ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն հանդիպել է Վենեսուելայի ընդդիմության առաջնորդ Խուան Գուայդոյի հետ: Այդ մասին նշված է Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավար Մորգան Օրտագուսի տարածած հայտարարության մեջ: Գրում է Russian.rt.com-ը:
«Նրանք պայմանավորվել են կրկնապատկել ջանքերը վենեսուելացի ժողովրդին տրամադրել այն, ինչ նրանք պահանջել են տարիներ շարունակ՝ Մադուրոյի բռնապետության ավարտ և ժողովրդավարության, տնտեսական բարգավաճման և վենեսուելացի ժողովրդի արժանապատվության վերականգնում», - նշվել է հայտարարության մեջ:
Ավելի վաղ Սպիտակ տանը կայացել էր ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Վենեսուելայի ընդդիմության առաջնորդ Խուան Գուայդոյի հանդիպումը: