f

Անկախ

Մնալ տեմպի մեջ և պատրաստվել 2021-ին․ ինչպե՞ս է դիմագրավում ճգնաժամը տուր ոլորտի հայտնի ընկերությունը


Կորոնավիրուսի հետևանքով ողջ աշխարհում տուրիզմի ոլորտը լուրջ ճգնաժամի մեջ է, իսկ Հայաստանում այն պարզապես կանգնած է փլուզման վտանգի առաջ։ Անկախությունից ի վեր տարեցտարի, քայլ առ քայլ ոլորտը կայացել էր և համարվում էր Հայաստանի տնտեսության զարգացման ռազմավարական ուղղություններից մեկը։

Ցավոք, այսօր արդեն հարյուրավոր տուրիստական ընկերություններ դադարեցրել են գործունեությունը, շատերն էլ արտագնա տուրիզմի գործառույթը փոխարինել են ներքին տուրիզմով, ինչը, սակայն, նույնպես անկումային վիճակում է։

Այնուամենայնիվ, կան ընկերություններ, որոնք պայքարում են տարիների ընթացքում կառուցածը և շուկայում հաստատուն տեղը չկորցնելու համար՝ մարտահրավեր նետելով ճգնաժամին նոր գաղափարներով ու նոր ծրագրերով։

«One Way Tour» տուրիստական ընկերությունը Հայաստանի զբոսաշրջային շուկայում է 2011 թվականից։ Ընկերությունը կազմակերպում է ներքին, ներգնա և արտագնա տուրեր և մասնագիտացած է Հայաստանում, Արցախում և Վրաստանում շրջագայություններ և էքսկուրսիաներ կազմակերպելու  գործում:

Ընկերության հիմնադիր Մաթևոս Բարսեղյանն ասում է, որ ընկերությունն ամեն տարի երկնիշ աճ էր արձանագրում։  Օրինակ, անցյալ տարի ընկերությունը սպասարկել է 40 հազարից ավել հաճախորդի։ Իսկ 2019 թվականին «One Way Tour»-ը ճանաչվել է որպես լավագույն տուրիստական ընկերություն։

«Երբ նոր էինք հիմնադրվել, կազմակերպում էինք տուրեր միայն տեղացիների համար։ Հետո սկսեցինք սպասարկել դրսի տուրիստներին։ Հիմնականում գալիս էին Ռուսաստանից, եվրոպական երկրներից, վերջին տարիներին տեղացիներն ու տուրիստները 70/30 հարաբերակցությամբ էին»։

Ամեն ինչ փոխվեց 2020 թվականին, երբ սեզոնի բացմանը զուգահեռ Հայաստան մտավ նաև կորոնավիրուսը։

«Սկզբում շատ լուրջ չէինք ընդունում այս ամենը,-ասում է ընկերության ղեկավարը,- ունեինք դրսից ամրագրումներ, փոխանցումներ, մտածում էինք՝ շուտով ամեն ինչ  կանցնի։ Երբ պարետատան որոշմամբ մեր գործունեությունը դադարեցվեց, ապրագրումների մի մասի գումարները հետ փոխանցեցինք, մյուս մասին տվեցինք վաուչերներ, որ հետագայում կարող են օգտագործել։ Սա մի մարտավարություն էր, որ առկա գումարները կարողանանք գոնե օգտագործել մեր մյուս ծախսերի համար»։

Համավարակի ընթացքում ընկերությունը փորձել է պահպանել աշխատակիցների հիմնական կազմը, սակայն աշխատանքը դարձել է հերթափոխով։ Պարապուրդի ժամանակ աշխատակիցներին որոշակի փոխհատուցում է տրամադրել ոչ միայն պետությունը, այլև ընկերությունը։

Երբ մայիսի վերջին տուրիստական ընկերությունների գործունեությունը թույլատրվեց, հենց նույն պահից «One Way Tour»-ը սկսեց աշխատել, իհարկե՝ լուրջ անկումներով։

«Եթե համեմատում ենք նախորդ տարվա հետ, 6-7 անգամ նվազել է թե՛ շրջանառությունը, թե՛ տեղացիների մասնակցությունը։ Դրսի տուրիստների մասին, իհարկե, խոսք անգամ չկա»։

Ընկերության ղեկավարը պատմում է, որ երբ փորձեցին ավանդական դարձած ամենօրյա տուրերը վերսկսել, մասնակիցներ շատ դժվարությամբ էին հավաքում՝ աշխատանքային օրերին 20-30 հոգի, հանգստյան օրերին՝ մի քանի հարյուր։

«Ստիպված գնային փոփոխություներ արեցինք, մեծ գնանկում եղավ, որը կապված էր այն բանի հետ, որ ներքին տուրիզմում տուր օպերատորները շատացել էին մոտ 5 անգամ, քանի որ արտագնա տուրիզմ կազմակերպողները նույնպես սկսել էին զբաղեցնել ներքին տուրիզմի դաշտը։ Այսինքն, առաջարկը մոտ 5 անգամ շատացավ, բայց դրան զուգահեռ տուրերի մասնակիցները նվազեցին 3-4 անգամ։ Արդյունքում գները 60-70 տոկոսով իջան»։

Մաթևոսի խոսքով՝ հունվար ամսից սկսած ընկերությունը շահույթ չի ստացել, ավելին, աշխատում են վնասով, բայց ամեն ինչ անում են, որ գոնե աշխատակիցները վարձատրվեն, ընկերության գործունեությունը չդադարի և դիմակայեն այս փորձությանը, մինչև լավ օրերը կրկին վերադառնան։

«Այս առումով ավելի շահեկան վիճակում են փոքր ընկերությունները, որոնք տարածքի վարձակալության խնդիր չունեն, կողմնակի շատ ծախսեր չունեն, հարկեր չեն վճարում, փոքր աշխատազմ ունեն  և այլն։ Նման ընկերությունները կարող են շաբաթական 1-2 տուր կազմակերպել և գոյատևել»։

Որպեսզի հաղթահարեն փորձությունը և չսասանեն ընկերության հիմքերը, այս ընթացքում հատուկ տուրեր ու ծրագրեր են կյանքի կոչել։ Օրինակ՝ «Զարգացրու բնակավայրիդ տուրիզմը քովիդի ընթացքում» ծրագիրը։

«Ծրագրի շեշտը դրված էր հատկապես սահմանայի բնակավայրերի վրա։ Մենք հայտարարել էինք, որ մարդիկ կարող են իրենց բնակության վայրի տեսարժան վայրերի վերաբերյալ կարճ տեսանյութեր պատրաստեն և ուղարկեն մեզ։ Այն տեսանյութը, որն ամենաշատ հավանումները կունենար համացանցում, մեր կողմից արժանանալու էր մրցանակի։ Բացի այդ, մեր թիմը պետք է գնար տվյալ բնակավայր և հատուկ PR արշավ կազմակերպեր, որպեսզի շատ մարդիկ իմանային այդ բնակավայրի մասին։ Այդ օրերին 20-30 տեսանյութ մեզ ուղարկվեց։ Հաղթեց Մեղրաձորից մի աղջիկ։ Նրա տեսանյութը մոտ 40 հազար դիտում ունեցավ, և երբ տուր ոլորտի սահմանափակումները հանվեցին, ոչ միայն մեր ընկերոթյունը սկսեց այնտեղ տուրեր կազմակերպել, այլ ուրիշ տուրիստական ընկերություններ։ Արդյունքում տվյալ շրջանը իր տեսարժան վայրերով շատ հայտնի դարձավ, և հիմա այնտեղ գրեթե ամեն շաբաթ մի տուրիստական ընկերություն տուր է կազմակերպում»։

Բացի այս ծրագրից, ևս 2-3 պրոյեկտ են իրականացնում, որոնք ուղղված են մարզերի զարգացմանը։ Հիմա նաև տեսանյութեր են նկարում արտերկրի զբոսաշրջիկների համար, որպեսզի ապագայում, երբ սահմանները բացվեն, մարդիկ որոշեն այցելել հենց  Հայաստան։

Մասնագիտությամբ ինժեներ Մաթևոս Բարսեղյանը, որի համար այս բիզնեսը սկզբում պարզապես հոբի էր և սկսվել էր ընկերական քայլարշավներից, լիահույս է, որ ճգնաժամը կհաղթահարեն ամուր թիմի ու աշխատասիրության շնորհիվ։

Այսօր, երբ վիրուսի տեմպը Հայաստանում դեռևս չի նահանջում, և շատերը վախենում են մասնակցել ներքին տուրերի, ըստ նրա, 2020-ին տուրիզմից ակնկալիքներ պետք չէ ունենալ։

«Պետք է ուղղակի տեմպի մեջ մնանք, մեր մասին հիշեցնենք և պատրաստվենք 2021 թվականին»,-ասում է նա՝ առաջարկելով լավատես լինել ու փորձել ոլորտի ներկայացուցիչների հետ համագործակցել և լուծումներ գտնել,-եթե բոլորս իրար հետ համագործակցենք, մեր խմբերն այս ընթացքում միացնենք և ընդհանուր տուրեր անենք, կարող ենք վնասներ գոնե չկրել։ Այս իրավիճակում պետք է իրար դիտարկել ոչ թե որպես մրցակից, այլ գործընկեր և միասին խնդիրներին լուծումներ տալ։ Մենք փորձում ենք հիմա այդ ուղղությամբ քայլեր անել»։

Ընկերությունը Տուրիզմի ֆեդերացիայի անդամ է։ Ասում է՝ ֆեդերացիան պարբերաբար դիմում է ՀՀ կառավարություն՝ ակնկալելով աջակցություն ոլորտին։ Առայժմ լուրջ արձագանք չկա։

Մաթևոս Բարսեղյանը նաև «Մանթաշով» գործարարների միության և «Կլուբ կապիտալ» բիզնես ակումբի անդամ է և այս օրերին առավել քան զգում է բիզնեսում թիմային գործելաոճի ու միավորված ջանքերի առավելությունը։

One Way Tour տուրիզմ բիզնես կորոնավիրուս ճգնաժամ խմբագրի ընտրանի Մաթևոս Բարսեղյան

Ահազանգ. Ոստիկանությունը հրաժարվում է վերադարձնել հստուկ պահպանման տարածք տարված ցուցարարների մեքենաները. փաստաբան
Տավուշի մարզպետը Կիրանցում քաղաքացիներին համոզում էր, որ թույլ տան քարտեզագրողներին ներս մտնել
Սուրեն Պետրոսյան ազատ արձակվեց
Մոմավառություն՝ ի հիշատակ Նիկոլ Փաշինյանի շարասյան կողմից վրաերթի ենթարկված հղի կնոջ
Քաղաքացիները փակել են Մեղրի-Երևան ճանապարհը
Առեղծվածային դեպք՝ Ջրվեժում. հյուրանոցում հայտնաբերվել են 2 օտարերկրացիների մարմիններ. 2 հոգի էլ հոսպիտալացվել է
Հիմա ուզում եմ հասկանամ՝ ինչի հիման վրա են ինձ բերման ենթարկել, որովհետեւ գիտեին՝ ով եմ, ինչ եմ. Արթուր խաչատրյան
Հայաստանն ստացել է «խաղաղության պայմանագրի» նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ
Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել Վահան Մարտիրոսյանի և Սյուզան Ջաղինյանի նկատմամբ․ նրանք հետախուզվում են
Քաղաքացիները փակեցին Նոյեմբերյանի ճանապարհը
Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան
Հերթական հաջողությունը՝ քիմիայի Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում
Երեք կազմակերպություններ դադարեցրել են համագործակցությունը ոստիկանության հետ՝ ՆԳՆ ղեկավարի նշանակվելուց հետո. ԱՄՆ պետդեպ
Ոստիկանները բերման ենթարկեցին պատգամավոր Արթուր Խաչատրյանին
Քաշքշուկ Հրազդանում ճանապարհ փակած քաղաքացիների և ոստիկանների միջև
Ուղիղ Տավուշից,Աբրահամ Գասպարյանը՝պլանների մասին,տեսանյութ
Ընտրությունը պետք է համապատասխանի Հոգևոր Հայաստանի իդեալին. Արա Պողոսյան
«4 գյուղերի» սահմանազատումը ոչ մի կապ չունի ԽՊ հեռանկարի հետ, միլիմետր իսկ չի մոտեցնում դրա կնքումը
Կրկնում եմ` Ադրբեջանը ոչ թե հողի, այլ կոնկրետ ռազմավարական տեղակայման խնդիր է լուծում, որի պայմաններում հայկական հարցն իր ողջ խորությամբ և բաղադրիչներով կվերացվի
«Անակնկալներ են լինելու». Տավուշում ճանապարհը փակած քաղաքացիներն այսօր երեկոյան հայտարարություն կանեն
Օր օրի, ժամ առ ժամ մեր պայքարը թափ է առնում. Մարդկանց թիվն այստեղ գնալով ավելանում է. Ընդդիմադիր պատգամավոր
Պետական եկամուտների կոմիտեն լայնամասշտապ խուզարկություն է սկսել ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանին, նրա ընտանիքին եւ մերձավորներին պատկանող բիզնեսներում
Հաագայում ավարտվել է Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի դատական նիստի հերթական լսումները
Վերջին դեպքերի հետ կապված ավելացել են գրառումներ, որոնք արդարացնում են իշխանության գործողությունները:
Դիլիջանում «Toyota»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին ու գլխիվայր շրջվել
Ավելին
Ավելին