f

Անկախ

«Ապուշություն է». ԵՊՀ ամբիոնի վարիչը՝ «Գրականություն» առարկայի նոր ծրագրի մասին


Երեւանի պետական համալսարանի Հայ բանասիրության ֆակուլտետի հայ նորագույն գրականության ամբիոնի վարիչ Սեյրան Գրիգորյանն անհեթեթություն ու ապուշություն  է որակում «Գրականություն» առարկայի նոր ծրագրի եւ չափորոշիչները։

Facebook-ի իր էջում գրականագետը գրել է.

«Վերջին օրերին տարբեր մասնագետներ, լրագրողներ եւ ոլորտին առնչվող սրտացավ մարդիկ դիմում են ինձ այն հարցով, թե ինչ կարծիք ունեմ Հայաստանի Հանրապետության ԿԳՄՍ նախարարության կողմից շրջանառության մեջ դրված «Գրականություն» առարկայի նոր ծրագրի եւ չափորոշիչների մասին։

Նախագիծը երկու անգամ ուշադիր կարդալուց հետո առանց դիվանագիտության եւ քաղաքավարական սեթեւեթանքների միանգամից ասում եմ․ դա ապուշություն է։ Այն աստիճանի անհեթեթություն, որ նախագիծը կետ առ կետ քննարկելն ու հերքելը ինքնաբերաբար նույնպես կվերածվի ապուշության։

Իհարկե, համաճարակի եւ արձակուրդի պատճառով այս պահին ունենք որոշ անհարմարություն, բայց շուտով ԵՊՀ հայ գրականության երկու ամբիոնների եւ հայ բանասիրության ֆակուլտետի կողմից հանդես կգանք պաշտոնական գնահատականով։ Իսկ հիմա որպես համալսարանի հայ նորագույն գրականության ամբիոնի վարիչ, որպես Եղիշե Չարենցին եւ Պարույր Սեւակին նվիրված մենագրությունների հեղինակ, պարզապես որպես մարդ, որ ամենօրյա կապի մեջ է հայոց դպրոցի հետ՝ ասում եմ, որ Հայաստանի հանրակրթական դպրոցում չի կարող չլինել «Հայ գրականություն» առարկա։ Այն եղել է դարերով, եղել է առաջին հանրապետության տարիներին, եղել է խորհրդային տարիներին (հարցրե՛ք ձեր ծնողներին, տատիկներին եւ պապիկներին), եղել է վերջին երեսուն տարիներին եւ պիտի լինի այսուհետեւ։

Ասում են՝ նախարարը եւ գործող կառավարությունը դեմ են ամենայն ազգայինին։ Միգուցե։ Բայց սա, պետական կարեւորագույն հարց լինելուց բացի, նաեւ մասնագիտական հարց է։ Նախագիծը գրել են խիստ որոշակի մարդիկ՝ կիսագրագետ, անճաշակ, փնթի ձեւակերպումներով հայ գրականությունը վերածելով վերացական, անորոշ ինչ-որ «գրականության»։

Ինձ դիմողներն ասում են, որ դիտավորյալ դուրս է մղվել հայ հին գրականությունը՝ Խորենացուց ու Նարեկացուց մինչեւ Սայաթ-Նովա։ Այո՛, բայց ոչ միայն։ Թե՛ միջին, թե՛ ավագ դպրոցում հայ հեղինակները տրված են սոսկ որպես իլյուստրատիվ նյութ։ Տասներկու տարի դպրոցում սովորած երեխան այդ ծրագրով այդպես էլ չի իմանա՝ ով է Եղիշե Չարենցը, ինչ կենսագրություն ունի, որ ստեղծագործությունը երբ է գրվել եւ ինչ բովանդակություն ու գեղարվեստական հատկանիշներ ունի։

Կարելի է ասել անգամ, որ առարկայի նոր ձեւափոխությունը ոչ թե «գրականություն» է, այլ «գրականագիտություն»։ Տերմինները, համաշխարհային գրականությունից եւ հատկապես ժամանակակից հայ գրականությունից որպես ընթերցանության նյութ առաջարկվող գործերը ոչ միայն խեղդում ու խեղճացնում են հայ գրականությունը, այլեւ վանում եւ բացասական վերաբերմունք են առաջացնում հենց իր՝ գրականության նկատմամբ։ Դրդում են գիրք չկարդալու։

Հայ ժողովրդի, պետության, ապագայի հանդեպ հանցագործություն թույլ չտալու համար հասարակությունը պետք է պահանջի, որ մեջտեղ գան այս նախագծի հեղինակները։ Թող չթաքնվեն նախարարության անցողիկ թիկունքում եւ կա՛մ տան համոզիչ պարզաբանումներ, կա՛մ ընդունեն սխալը եւ հրաժարվեն այս մեծ մոլորությունից։

Հ․Գ․ Որպես խոսքիս պատմական հիմնավորում հրապարակում եմ 1920 թ․ հայկական դպրոցն ավարտած մի շրջանավարտի վկայականը, որտեղ անցած առարկաների մեջ հստակ նշված է նաեւ «Հայոց լեզու եւ գրականություն» առարկան (ի դեպ, առանձին անցել է նաեւ ռուսաց լեզու եւ գրականություն)»։

ԵՊՀ ՀՀ ԿԳՄՍ Սեյրան Գրիգորյան

Գարեգին Երկրորդը պատգամել է հոգևորականներին այս ծանր շրջանում առավել նախանձախնդրորեն իրականացնել իրենց ծառայությունը
Դատարանը քաղբանտարկյալ Մամիկոն Ասլանյանին թողեց կալանքի տակ. Փաստաբան
Երեւանում առավոտից անհնազանդության ակցիաներ են սկսվել,տեսանյութ
Վաշինգտոնում հակահայկական ցույց է անցկացվել, մասնակիցները վանկարկում էին Փաշինյանի ազգանունը (տեսանյութ)
Հրդեհ՝ Գառնի գյուղում, վնասվել են տներից մեկը, կից ավտոտնակն ու անասնագոմը և հարակից տան բակում գտնվող հացատունը
«Իրավունք». Լեո Նիկոլյանի վիճակն օր օրի վատթարանում է, իսկ նրա մուտքը Հայաստան շարունակում է փակ մնալ
Համատեղ պայքարի պլան դեռ չկա․ «Հրապարակ»
Գյուղից հետևում են դիրքերի քանդմանը․ «Հրապարակ»
Հենրիխ Մխիթարյանին շնորհավորեցին բոլորը, բացի ՀՖՖ-ից․ «Ժողովուրդ»
«Հրապարակ». ԿԳՄՍ նախարարությունում փոփոխություններ են նախապատրաստվում. Լուծարվելու է Սփյուռքի բաժինը
Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին
«Հրապարակ». Իշխանական թիմում էլ են սարսափում ադրբեջանցի «փախստականների» վերադարձի հեռանկարից
216 հազար դրամ 36 LED լույսի համար. ի՞նչ գնումներ է արել նախագահի աշխատակազմը․ «Ժողովուրդ»
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
Աննա Հակոբյանը քաղաքական նպատակով էր Գյումրիում. աճել է իշխանության հանդեպ անվստահությունը, թեմի առաջնորդը «վտանգ» է համարվում․ «Ժողովուրդ»
Ծնվեց, քայլեց, պաշտոնյա դարձավ. «Ժողովուրդ»
Սասուն Խաչատրյանին չեն նեղացնի. ՔՊ-ն հանդիպելու է ՍԴ-ի իր «սրտի» թեկնածուի հետ․ «Ժողովուրդ»
«Մնացել են մի քանի անկախ լրատվամիջոցներ»․ ԱՄՆ պետքարտուղարությունը՝ հայաստանյան լրատվադաշտի մասին
Լուիս Օկամպոն Բունդեսթագում զեկույց է ներկայացրել Արցախից հայերի բռնի տեղահանման մասին
Տիգրան Աբրահամյանը տեսակցել է ձերբակալված Սուրեն Պետրոսյանին ու ևս 4 անձի
ԵԽ-ն դեմ է արտահայտվել Վրաստանի հետ անդամակցության բանակցություններին՝ օտարերկրյա գործակալների մասին օրենքի պատճառով
ԱՄՆ-ը և ևս 17 երկիր ՀԱՄԱՍ-ից պահանջել են ազատ արձակել պատանդներին
Եվրոպոլը ձերբակալել է Վրաստանի ինը քաղաքացու՝ եվրոպական գրադարաններից հազվագյուտ գրքերի գողության առնչությամբ
Ապրիլի 24-ի լուսավոր տխրությունը չստվերեց անգամ Փաշինյանի՝ «կաթ ու մեղր» թմբկահարող ուղերձը, որը կարծես Էրդողանի հետ անձնական չաթից հատված լիներ․ Աշոտյան
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ստոլտենբերգը թռել է գերմանական Eurofighter կործանիչով
Ավելին
Ավելին