f

Անկախ

«10 տարին մեկ ապացուցվում է, որ ժողովուրդը լավ կանի երկրի կառավարմանը չմոտենա»․ Հարություն Մեսրոբյան


5-րդ ալիքի «Հարցազրույց» հաղորդման շրջանակներում անդրադառնալով կորոնավիրուսային իրավիճակին և համեմատելով Հայաստանն ու Վրաստանը՝ կառավարման փորձագետ, Հանրային խորհրդի նախկին անդամ Հարություն Մեսրոբյանն ասել է, որ կառավարման որակը որոշվում է ոչ թե հայտարարություններով, այլ արդյունքներով։

«Ստեղծված իրավիճակում կառավարումը գնահատելու համար երկու տեսանկյունից պետք է նայել․ առաջին հերթին՝  արդյունքը, երկրորդ՝ համեմատությունը։ Վերցնենք կորոնավիրուսային իրավիճակը Հայաստանում ու Վրաստանում, որի հետ մենք ընդհանուր սահման ունենք, գրեթե նույն չափի բնակչություն, ավելին, Վրաստանը տուրիզմի առումով ավելի զարգացած է, հետևաբար իրենց մոտ կորոնավիրուսային ճգնաժամն ավելի ծանր պետք է լիներ, բայց մեզ մոտ եղավ ավելի վատ, իսկ իրենք տասնյակ անգամներով ավելի բարվոք վիճակում են։ Կորոնավիրուսը ստեղծեց ճգնաժամային իրավիճակ, իսկ ցանկացած կառավարման որակ որոշվում է ճգնաժամի ժամանակ իր հակաճգնաժամային կառավարման արդյունքներով, հետևաբար քանի անգամ Վրաստանի արդյունքները մեր արդյունքներից լավն են, այդքան անգամ մենք ավելի վատ ենք կառավարում»։

Ըստ Մեսրոբյանի, Հայաստանի անկախացումից անցել է մոտ 30 տարի, սակայն չկա Հայաստանի զարգացման ռազմավարական ծրագիր, որի հիմքում պետք է լինի մեկ կարևոր թեզ՝ ի՞նչ երկիր ենքուզում ունենալ։

«Սա ապացուցում է, որ մեր հասարակության բոլոր շերտերը հեռու են կառավարումից, համակարգային մտածելակերպից,  նաև քաղաքական բոլոր ուժերը, որոնք գալիս են իշխանության, առնվազն տեսլական չունեն, թե ինչ երկիր են ուզում։ Ես տասնյակից ավելի ծրագրեր եմ նայել թե՛ հասարակական կազմակերպությունների, թե՛ քաղաքական, թե՛ կառավարությունների։ Մի քիչ ծրագրի հոտ գալիս էր Կարեն Կարապետյանի ծրագրից, այն էլ 20 տոկոսով, դա ժամանակին ես հայտարարել եմ»։

Հաղորդավարի հարցին, թե արդյո՞ք այսօր հասարակությանը հետաքրքրում են ծրագրերը, Մեսրոբյանն ասել է․ «Եթե մենք 1991 թվականին խելքներս գլուխներս հավաքեինք և ունենային ծրագիր, մենք արդեն վաղուց ծրագրավորված զարգացում կունենայինք»։

Խոսելով կառավարման մասին՝ փորձագետը նաև նշել է, որ ժողովուրդը պետական կառավարման հետ որևէ գործ չպետք է ունենա։ «Պետական կառավարումը պրոֆեսիոնալ ոլորտ է։ Պատկերացնում ե՞ք՝ օդաչուին քվեարկությամբ ընտրեն ուղևորները։ Մենք ինչու՞ 30 տարի ձեռք տնկելով երկրի օդաչուներ ենք հավաքում և զարմանում ենք, որ մեր ինքնաթիռն ամեն անգամ վթարի է ենթարկվում։  Վերջիվերջո պետք է հասկանանք, որ երկրի կառավարումը պրոֆեսիոնալ մասնագիտություն է։ Անգլոսաքսերը դա 4-5 դար առաջ որոշել են և գնում են առաջ։ Մենք հինավուրց ազգ ենք, անգլոսաքսերից հին ենք։ Ինչու՞ անգլոսաքսերը միջնադարում դա հասկացել են, մենք մինչև հիմա չենք հասկանում»։

Ըստ Մեսրոբյանի՝ պետք է իշխանության գան պրոֆեսիոնալները։ Հարցին, թե ի՞նչ մեխանիզմներով, փորձագետն ասել է․ «Կա, այսպես կոչված, մերիտոկրատական կառավարման մոդել։ 1991 թվականից սկսած մենք այդպես էլ չկողմնորոշվեցինք պետական կառավարման համակարգի մոդելի հարցում»։

Նրա խոսքով՝ իրականում մեր հասարակությունը չի ուզում ունենալ լավ երկիր ու լավ ապրել։

«Մենք չենք ուզում լավ ապրել, մենք ուզում ենք հեշտ ապրել։ Եթե գերմանացին ձուկ է բռնում և այդ ձուկը փոքր է, հետ է գցում ջրի մեջ, որ հետո թեկուզ ուրիշները մեծ ձուկ բռնեն։ Մենք ի՞նչ ենք անում․ հերիք չի բռնում ենք, մի հատ էլ վառոդ ենք բերում, տրաքացնում ամբողջ ջրամբարը, որ շատ մանր ձկներ ունենանք։ Ինչու՞, որովհետև մենք ուզում ենք հիմա՛ լավ ապրել։ Իսկ նա, ով ուզում է հիմա՛ լավ ապրել, ուզում է հեշտ ապրել։ Լավ ապրել ուզում է գերմանացին, չինացին։ Հեշտ ապրող հասարակությունը երբեք չի ունենա քչից շատից նորմալ պետություն։ Սա աքսեոմա է»։

Ապացուցելու համար իր խոսքերը, որ ժողովուրդը պետության կառավարիչների առումով միշտ սխալ ընտրություն է կատարել, Մեսրոբյանը պատմական հակիրճ ակնարկ է արել․ «1988 թվական՝ կեցցե Լևոն Տեր-Պետրոսյանը, անիծվի Կարեն Դեմիրճյանը։ 1998 թվական՝ անիծվի Լևոն Տեր-Պետրոսյանը, կեցցե Կարեն Դեմիրճյանը, 2008 թվական՝ էլի ինչ-որ չափով կեցցե Լևոն Տեր-Պետրոսյանը։ Մեզ մոտ տասը տարին մեկ ապացուցվում է, որ ժողովուրդը լավ կանի երկրի կառավարմանը չմոտենա»։

Անդրադառնալով հարցին, որ  գործող իշխանություններն անընդհատ մատնացույց են իրենց բացառիկ լեգիտիմ լինելը, Մեսրոբյանը նկատել է․ «Բացառիկը ո՞րն է։ 70 տոկոս քվե են ստացել ումի՞ց։ Ով եկել է քվեարկության։ Եթե նայենք ՀՀ ընտրողների ընդհանուր քանակով, ապա 50 տոկոսից էլ քիչ են հավաքել։ Մաթեմատիկան ապաքաղաքական գիտություն է, բոլորի համար 2+3=5։ Հիմա ամբողջ քվեարկողների քանակը իշխանությանը տվել է 50 տոկոսից քիչ ձայն։ Լեգիտիմության մասին շարունակում եմ լսել․․․»։

Մեսրոբյանի խոսքով՝ կառավարման մեջ որքան կարևոր է, թե ով է ընտրվողը, նույնքան էլ կարևոր է, թե ով է ընտրողը։

«Օրինակ, եթե հոգեբուժարանում հիվանդները սկսեն ընտրել գլխավոր բժշկին, ամենաաֆտարիտետ հոգեկան հիվանդը կընտրվի գլխավոր բժիշկ։ Այսինքն երկրորդ հարցը՝ թե ում են ընտրել, դա հետևանքն է։ Մենք միշտ բաց ենք թողնում առաջինը՝ ո՞վ է ընտրել և հետո զարմանում ենք, թե ինչու՞ մեզ մոտ այնպիսի մարդիկ եկան իշխանության, որ երկիրը չի դզվում։ Եթե ընտրողներն անորակ են, ապա ինչպե՞ս կարող են որակյալ մարդ ընտրել։ Դա անհնարին է»,-ասել է նա։

Հարություն Մեսրոբյան կառավարում

Երևան-Աշտարակ ճանապարհը՝ հիմա,տեսանյութ
Մատի վրա հաշված պատգամավորներ են ժողովրդի կողքին. Միհրան Մախսուդյան
«Սա ներկայացում չի՛, սա իրական մարդկանց տներ ու ճակատագրեր են, ա՛յ ոչնչություններ»․ Գառնիկ Դանիելյանը՝ Ալեն Սիմոնյանին
Բերքաբերի սահմանին ականզերծող սակրավորի ոտնաթաթը պոկվել է, նա տեղափոխվել է Երևան
Ռուբեն Վարդանյանը խոսել է ընտանիքի հետ, նա դադարեցրել է հացադուլը
Ծեծի է ենթարկվել Առողջապահության համաշխարհային կազմակերպության խորհրդականը
Կորոնավիրուսի գործով Արսեն Թորոսյանի նախկին տեղակալի նկատմամբ հարուցել է նոր հանրային քրեական հետապնդում
Երեւանում միկրոավտոբուսներով փակել են Արշակունյաց պողոտան (տեսանյութ)
Տավուշում ականապայթյունային վնասվածք ստացած զինծառայող կա, որի կյանքին վտանգ չի սպառնում․ ՊՆ
Քաղաքացիներն ինքնաբուխ փակել են Հյուսիս-Հարավ մայրուղին՝ Պռոշյանի հատվածում
«Մինա» հանող հայ չի լինում, սաղ թուրք են. Կիրանցում մթնոլորտը խիստ լարված է
Կիրանցում ականի պայթյունից քաղաքացի է վիրավորվել. Հրատապ
Եթե սահամանազատում տեղի ունենա, ապա Կիրանցում նոր կառուցվող դպրոցի հեռավորությունը թշնամուց լինելու է 170 մետր․ Վարդան Ոսկանյան
Գնդապետ Միհրան Մախսուդյանը դուրս է գրվել հիվանդանոցից
Ոստիկանները Տավուշում լրագրողի մասնագիտական գործունեությանը. հարվածել ու գցել լրագրողի հեռախոսը.հայտարարություն
Գառնիկ Դանիելյանը դուրս է եկել հիվանդանոցից եւ մեկնում է Կիրանց
Երևանի կենտրոնում հանրահավաքի մասնակից կինը բռունցքով հարվածել է ոստիկանի գլխին, նա ձերբակալվել է․ ՔԿ
Փաշինյանի կառավարությունը հայտնում է 20 սյուն տեղադրելու մասին
Ոտքի քանի չի հանձնել. Պաստառներ Երևանի վարչական շրջաններում
«Եղեռն» հասկացությունը պատմական նշանակություն ունի, «Ցեղասպանություն»-ը իրավական կատեգորիա է. Արման Թաթոյան
Նիկոլ Փաշինյան փակում է Հանրապետություն մտնող երկաթգիծը․ Հրանտ Բագրատյան
Մենուա Սողոմոնյան օգտատերն ուղիղ եթերում էր։
Պարեկներն այսօր կրկին փակել են Բաղանիս–Ոսկեպար ճանապարհը
Էդգար Ղազարյանն ազատ է արձակվել
Ապարան-Սպիտակ ճանապարհն էլ փակվեց (տեսանյութ)
Ավելին
Ավելին