f

Անկախ

Եղեգնաձոր համայնքի ղեկավարին մեղադրանք է առաջադրվել. ՔԿ-ն մանրամասնում է


ՀՀ քննչական կոմիտեի Վայոց ձորի մարզային քննչական վարչությունում քննություն է տարվում՝ Եղեգնաձորի համայնքապետի կողմից առերեւույթ չարաշահումների բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:

ՀՀ Քննչական կոմիտեից հայտնում են, որ Եղեգնաձորի համայնքապետարանում չարաշահումների դեպքերի առթիվ քրեական գործը հարուցվել է՝ ՀՀ պետական վերահսկողական ծառայության կողմից համայնքապետարանում իրականացված ստուգումների արդյունքում հայտնաբերված խախտումների վերաբերյալ նախապատրաստված նյութերի հիման վրա, որով նախաքննությունը կատարվում է ՀՀ քննչական կոմիտեի Վայոց ձորի մարզային քննչական վարչությունում:

Ուսումնասիրություններով պարզվել է, որ համայնքի ղեկավարի կողմից առերեւույթ չարաշահումները թույլ են տրվել 2016թ. հունվարից 2019թ. նոյեմբերն ընկած ժամանակահատվածում՝ շինարարական-վերանորոգման 24 ծրագրերի, ճանապարհային եւ շենքերի բակային ծածկույթի հիմնանորոգման, մասնակի կամ ընթացիկ նորոգման աշխատանքների վերաբերյալ ծրագրերի կատարման, ինչպես նաեւ՝ գնումների գործընթացում:

Մասնավորապես՝ Եղեգնաձոր համայնքի ղեկավարը, 2016թ. հոկտեմբերից աշխատելով նշված պաշտոնում, հանդիսանալով պաշտոնատար անձ եւ օժտված լինելով կազմակերպական-տնօրինչական գործառույթներով, իրավասու լինելով ի պաշտոնե տնօրինել համայնքի բյուջեի միջոցները, ապահովել դրանց նպատակային օգտագործումը, համայնքապետարանի կողմից հայտարարված մրցույթներում հաղթող ճանաչված կազմակերպությունների հետ կնքված շինարարական կապալի պայմանագրերով նախատեսված շինարարական-վերանորոգման աշխատանքներն ու ծառայություններն ամբողջական եւ պատշաճ մատուցված չլինելու պայմաններում շարունակաբար ընդունել է 2016-2017թթ. ժամանակահատվածի համար ներկայացված կատարողական ակտերով եւ հանձնման-ընդունման արձանագրություններով իրականությանը չհամապատասխանող, փաստացի կատարված շինարարական աշխատանքների ծավալներից պակաս ծավալների աշխատանքները եւ վճարել է դրանց համար:

Արդյունքում՝ համայնքի ղեկավարը, իր պաշտոնեական դիրքն օգտագործելով, միասնական դիտավորությամբ, շարունակաբար վատնել է համայնքի բյուջեի ֆինանսական միջոցները՝ համայնքին պատճառելով առանձնապես խոշոր չափի՝ ընդհանուր 3.323.900 ՀՀ դրամի գույքային վնաս:

Իրականացված ուսումնասիրության արդյունքներով արձանագրվել են նաեւ այլ բնույթի խախտումներ՝ բյուջետային մուտքերի ապահովման գործընթացում, աղբահանության կազմակերպման աշխատանքների, տարբեր ուղղություններով համայնքային միջոցների ծախսման եւ գնումների իրականացման ոլորտներում:

Նախաքննության ընթացքում կատարվել են մի շարք հարցումներ, շենք-շինությունների վերանորոգման եւ ճանապարհաշինության աշխատանքների վերաբերյալ առանձին պայմանագրերի, կատարողական, փորձարկման, տեղազննության եւ հսկիչ չափագրման ակտերի եւ համեմատական տեղեկագրերի զննություններ, հարցաքննվել են համայնքապետարանի աշխատակիցներ, կապալառու ընկերությունների տնօրեններ, որոնց կողմից ներկայացվել են պարզաբանումներ, մի շարք այլ քննչական եւ դատավարական գործողություններ:

Քրեական գործով ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ Եղեգնաձոր համայնքի ղեկավարին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի (յուրացնելը կամ վատնելը) 3-րդ մասին 1-ին կետով եւ 308-րդ հոդվածի (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը) 2-րդ մասով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է ստորագրություն՝ չհեռանալու մասին:

Նախաքննությունը շարունակվում է:

Ձեռնարկվում են միջոցառումներ՝ պատճառված վնասի չափը հստակեցնելու, առերեւույթ խախտումների համար պատասխանատու անձանց շրջանակը, նրանց գործողություններն անհատականացնելու եւ համարժեք քրեաիրավական գնահատական տալու ուղղությամբ:

Հայտնաբերված խախտումների առնչությամբ կապալառու կազմակերպությունները պարտավորվել են վերացնել առկա բոլոր թերությունները, որից հետո լրացուցիչ շինարարական վերանորոգման աշխատանքների կատարմամբ եւ համայնքային բյուջե գումարներ վճարելով՝ մասնակիորեն փոխհատուցել են Եղեգնաձոր համայնքին պատճառված վնասները:

ՀՀ Քննչական կոմիտե

Ահազանգ. Ոստիկանությունը հրաժարվում է վերադարձնել հստուկ պահպանման տարածք տարված ցուցարարների մեքենաները. փաստաբան
Տավուշի մարզպետը Կիրանցում քաղաքացիներին համոզում էր, որ թույլ տան քարտեզագրողներին ներս մտնել
Սուրեն Պետրոսյան ազատ արձակվեց
Մոմավառություն՝ ի հիշատակ Նիկոլ Փաշինյանի շարասյան կողմից վրաերթի ենթարկված հղի կնոջ
Քաղաքացիները փակել են Մեղրի-Երևան ճանապարհը
Առեղծվածային դեպք՝ Ջրվեժում. հյուրանոցում հայտնաբերվել են 2 օտարերկրացիների մարմիններ. 2 հոգի էլ հոսպիտալացվել է
Հիմա ուզում եմ հասկանամ՝ ինչի հիման վրա են ինձ բերման ենթարկել, որովհետեւ գիտեին՝ ով եմ, ինչ եմ. Արթուր խաչատրյան
Հայաստանն ստացել է «խաղաղության պայմանագրի» նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ
Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել Վահան Մարտիրոսյանի և Սյուզան Ջաղինյանի նկատմամբ․ նրանք հետախուզվում են
Քաղաքացիները փակեցին Նոյեմբերյանի ճանապարհը
Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան
Հերթական հաջողությունը՝ քիմիայի Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում
Երեք կազմակերպություններ դադարեցրել են համագործակցությունը ոստիկանության հետ՝ ՆԳՆ ղեկավարի նշանակվելուց հետո. ԱՄՆ պետդեպ
Ոստիկանները բերման ենթարկեցին պատգամավոր Արթուր Խաչատրյանին
Քաշքշուկ Հրազդանում ճանապարհ փակած քաղաքացիների և ոստիկանների միջև
Ուղիղ Տավուշից,Աբրահամ Գասպարյանը՝պլանների մասին,տեսանյութ
Ընտրությունը պետք է համապատասխանի Հոգևոր Հայաստանի իդեալին. Արա Պողոսյան
«4 գյուղերի» սահմանազատումը ոչ մի կապ չունի ԽՊ հեռանկարի հետ, միլիմետր իսկ չի մոտեցնում դրա կնքումը
Կրկնում եմ` Ադրբեջանը ոչ թե հողի, այլ կոնկրետ ռազմավարական տեղակայման խնդիր է լուծում, որի պայմաններում հայկական հարցն իր ողջ խորությամբ և բաղադրիչներով կվերացվի
«Անակնկալներ են լինելու». Տավուշում ճանապարհը փակած քաղաքացիներն այսօր երեկոյան հայտարարություն կանեն
Օր օրի, ժամ առ ժամ մեր պայքարը թափ է առնում. Մարդկանց թիվն այստեղ գնալով ավելանում է. Ընդդիմադիր պատգամավոր
Պետական եկամուտների կոմիտեն լայնամասշտապ խուզարկություն է սկսել ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանին, նրա ընտանիքին եւ մերձավորներին պատկանող բիզնեսներում
Հաագայում ավարտվել է Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի դատական նիստի հերթական լսումները
Վերջին դեպքերի հետ կապված ավելացել են գրառումներ, որոնք արդարացնում են իշխանության գործողությունները:
Դիլիջանում «Toyota»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին ու գլխիվայր շրջվել
Ավելին
Ավելին