ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն կարծում է, որ Չինաստանի հետ առճակատման գործում Ռուսաստանի մասնակցության հավանականությունը չի բացառվում: Նրա ելույթը հրապարակվել է Պետդեպարտամենտի կայքում:
«Կարծում եմ, որ այդպիսի հնարավորություն կա: Այդ հնարավորությունը ծագում է հարաբերություններից, Ռուսաստանի և Չինաստանի միջև բնական փոխհարաբերություններից », - ասել է Պոմպեոն:
Պետքարտուղարը նաև ընդգծել է, որ եկել է ժամանակը, որպեսզի ընդդեմ կոմունիստական Չինաստանի ստեղծվի «ժողովրդավարությունների նոր դաշինք»։