Խոշոր հրդեհ է բռնկվել Արմավիրի մարզում: Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը:
Արդեն 2 ժամից ավելի է, Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Արմավիրի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական մի քանի մարտական հաշվարկ Երևան-Արմավիր ավտոճանապարհին աշխատանքներ են կատարում դաշտերում առաջացած հրդեհի մարման ուղղությամբ:
Ինչպես հայտնում է լրատվամիջոցը, հրշեջներին օգնում են քաղաքացիները և նրանց հաջողվել է կրակի տարածումը վերցնել իրենց վերահսկողության տակ ու, ըստ նախնական տեղեկությունների, հրդեհի հետևանքով տուժածներ չկան: