Բուհ չընդունված դիմորդներն ու նրանց ծնողները քիչ առաջ երթով հասան ոստիկանության Կենտրոնի բաժին՝ պահանջելու ազատ արձակել բերման ենթարկվածներին:
Այսօր՝ հուլիսի 27-ին, չընդունված դիմորդներն ու նրանց ծնողները հավաքվել էին ԿԳՄՍՆ-ի դիմաց եւ պահանջում էին հանդիպում Արայիկ Հարությունյանի հետ: Նախարարը, սակայն, այդպես էլ հանդիպման չիջավ, որից հետո ցուցարարները փակեցին փողոցն ու նստացույց սկսեցին: Կարմիրբերետավորները բերման ենթարկեցին ակցիայի մի քանի մասնակցի: Ակցիայի մասնակիցները որոշեցին գալ ոստիկանություն՝ պահանջելու ազատ արձակել բերման ենթարկվածներին:
Երթի ժամանակ, դիմելով դիմորդներին, փաստաբան Ալեքսանդր Կոչուբաեւն ասաց. «Դուք արդեն հաղթել եք, ձեր հաղթանակն անխուսափելի է, ուզի դա նախարարը թե չէ, դուք ուսանող եք լինելու, հիմա գնում ենք Կենտրոնի բաժին շարժման ձերբակալվածներին դուրս բերելու»: