Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ իմպիչմենտի գործընթացի շրջանակներում «դժոխքի միջով է անցել»: Գրում է Gazeta.ru-ն:
«Մենք անարդարացիորեն դժոխքի միջով անցանք, առանց որևէ սխալ գործելու», - CBS News հեռուստաալիքը մեջբերում է Թրամփի խոսքերը:
Ավելի վաղ ԱՄՆ Սենատը իմպիչմենտի գործընթացի շրջանակներում երկու մեղադրանքներով էլ Թրամփին անմեղ էր ճանաչել:
Հիշեցննք, որ դեմոկարատական կուսակցության ներկայացուցիչների առաջ քաշած՝ պետության ղեկավարին իշխանության չարաշահման եւ Կոնգրեսի գործունեության խոչընդոտման մեջ մեղավոր ճանաչելու գործընթացի համար սենատորներից պահանջվում էր հավաքել ձայների առնվազն 2/3-ը (67 մանդատ):