f

Անկախ

Վարչական ձերբակալումն ակնհայտ ապօրինի էր. փաստաբանը՝ բերման ենթարկվածների մասին


Չընդունված դիմորդի ծնողին՝ Մասիս Բաբալյանին, բերման էին ենթարկել մայթեզրից, նա փողոց չէր փակել, իսկ ոստիկանությունը պահանջ էր դրել բացել ճանապարհի երթևեկելի գոտին, հետեւաբար նրա վարչական ձերբակալումն ակնհայտ ապօրինի էր: Այս մասին այսօր՝ հուլիսի 27-ին, ակցիայի մասնակիցների ազատ արձակվելուց հետո լրագրողների հետ զրույցում ասաց նրանց փաստաբան Ալեքսանդր Կոչուբաեւը:

«Իսկ Հովհաննես Հարությունյանը ցանկացել էր ընդամենը միջամտել անչափահաս աղջիկ երեխաներին բերման ենթարկելու գործողությանը, և դրա համար էլ ձերբակալվել էր: Այժմ կամ ոստիկանությունը կդիմի Վարչական դատարան և դրա շրջանակներում մենք կփորձենք պաշտպանվել, կամ մենք կդիմենք, որպեսզի ոստիկանության գործողություններ ճանաչվեն ոչ իրավաչափ»,- ասաց նա:

Կոչուբաեւի խոսքով, «Պահանջատեր դիմորդ» շարժման անդամները դեռեւս հստակ որոշում չունեն առաջիկա անելիքների վերաբերյալ, սակայն, ամենայն հավանականությամբ, դիմելու են Վարչական դատարան. «Եթե մենք հանգենք այն եզրակացության, որ այն ոչ արդյունավետ միջոց է իրավունքների պաշտպանության համար, այս դեպքում հնարավորություն կունենանք միանգամից դիմել Սահմանադրական, կամ Եվրոպական դատարան և այս պահին այսօր մենք կիրականացնենք վերջին հստակեցումները, քանի որ 100 և ավել լիազորագրեր արդեն ունենք, այս երկու օրվա ընթացքում կունենանք նաև մարզերում ապրող դիմորդների լիազորագրերը, իսկ արդեն չորեքշաբթի մենք կդիմենք կամ Վարչական, կամ Սահմանադրական Դատարան, կամ էլ Մարդու իրավունքների Եվրոպական դատարան»:

ՀՀ ԿԳՄՍ Ալեքսանդր Կոչուբաև Բողոքի ակցիա ՀՀ Ոստիկանություն

Փարիզի քաղաքապետը  պարգևատրել է Արտակ Բեգլարյանին բարձրագույն մեդալով՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա առթիվ կազմակերպված միջոցառմանը
Ամաչում եմ այն գործընկերներիս համար, որոնք Պետդումայում պատմում են, թե այս ամենը պատմական արդարության ակտ է. Զատուլինը՝ Արցախից հայերի գաղթի մասին
Ականազերծում իրականացնողները շատ դեպքերում հրաժարվում են, որոշները ազատման դիմում են գրել. Գառնիկ Դանիելյան
Յուրի Սաքունց․ «Փորձելու եմ սահմանել նոր ռեկորդ՝ ատամներով քաշելով ուղղաթիռ»
Ռուսաստանի Արմավիր քաղաքում նշելու են քաղաքի և հայ համայնքի տարեդարձը
Այս պահին Իրանի հետ նոր գազամուղի կառուցման տարբերակ չի քննարկվում, դրա կարիքը այս պահին չկա. Թունյան
Ապրիլի 26-ի ժամը 13.00-ի դրությամբ Երևանում փակ փողոցներ չկան
Եղանակը Հայաստանում
Փակ է Գյումրի-Վանաձոր ճանապարհը
Մահացել է լրագրող և խմբագիր Հայկ Ջանփոլադյանը
Առաջարկվում է մեքենայի գույքահարկը տեխզննման պահին վճարել ոչ թե ամբողջական, այլ մասնակի. նախագիծ ներկայացվեց ԱԺ լիագումար նիստի քննարկման
Պայքարե՛նք, ժողովու՛րդ, պայքարե՛նք մնացյալ մեր երեխաների համար․ Աստղ Գալեյան
Բախումներ հրահրողներն էլ եք դուք, պատերազմ բերած մարդիկ էլ. Բագրատ Սրբազան
Օկուպացված Ակնայում փակվել է ռուս-թուրքական համատեղ մշտադիտարկման կենտրոնը (տեսանյութ)
ՀՀ ֆինանսների նախարարը Մարագոսի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ ֆինանսատնտեսական համագործակության համակարգման հարցերը
Երկու դրվագ Ախուրյանի և Կումայրիի ոստիկանների հակաթմրամոլային պայքարից. Ձերբակալվածներից մեկն օտարերկրացի է
Նիկոլ Փաշինյանը հաստատել է ՄԻԵԴ-ում առաջադրվող ՀՀ դատավորների ցանկը. Ովքեր են 3 թեկնածուները
Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 95 դեպք
Հնդկաստանի ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստանի հետ համագործակցության պատճառով Բաքվի դժգոհությանը
Երեւան-Գյումրի գնացքում Աննա Հակոբյանի նստելու ձեւը համացանցում քննարկման առարկա է դարձել
2020-ին Երևանում զանգվածային անկարգություններին մասնակցած ևս երկու անձի մասով քրվարույթի նախաքննությունն ավարտվել է. ՔԿ
Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները կառավարությանը կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը
Նոր հնարավորություն. գործարկվում է աշխատանք գտնելու e-work.am առաջին մասշտաբային պետական հարթակը
«Բժիշկներն ասել են 2–3 օրից հետո օրգանիզմը չի դիմանա». «Զվարթնոցում» հացադուլ հայտարարած Լեո Նիկոլյանը քաղցկեղ ունի
«Ցեղասպանության ուրվականը թևածում է աշխարհում». Փարիզի քաղաքապետը պարգևատրել է Արտակ Բեգլարյանին բարձրագույն մեդալով
Ավելին
Ավելին