f

Անկախ

Նման իրավիճակը փնթի կառավարման արդյունք է. Լոռու մարզպետ


Այս տարի Վանաձորի սուբվենցիոն ծրագրերը թե՛ ծավալային եւ թե՛ ֆինանսական առումով աննախադեպ են. կիրականացվի 4 ծրագիր՝ ընդհանուր առմամբ 1 մլրդ 360.6 մլն դրամ ներդրմամբ (754.6 մլն դրամ՝ պետբյուջեի միջոցներից, 438.8 մլն դրամ համայնքային ներդրում, մնացածը՝ այլ): Աշխատանքների մեկնարկը, բացառությամբ մի քանի օբյեկտների, հիմնականում տրված է. այսօր իրականացված շրջայցի ընթացքում մարզպետ Անդրեյ Ղուկասյանի դիտարկումներն այս փուլում՝ գոհացուցիչ էին.

-Յուրաքանչյուր տարի պետք է փորձենք կրկնապատկել եւ եռապատկել ծավալները, որպեսզի կարողանանք կարճ ժամանակում լուծում տալ առկա բոլոր խնդիրներին: Կարծում եմ՝ համայնքապետարանը գոնե այս անգամ պետք է խիստ վերահսկողություն սահմանի, որպեսզի չունենանք նախորդ տարվա տխուր պատկերը՝ ժամկետների եւ աշխատանքների որակի հետ կապված: Մենք ինքներս պետք է շարունակենք հետեւողական լինել ցանկացած թերության վերացման ուղղությամբ:Կարծում եմ՝ շինարարներն արդեն հասկացել են մեր հստակ դիրքորոշումը այս հարցի նկատմամբ. կրկնում եմ՝ պետական միջոցների փոշիացում թույլ չենք տալու,-ասում է մարզի ղեկավարը:

Մարզպետը շրջայցի ընթացքում եղավ Հրանտ Մաթեւոսյանի անվան գրադարանում, Հ. Կլեկչյանի անվան մշակույթի տանը, Տարոն 2 եւ Տարոն 4 թաղամասերում կառուցվելիք այգիների տարածքներում:

Վերջին կանգառը Շառլ Ազնավուրի զբոսայգին էր, որտեղ ներկայում հողային աշխատանքներ են ընթանում:

Թեեւ յուրաքանչյուր վանաձորցու համար այսքան երկար սպասված ծրագիրն ի վերջո կյանքի է կոչվում, սակայն խնդիրների պակաս այստեղ եւս չի զգացվում. զբոսայգու 5265 քառ.մ տարածքը դեռեւս 2007թ.-ին վարձակալությամբ հանձնվել է «Կառավար Դան» ՍՊԸ-ին, որից էլ 2010թ.-ին ենթավարձակալությամբ տարածքը վերցրել է քաղաքացի Արկադի Փելեշյանը: Մինչ օրս, սակայն, բացառությամբ բիզնես նպատակների համար օգտագործվող սրճարանի կառուցման, բարեկարգման որեւէ այլ աշխատանք չի կատարվել: Այս հարցի վերաբերյալ Անդրեյ Ղուկասյանը իր հստակ դիրքորոշումն ունի. քաղաքային նախկին իշխանությունների որդեգրած վարքագիծը շարունակում են ներկայիս իշխանությունները.

- Քաղաքի համար պատմական նշանակություն ունեցող այս զբոսայգում նման երեւույթն անթույլատրելի է, վարձակալության գումարի չափը եւս անընդունելի է: Նմանատիպ պատկեր ունենք նաեւ Երկաթուղայինների զբոսայգում: Ակնկալում եմ, որ քաղաքային իշխանությունները, ավագանին տեր կանգնեն համայնքային շահերին եւ աշխատանքները կազմակերպեն՝ բացառապես այս սկզբունքից ելնելով: Այս երեւույթը կարող եմ որակել մեկ բառով՝ փնթի կառավարում,-ասում է մարզի ղեկավարը եւ նշում, որ յուրաքանչյուր վանաձորցի պետք է անհանդուրժող լինի նմանատիպ երեւույթների նկատմամբ՝ քաղաքային իշխանություններին պարտադրելով գործել ի շահ համայնքի:

Լոռու մարզ Անդրեյ Ղուկասյան

Յուրի Սաքունց․ «Փորձելու եմ սահմանել նոր ռեկորդ՝ ատամներով քաշելով ուղղաթիռ»
Ապրիլի 26-ի ժամը 13.00-ի դրությամբ Երևանում փակ փողոցներ չկան
Եղանակը Հայաստանում
Փակ է Գյումրի-Վանաձոր ճանապարհը
Մահացել է լրագրող և խմբագիր Հայկ Ջանփոլադյանը
Առաջարկվում է մեքենայի գույքահարկը տեխզննման պահին վճարել ոչ թե ամբողջական, այլ մասնակի. նախագիծ ներկայացվեց ԱԺ լիագումար նիստի քննարկման
Պայքարե՛նք, ժողովու՛րդ, պայքարե՛նք մնացյալ մեր երեխաների համար․ Աստղ Գալեյան
Բախումներ հրահրողներն էլ եք դուք, պատերազմ բերած մարդիկ էլ. Բագրատ Սրբազան
Օկուպացված Ակնայում փակվել է ռուս-թուրքական համատեղ մշտադիտարկման կենտրոնը (տեսանյութ)
ՀՀ ֆինանսների նախարարը Մարագոսի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ ֆինանսատնտեսական համագործակության համակարգման հարցերը
Երկու դրվագ Ախուրյանի և Կումայրիի ոստիկանների հակաթմրամոլային պայքարից. Ձերբակալվածներից մեկն օտարերկրացի է
Նիկոլ Փաշինյանը հաստատել է ՄԻԵԴ-ում առաջադրվող ՀՀ դատավորների ցանկը. Ովքեր են 3 թեկնածուները
Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 95 դեպք
Հնդկաստանի ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստանի հետ համագործակցության պատճառով Բաքվի դժգոհությանը
Երեւան-Գյումրի գնացքում Աննա Հակոբյանի նստելու ձեւը համացանցում քննարկման առարկա է դարձել
2020-ին Երևանում զանգվածային անկարգություններին մասնակցած ևս երկու անձի մասով քրվարույթի նախաքննությունն ավարտվել է. ՔԿ
Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները կառավարությանը կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը
Նոր հնարավորություն. գործարկվում է աշխատանք գտնելու e-work.am առաջին մասշտաբային պետական հարթակը
«Բժիշկներն ասել են 2–3 օրից հետո օրգանիզմը չի դիմանա». «Զվարթնոցում» հացադուլ հայտարարած Լեո Նիկոլյանը քաղցկեղ ունի
«Ցեղասպանության ուրվականը թևածում է աշխարհում». Փարիզի քաղաքապետը պարգևատրել է Արտակ Բեգլարյանին բարձրագույն մեդալով
«Խաչմերուկներ․ ժամանակակից երաժշտության օրեր Հայաստանում». ԿԳՄՍՆ-ն հրապարակել է միջազգային փառատոնի ժամանակացույցը
Կրթության ամենակարևոր արդյունքը պետք է լինի հանդուրժողականության արմատավորումը. ՄԻՊ-ը՝ ապագա իրավաբաններին
Երևանում ապամոնտաժվել է շուրջ 10,500 ինքնակամ գովազդ
Ոստիկանություն դիմած ռուս կանայք հայտնել են, թե «Հաղթանակ» զբոսայգու սեփականատերը հարվածել է իրենցից մեկին, թքել դեմքին
Ինչ է լինելու Տավուշի հատվածում սահմանային փոփոխությունների հեռանկարում. Ներկայացնում է Արման Թաթոյանը
Ավելին
Ավելին