f

Անկախ

ՀՀ վարչապետի որոշմամբ Արևիկ Անափիոսյանն ազատվել է ԿԳՄՍ նախարարի տեղակալի պաշտոնից


ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ ՀՀ կրթության, գիտության մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արևիկ Անափիոսյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից: Այս մասին տեղեկացնում է ՀՀ կառավարության պաշտոնական կայքէջը:

Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Արևիկ Անափիոսյանին ազատել կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալի պաշտոնից: Գրված է ՀՀ վարչապետի որոշման մեջ:

Նշենք, որ մինչ վարչապետի որոշման հրապարակումը՝ փոխնախարար Անափիոսյանը «Ֆեյսբուքի» իր էջում պաշտոնից ազատվելու պատճառների մասին գրառում էր կատարել:

Հայաստան ՀՀ Կառավարություն ՀՀ ԿԳՄՍ Արևիկ Անափիոսյան

Այլ հոդվածներ հեղինակից