f

Անկախ

Լավրովը՝ Լիբիայի կարգավորման մոսկովյան բանակցությունների արդյունքների մասին


Լիբիայի հակամարտության մի քանի կողմեր եզրափակիչ փաստաթուղթ են ստորագրել Մոսկվայում տեղի ունեցած բանակցությունների ավարտին, սակայն Լիբիայի ազգային բանակի ղեկավար մարշալ Խալիֆ Հաֆթարը լրացուցիչ ժամանակ է խնդրել: Ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը, այդ մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը:

Համաձայնագրի նախագծում, որը «ՌԻԱ նովոստիի» ձեռքին է, ասվում է, որ կողմերը պայմանավորվել են սահմանել շփման գիծ կայուն հրադադարի համար, ինչպես նաև  աշխատել երկրում կայունություն հաստատելու ուղղությամբ:

Փաստաթուղթը ստորագրել են Լիբիայի կառավարության ազգային համաձայնության ղեկավար Ֆայեզ Սարաջն ու պետական բարձրագույն խորհրդի ղեկավար Խալեդ Միշրին: Լավրովի խոսքով՝ մարշալ Հաֆթարն ու Թոբրուկի պատգամավորների պալատի ղեկավար Աքիլ Սալեհը կարող են ստորագրել երեքշաբթի:

Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Մևլյութ Չավուշօղլուն հույս է հայտնել, որ մարշալ Հաֆթարը կստորագրի համաձայնագիրը և հնարավոր կլինի վերադառնալ քաղաքական կարգավորման ՄԱԿ-ի շրջանակներին:

Մինչ այս Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Թայիփ Էրդողանը Լիբիայի հարցով միասնական դիրքորոշում էին համաձայնեցրել և բոլոր կողմերին կոչ էին արել դադարեցնել կրակը հունվարի 12-ի կեսգիշերին ու անհապաղ նստել բանակցությունների սեղանի շուրջը:  Սակայն Խալիֆ Հաֆթարն ասել է, որ թեպետ ողջունում է այդ նախաձեռնությունը, շարունակելու է Տրիպոլիի վրա հարձակումը, որ սկսել է անցած տարվա ապրիլից: Իր հերթին Լիբիայի ազգային միասնության միջազգայնորեն ճանաչված կառավարության ղեկավար Ֆայեզ Սարաջն անցած շաբաթ օրը Իտալիա այցի ժամանակ հայտարարել է, որ ողջունում է հրադադարի նախաձեռնությունը, սակայն Լիբիայի ազգային բանակի ստորաբաժանումների հեռացման պայմանով:    

2011 թ. Լիբիայի առաջնորդ Մուամմար Քադաֆիի տապալումից և սպանությունից հետո Լիբիան փաստորեն մասնատվեց և գոյություն չունի որպես միասնական պետություն։ Հիմա երկրում երկիշխանություն է։ Արևելքում կառավարում է ժողովրդի կողմից ընտրված խորհրդարանը, արևմուտքում՝ մայրաքաղաք Տրիպոլիում, ՄԱԿ-ի և Եվրամիության աջակցությամբ ձևավորված ազգային համաձայնության կառավարությունը, որը ղեկավարում է Ֆայեզ Սարաջը։ Երկրի արևելյան հատվածի իշխանությունները գործում են Տրիպոլիից անկախ և համագործակցում են  Խալիֆ Հավթարի ազգային բանակի հետ։

 

 

Մոսկվա Աշխարհում Սերգեյ Լավրով Խալիֆ Հաֆթար

Ահազանգ. Ոստիկանությունը հրաժարվում է վերադարձնել հստուկ պահպանման տարածք տարված ցուցարարների մեքենաները. փաստաբան
Տավուշի մարզպետը Կիրանցում քաղաքացիներին համոզում էր, որ թույլ տան քարտեզագրողներին ներս մտնել
Սուրեն Պետրոսյան ազատ արձակվեց
Մոմավառություն՝ ի հիշատակ Նիկոլ Փաշինյանի շարասյան կողմից վրաերթի ենթարկված հղի կնոջ
Քաղաքացիները փակել են Մեղրի-Երևան ճանապարհը
Առեղծվածային դեպք՝ Ջրվեժում. հյուրանոցում հայտնաբերվել են 2 օտարերկրացիների մարմիններ. 2 հոգի էլ հոսպիտալացվել է
Հիմա ուզում եմ հասկանամ՝ ինչի հիման վրա են ինձ բերման ենթարկել, որովհետեւ գիտեին՝ ով եմ, ինչ եմ. Արթուր խաչատրյան
Հայաստանն ստացել է «խաղաղության պայմանագրի» նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ
Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել Վահան Մարտիրոսյանի և Սյուզան Ջաղինյանի նկատմամբ․ նրանք հետախուզվում են
Քաղաքացիները փակեցին Նոյեմբերյանի ճանապարհը
Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան
Հերթական հաջողությունը՝ քիմիայի Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում
Երեք կազմակերպություններ դադարեցրել են համագործակցությունը ոստիկանության հետ՝ ՆԳՆ ղեկավարի նշանակվելուց հետո. ԱՄՆ պետդեպ
Ոստիկանները բերման ենթարկեցին պատգամավոր Արթուր Խաչատրյանին
Քաշքշուկ Հրազդանում ճանապարհ փակած քաղաքացիների և ոստիկանների միջև
Ուղիղ Տավուշից,Աբրահամ Գասպարյանը՝պլանների մասին,տեսանյութ
Ընտրությունը պետք է համապատասխանի Հոգևոր Հայաստանի իդեալին. Արա Պողոսյան
«4 գյուղերի» սահմանազատումը ոչ մի կապ չունի ԽՊ հեռանկարի հետ, միլիմետր իսկ չի մոտեցնում դրա կնքումը
Կրկնում եմ` Ադրբեջանը ոչ թե հողի, այլ կոնկրետ ռազմավարական տեղակայման խնդիր է լուծում, որի պայմաններում հայկական հարցն իր ողջ խորությամբ և բաղադրիչներով կվերացվի
«Անակնկալներ են լինելու». Տավուշում ճանապարհը փակած քաղաքացիներն այսօր երեկոյան հայտարարություն կանեն
Օր օրի, ժամ առ ժամ մեր պայքարը թափ է առնում. Մարդկանց թիվն այստեղ գնալով ավելանում է. Ընդդիմադիր պատգամավոր
Պետական եկամուտների կոմիտեն լայնամասշտապ խուզարկություն է սկսել ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանին, նրա ընտանիքին եւ մերձավորներին պատկանող բիզնեսներում
Հաագայում ավարտվել է Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի դատական նիստի հերթական լսումները
Վերջին դեպքերի հետ կապված ավելացել են գրառումներ, որոնք արդարացնում են իշխանության գործողությունները:
Դիլիջանում «Toyota»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին ու գլխիվայր շրջվել
Ավելին
Ավելին