f

Անկախ

Տիկին Անայի հիմնադրամը կարողացել էր ֆինանսավորել նախկին նախագահ Լևոն- Տեր Պետրոսյանի թոռան արտերկրում սովորելու ուսման վարձը, իսկ ինձ նման մարդկանց համար գումար չկար


Ես Տիկին Աննային հանդիպեցի հրապարակում, հեղափոխության օրերին, երբ ես խոսում էի բեմից, նա լաց էր լինում,ես այնքան եմ ցավում, որ այս արցունքները իրական չէին, ես այնքան էի հավատում, վստահում, մի օր այցելել էի իրեն և ասացի որ երբեք չեմ մոռանա Ձեր արցունքները։ Բայց շատ եմ ցավում, որովհետև այդ ամենը ընդամենը իշխանության գալու համար էր։

Այդ օրերին դեռ Սերժ Սարգսյանը հրաժարական չէր տվել, ամենալարված և վտանգավոր օրերն էին,անորոշություն էր մարդկանց համար, Ռուբինյանը հայտարարում էր վախեցած, որ շուտով իրեն էլ են Ձերբակալելու, ինձ բազմաթիվ զանգեր էին եղել և ասել, որ չխառնվեմ հեղափոխության գործընթացներին, բայց ես տեսա, որ մարդիկ նեղության մեջ են, պայքարում են և արհամարհեցի բոլոր վտանգները, անջատեցի հեռախոսս և մինչև վերջ պայքարեցի, Տիկին Աննայի հետ ֆեյսբուքով շփվում էինք, մի անգամ էլ հանդիպել եմ և ասել ,որ ամեն ինչ կանեմ, միայն իմ ազգին ոտքի կանգնեցրեք, օգնեք որ ազգը տառապանքներից դուրս գա։ Երբ իրենք կատարյալ կերպով անցան իշխանության, էլ նամակներին չպատասխանեցին և սկսեցին անհասանելի լինել ինձ համար։ Ես Տիկին Աննային լավ ընկեր էի ինձ համարում, հիմա էլ որպես մարդ չարացած չեմ, բայց այնքան մեծ ցավ եմ ապրում,որ այդ ազնվությունս , նվիրվածությունս շահագործվել է միայն մի բանի համար՝ իշխանության գալու։

Ես այնքան ազնիվ էի և անկեղծ և ընդհանրապես եմ այդպես, շատերն են ինձ խորհուրդ տալիս,որ այդպիսին չլինեմ, որ ամեն ինչ չասեմ, աշդքան շատ չնվիրվեմ, բայց ես այսպիսին եմ և չեմ փոշմանում,որ այսպիսին եմ։ Անցավ ժամանակները, կհիշեք,որ ուսմանս վարձը չէի կարողանում վճարել և էջումս խնդրել էի հիմնադրամների տվյալներ ինձ ասեին, ես նամակ գրեցի Տիկին Աննային, նա պատասխանեց, բայց մենակ թողեց,որպես մարդ, որպես ընկեր, ես իրեն որպես ընկեր էի դիմել, ոչ թե որպես վարչապետի տիկին և ամենացավալին այն էր, որ իր հիմնադրամի կողմից ինձ այնպիսի հիմնադրամի ուղղություն ցույց տվեցին,որը սորոսից էր ֆինանսավորվում։ Այդ ժամանակ, էլի ինձ Աստված եկավ օգնության և բարի մարդիկ իմ կողքին կանգնեցին ու օգնեցին ինձ վճարել իմ ուսման վարձը, ես շնորհակալ եմ այդ մարդկանց և երախտապարտ։

Բայց դրանից առաջ, Տիկին Անայի հիմնադրամը կարողացել էր ֆինանսավորել նախկին նախագահ Լևոն- Տեր Պետրոսյանի թոռան, արտերկրում սովորելու ուսման վարձը, իսկ ինձ նման մարդկանց համար գումար չկար, մնացած հետևությունները արեք ինքներդ։ Տիկին Աննա, դուք հայտնվել եք ուրիշ աշխարհում, Դուք չեք էլ պատկերացնում ինչպիսի հավատարիմ և ազնիվ ընկերոջ եք կորցրել կուրանալով իշխանության և փառքի շողերից, այնպիսի մարդու, ով թքեց ամբողջ ՀՀԿ ի վրա, առհամարհեց բոլոր վտանգները և կանգնեց Ձեր կողքին, բայց ցավոք դա Ձեզ պետքեր միայն Ձեր իշխանությունը հաստատելու և ամրացնելու համար։ Հիշեք մի բան, երբ ազնիվ մարդկանց կխաբեք, իմացեք որ դուք Աստծուն եք ուզում խաբել, որովհետև ազնիվ մարդիկ Աստծո մարդիկ են։Ես Ձեզ մենակ չթողեցի Ձեր դժվար պահերին, բայց Դուք ինձ մենակ թողեցիկ իմ դժվար պահերին։

Ցավում եմ, որ այս արցունքները անկեղծ չէին...

Մանվել Մանուկյան ՖԲ Գրառում Աննա Հակոբյան

Երևան-Աշտարակ ճանապարհը՝ հիմա,տեսանյութ
Մատի վրա հաշված պատգամավորներ են ժողովրդի կողքին. Միհրան Մախսուդյան
«Սա ներկայացում չի՛, սա իրական մարդկանց տներ ու ճակատագրեր են, ա՛յ ոչնչություններ»․ Գառնիկ Դանիելյանը՝ Ալեն Սիմոնյանին
Բերքաբերի սահմանին ականզերծող սակրավորի ոտնաթաթը պոկվել է, նա տեղափոխվել է Երևան
Ռուբեն Վարդանյանը խոսել է ընտանիքի հետ, նա դադարեցրել է հացադուլը
Ծեծի է ենթարկվել Առողջապահության համաշխարհային կազմակերպության խորհրդականը
Կորոնավիրուսի գործով Արսեն Թորոսյանի նախկին տեղակալի նկատմամբ հարուցել է նոր հանրային քրեական հետապնդում
Երեւանում միկրոավտոբուսներով փակել են Արշակունյաց պողոտան (տեսանյութ)
Տավուշում ականապայթյունային վնասվածք ստացած զինծառայող կա, որի կյանքին վտանգ չի սպառնում․ ՊՆ
Քաղաքացիներն ինքնաբուխ փակել են Հյուսիս-Հարավ մայրուղին՝ Պռոշյանի հատվածում
«Մինա» հանող հայ չի լինում, սաղ թուրք են. Կիրանցում մթնոլորտը խիստ լարված է
Կիրանցում ականի պայթյունից քաղաքացի է վիրավորվել. Հրատապ
Եթե սահամանազատում տեղի ունենա, ապա Կիրանցում նոր կառուցվող դպրոցի հեռավորությունը թշնամուց լինելու է 170 մետր․ Վարդան Ոսկանյան
Գնդապետ Միհրան Մախսուդյանը դուրս է գրվել հիվանդանոցից
Ոստիկանները Տավուշում լրագրողի մասնագիտական գործունեությանը. հարվածել ու գցել լրագրողի հեռախոսը.հայտարարություն
Գառնիկ Դանիելյանը դուրս է եկել հիվանդանոցից եւ մեկնում է Կիրանց
Երևանի կենտրոնում հանրահավաքի մասնակից կինը բռունցքով հարվածել է ոստիկանի գլխին, նա ձերբակալվել է․ ՔԿ
Փաշինյանի կառավարությունը հայտնում է 20 սյուն տեղադրելու մասին
Ոտքի քանի չի հանձնել. Պաստառներ Երևանի վարչական շրջաններում
«Եղեռն» հասկացությունը պատմական նշանակություն ունի, «Ցեղասպանություն»-ը իրավական կատեգորիա է. Արման Թաթոյան
Նիկոլ Փաշինյան փակում է Հանրապետություն մտնող երկաթգիծը․ Հրանտ Բագրատյան
Մենուա Սողոմոնյան օգտատերն ուղիղ եթերում էր։
Պարեկներն այսօր կրկին փակել են Բաղանիս–Ոսկեպար ճանապարհը
Էդգար Ղազարյանն ազատ է արձակվել
Ապարան-Սպիտակ ճանապարհն էլ փակվեց (տեսանյութ)
Ավելին
Ավելին