f

Անկախ

Նախագահն ունի 72 ժամ, մեկ գրիչ և 2 ընտրություն


Ըստ երեկ ԱԺ  կայացրած որոշման, առաջիկայում Հայաստանին սպասվում է Սահմանադրության փոփոխությունների բարդ գործընթաց։ Գործընթացն արդեն իսկ վիճահարույց է, քանի որ Սահմանդրության փոփոխությունների լեգիտիմությունն հարցականի տակ է դրվում Սահմանադրական դատարան դիմելու հստակ պահանջը չպահպանելու, խախտելու պարզ պատճառով։ 

ԱԺ կանոնակարգ օրենքի 86-րդ հոդվածը նախատեսում է, որ Սահմանադրության փոփոխությունների նախագիծն Ազգային ժողովում քննարկվում է երկու ընթերցմամբ։ Մինչև Սահմանադրության փոփոխությունների նախագիծը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունելը քվեարկության է դրվում Սահմանադրության փոփոխությանը վերաբերող հարցով Սահմանադրական դատարան դիմելու մասին Ազգային ժողովի որոշման նախագիծը: 

Սահմանադրության 202-րդ հոդվածը սահմանում է, որ եթե սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված Սահմանադրության փոփոխությունների նախագիծն Ազգային ժողովը չի ընդունում, ապա պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երեք հինգերորդով ընդունված որոշմամբ այն կարող է դրվել հանրաքվեի:

Սահմանադրության 168-րդ հոդվածը հստակ սահմանում է, որ Սահմանադրական դատարանը Սահմանադրական դատարանի մասին օրենքով սահմանված կարգով՝ մինչև Սահմանադրության փոփոխությունների նախագծի, ինչպես նաև հանրաքվեի դրվող իրավական ակտերի նախագծերի ընդունումը որոշում է դրանց համապատասխանությունը Սահմանադրությանը։

Սահմանադրական փոփոխություններ իրականացումը՝ շրջանցելով Սահմանադրական դատարանին, հակասում է Սահմանադրության 168-րդ հոդվածի 2-րդ կետին և 169-րդ հոդվածի 2-րդ մասին: Այս նորմերով նախատեսվում է, որ ՍԴ-ն Սահմանադրական դատարանի մասին օրենքով սահմանված կարգով՝ մինչև Սահմանադրության փոփոխությունների նախագծի, ինչպես նաև հանրաքվեի դրվող իրավական ակտերի նախագծերի ընդունումը որոշում է դրանց համապատաս­խանությունը Սահմանադրությանը: Սահմանադրության 168-րդ հոդվածի 2-րդ կետով սահման­ված դեպքերում Սահմանադրական դատարան դիմում է Ազգային ժողովը` Սահմանադրության փոփոխությանը, վերպետական միջազգային կազմակերպություններին անդամակցությանը կամ տարածքի փոփոխությանը վերաբերող հարցերով։ Նշված դրույթների իրավական վերլուծությունը ցույց է տալիս, որ ԱԺ-ն ոչ մի կերպ չի կարող ունենալ հայեցողական լիազորություն Սահմանադրական դատարան դիմելու հարցում։

Եվ քանի որ Ազգային Ժողովը շրջանցել է ՀՀ Սահմանադրությամբ նախատեսված հստակ պահանջը, ապա Նախագահը, եթե իսկապես հավատարիմ է Սահմանադրությունը պահպանելու իր  կոչմանը, ստորագրելուց առաջ պետք է ունենա հանրաքվեի որոշման սահմանադրականության վերաբերյալ Սահմանադրական Դատարանի գնահատականը ։ Նախագահը չպետք է անտեսի նաև ԵԽԽՎ համազեկուցողների կոչն ուղղված Հայաստանի իշխանություններին հնարավորինս արագ կարծիք հայցել Վենետիկի հանձնաժողովի սահմանադրական իրավունքի փորձագետներից, քանի որ այդ կարծիքը, որ կարող է շատ արագ մշակվել արագացված ընթացակարգով, արժեքավոր կլինի բոլոր կողմերի, այդ թվում՝ հայաստանյան ընտրողների համար՝ հանրաքվե անցկացնելու պարագայում։

Մնում է միայն որոշել, արդյոք մենք ձգտում ենք լեգիտիմ սահմանադրական փոփոխությունների ապահովմանը։

Այս պահին, երեկվա փաստից ամենակարևոր քայլը նախագահ Արմեն Սարգյանինն է։ Եթե նա կարող է հանդիպել բանկիրների հետ և դրանից հետո չստորագրել բանկային գաղտնիքի մասին օրենքը, ապա ինչն է իրեն խանգարում հանդիպել իրավաբանների, իրավապաշտպանների, փաստաբանական պալատի / երեկվա հայտարարությունը՝ ի գիտություն/ , սահմանադրագետների՝ այդ թվում  նրանց, ում նա առաջարկում էր որպես ՍԴ դատավորի թեկնածու և Իմ քայլը համառորեն մերժում էր։

Ինչու խուսափել այս ամենից։

 

Էլինար Վարդանյան 

«Այլընտրանքային նախագծեր խումբ»

Էլինար Վարդանյան հանրաքվե

Ահազանգ. Ոստիկանությունը հրաժարվում է վերադարձնել հստուկ պահպանման տարածք տարված ցուցարարների մեքենաները. փաստաբան
Տավուշի մարզպետը Կիրանցում քաղաքացիներին համոզում էր, որ թույլ տան քարտեզագրողներին ներս մտնել
Սուրեն Պետրոսյան ազատ արձակվեց
Մոմավառություն՝ ի հիշատակ Նիկոլ Փաշինյանի շարասյան կողմից վրաերթի ենթարկված հղի կնոջ
Քաղաքացիները փակել են Մեղրի-Երևան ճանապարհը
Առեղծվածային դեպք՝ Ջրվեժում. հյուրանոցում հայտնաբերվել են 2 օտարերկրացիների մարմիններ. 2 հոգի էլ հոսպիտալացվել է
Հիմա ուզում եմ հասկանամ՝ ինչի հիման վրա են ինձ բերման ենթարկել, որովհետեւ գիտեին՝ ով եմ, ինչ եմ. Արթուր խաչատրյան
Հայաստանն ստացել է «խաղաղության պայմանագրի» նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ
Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել Վահան Մարտիրոսյանի և Սյուզան Ջաղինյանի նկատմամբ․ նրանք հետախուզվում են
Քաղաքացիները փակեցին Նոյեմբերյանի ճանապարհը
Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան
Հերթական հաջողությունը՝ քիմիայի Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում
Երեք կազմակերպություններ դադարեցրել են համագործակցությունը ոստիկանության հետ՝ ՆԳՆ ղեկավարի նշանակվելուց հետո. ԱՄՆ պետդեպ
Ոստիկանները բերման ենթարկեցին պատգամավոր Արթուր Խաչատրյանին
Քաշքշուկ Հրազդանում ճանապարհ փակած քաղաքացիների և ոստիկանների միջև
Ուղիղ Տավուշից,Աբրահամ Գասպարյանը՝պլանների մասին,տեսանյութ
Ընտրությունը պետք է համապատասխանի Հոգևոր Հայաստանի իդեալին. Արա Պողոսյան
«4 գյուղերի» սահմանազատումը ոչ մի կապ չունի ԽՊ հեռանկարի հետ, միլիմետր իսկ չի մոտեցնում դրա կնքումը
Կրկնում եմ` Ադրբեջանը ոչ թե հողի, այլ կոնկրետ ռազմավարական տեղակայման խնդիր է լուծում, որի պայմաններում հայկական հարցն իր ողջ խորությամբ և բաղադրիչներով կվերացվի
«Անակնկալներ են լինելու». Տավուշում ճանապարհը փակած քաղաքացիներն այսօր երեկոյան հայտարարություն կանեն
Օր օրի, ժամ առ ժամ մեր պայքարը թափ է առնում. Մարդկանց թիվն այստեղ գնալով ավելանում է. Ընդդիմադիր պատգամավոր
Պետական եկամուտների կոմիտեն լայնամասշտապ խուզարկություն է սկսել ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանին, նրա ընտանիքին եւ մերձավորներին պատկանող բիզնեսներում
Հաագայում ավարտվել է Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի դատական նիստի հերթական լսումները
Վերջին դեպքերի հետ կապված ավելացել են գրառումներ, որոնք արդարացնում են իշխանության գործողությունները:
Դիլիջանում «Toyota»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին ու գլխիվայր շրջվել
Ավելին
Ավելին