթ է ընդունվել քրեական ենթամշակույթ կրող խմբավորմանը ներգրավելու եւ նրամասնակցին դիմելու դեպքի առթիվ քրգործը


2020թ. հուլիսի 17-ին Երեւանի բնակիչը հաղորդում է տվել այն մասին, որ իրեն պատկանող ՍՊ ընկերությունը 17.07.2020թ. մասնակցել է Շիրակի մարզի բնակչի սնանկության գործերով կառավարչի կողմից կազմակերպած աճուրդին, որի ժամանակ ճանաչվել է հաղթող եւ 213.303 ՀՀ դրամ գումարով գնել է նրան պատկանող «Վազ-21703» մակնիշի ավտոմեքենան, որից հետո սնանկության գործերով կառավարիչը պարտավորվել է մի քանի ժամվա ընթացքում ավտոմեքենան հանձնել իրեն, սակայն որոշ ժամանակ անց հայտնել է, թե չի կարողանում գտնել մեքենայի սեփականատիրոջը։

Հաղորդման կապակցությամբ նախապատրաստված նյութերով փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ պարտապանը, սնանկության գործով կառավարչից տեղեկանալով սեփականության իրավունքով իրեն պատկանող եւ բանկում գրավադրված «Վազ 21-703» մակնիշի նշված ավտոմեքենան աճուրդով 213.303 ՀՀ դրամ գումարով վաճառված լինելու հանգամանքի մասին, հեռախոսով կապ է հաստատել ավտոմեքենան աճուրդով գնած անձի հետ եւ առաջարկել ավտոմեքենայի դիմաց ավելի բարձր գին վճարելու պայմանով այն հետ գնել՝ միաժամանակ փորձելով նրա հետ հանդիպել:

Մերժում ստանալով, վեճը լուծելու խնդրանքով, Շիրակի մարզի բնակիչը դիմել է քրեական ենթամշակույթ կրող խմբավորման ներկայացուցչի ազգականին՝ Գյումրի քաղաքում «քրեական հեղինակություն» հանդիսացող անձի օգնությանը՝ նշված ավտոմեքենան գնորդին չհանձնելու, ավելի բարձր գին վճարելու պայմանով այն հետ  գնելու եւ իր տիրապետության տակ թողնելու կապակցությամբ համապատասխան գործողություններ կատարելու համար:

Քրեական ենթամշակույթ կրող խմբավորման կողմից հետապնդվող նպատակների իրականացմանը մասնակցելով եւ ներգրավվելով՝ «քրեական հեղինակություն» հանդիսացող անձն իր հերթին զանգահարել է աճուրդում հաղթող ճանաչված գնորդին եւ փորձել ամեն կերպ հանդիպել վերջինիս հետ՝ նրա կողմից գնված ավտոմեքենայի հետ կապված պարզաբանումներ կատարելու նպատակով, ինչը, սակայն, մերժվել է վերջինիս կողմից:

Հաշվի առնելով, որ նախապատրաստված նյութերում առկա է քրեական գործ հարուցելու օրինական հիմք եւ առիթ՝ ՀՀ քրեական  օրենսգրքի  223.3-րդ հոդվածի (քրեական ենթամշակույթ կրող խմբավորմանը մասնակցելը կամ ներգրավելը) 1-ին մասի եւ 223.4-րդ հոդվածի (քրեական ենթամշակույթ կրող խմբավորման մասնակցին կամ քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձին դիմելը) հատկանիշներով հարուցվել է քրեական գործ, որը նախաքննություն  կատարելու համար ուղարկվել ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչություն եւ ընդունվել վարույթ:

Կատարվում է նախաքննություն։

Ձեռնարկվում են քննչական և այլ դատավարական գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու, օբյեկտիվ, լրիվ եւ բազմակողմանի քննություն ապահովելու ուղղությամբ:

ՀՀ Քննչական կոմիտե

Ահազանգ. Ոստիկանությունը հրաժարվում է վերադարձնել հստուկ պահպանման տարածք տարված ցուցարարների մեքենաները. փաստաբան
Տավուշի մարզպետը Կիրանցում քաղաքացիներին համոզում էր, որ թույլ տան քարտեզագրողներին ներս մտնել
Սուրեն Պետրոսյան ազատ արձակվեց
Մոմավառություն՝ ի հիշատակ Նիկոլ Փաշինյանի շարասյան կողմից վրաերթի ենթարկված հղի կնոջ
Քաղաքացիները փակել են Մեղրի-Երևան ճանապարհը
Առեղծվածային դեպք՝ Ջրվեժում. հյուրանոցում հայտնաբերվել են 2 օտարերկրացիների մարմիններ. 2 հոգի էլ հոսպիտալացվել է
Հիմա ուզում եմ հասկանամ՝ ինչի հիման վրա են ինձ բերման ենթարկել, որովհետեւ գիտեին՝ ով եմ, ինչ եմ. Արթուր խաչատրյան
Հայաստանն ստացել է «խաղաղության պայմանագրի» նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ
Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել Վահան Մարտիրոսյանի և Սյուզան Ջաղինյանի նկատմամբ․ նրանք հետախուզվում են
Քաղաքացիները փակեցին Նոյեմբերյանի ճանապարհը
Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան
Հերթական հաջողությունը՝ քիմիայի Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում
Երեք կազմակերպություններ դադարեցրել են համագործակցությունը ոստիկանության հետ՝ ՆԳՆ ղեկավարի նշանակվելուց հետո. ԱՄՆ պետդեպ
Ոստիկանները բերման ենթարկեցին պատգամավոր Արթուր Խաչատրյանին
Քաշքշուկ Հրազդանում ճանապարհ փակած քաղաքացիների և ոստիկանների միջև
Ուղիղ Տավուշից,Աբրահամ Գասպարյանը՝պլանների մասին,տեսանյութ
Ընտրությունը պետք է համապատասխանի Հոգևոր Հայաստանի իդեալին. Արա Պողոսյան
«4 գյուղերի» սահմանազատումը ոչ մի կապ չունի ԽՊ հեռանկարի հետ, միլիմետր իսկ չի մոտեցնում դրա կնքումը
Կրկնում եմ` Ադրբեջանը ոչ թե հողի, այլ կոնկրետ ռազմավարական տեղակայման խնդիր է լուծում, որի պայմաններում հայկական հարցն իր ողջ խորությամբ և բաղադրիչներով կվերացվի
«Անակնկալներ են լինելու». Տավուշում ճանապարհը փակած քաղաքացիներն այսօր երեկոյան հայտարարություն կանեն
Օր օրի, ժամ առ ժամ մեր պայքարը թափ է առնում. Մարդկանց թիվն այստեղ գնալով ավելանում է. Ընդդիմադիր պատգամավոր
Պետական եկամուտների կոմիտեն լայնամասշտապ խուզարկություն է սկսել ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանին, նրա ընտանիքին եւ մերձավորներին պատկանող բիզնեսներում
Հաագայում ավարտվել է Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի դատական նիստի հերթական լսումները
Վերջին դեպքերի հետ կապված ավելացել են գրառումներ, որոնք արդարացնում են իշխանության գործողությունները:
Դիլիջանում «Toyota»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին ու գլխիվայր շրջվել
Ավելին
Ավելին