f

Անկախ

Սահմանադրությունը փոխելով` իշխանությունը փորձում է տապալել երկրի սահմանադրական կարգը և կամայականորեն դադարեցնել գործող դատավորների պաշտոնավարումը. «Ազգային օրակարգ»


«Ազգային օրակարգ» կուսակցությունը հայտարարություն է տարածել Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակի, մասնավորապես՝ ԱԺ 37 պատգամավորների կողմից ներկայացված՝ Սահմանադրության փոփոխման նախագծի վերաբերյալ: Հայտարարությունն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև.

«Հանուն Սահմանադրության

Գործող քաղաքական իշխանությունն անցած տարվանից սկսած նախաձեռնել է Սահմանադրական դատարանի նկատմամբ ճնշումների բազմամակարդակ գործընթաց՝ նպատակ ունենալով իր կամքը պարտադրել սահմանադրականության ապահովման բացառիկ իրավասություն ունեցող այս պետական մարմնին: Այս նպատակով գործադրվել են քաղաքական հայտարարությունները, կարգապահական պատասխանատվություն կիրառելու մասին միջնորդություն, քրեական գործերի հարուցում, տարատեսակ քննչական գործողություններ, հայտնի «Սահմանադրական դատարանի դատավորներին կաշառելու մասին օրենք», սակայն դրանք չհասան իրենց նպատակին։

Այժմ, այս գործընթացը ստացել է իր ծայրահեղ դրսևորումը՝ Ազգային ժողովում քաղաքական մեծամասնությունը շրջանառության մեջ է դրել մի շարք սահմանադրական օրենքների փոփոխության, և «ՀՀ Սահմանադրությունում փոփոխություններ կատարելու մասին» նախագծեր, որով ուղղակիորեն փորձ է արվում տապալել երկրի սահմանադրական կարգը՝ զրկելով Սահմանադրական դատարանը իր մի շարք առանցքային լիազորությունից և կամայականորեն դադարեցնելով գործող դատավորների պաշտոնավարումը։

Սահմանադրական դատարանի՝ քաղաքական իշխանությունների փոփոխության դեպքում շարունակականության ապահովման սկզբունքն ուղղակիորեն բխում է սահմանադրականության էությունից և պետք է պահպանվի որպես ժողովրդավարական կարևոր ձեռքբերում: Իշխանությունների կողմից սա փոխելուն ուղղված ցանկացած գործողություն մարտահրավեր է իրավունքի գերակայությանը և իշխանությունների բաժանման և հավասարակշռման սկզբունքներին, և մեծագույն վտանգներ է ստեղծում մեր երկրի ապագա զարգացման համար: Այն Հայաստանի Հանրապետությունը դնում է ժողովրդավարական երկրների ընտանիքից ինքնամեկուսացնելու վտանգի տակ, ինչն էլ իր հերթին հղի է արտաքին քաղաքականության լրջագույն մարտահրավերներով և ներքաղաքական ապակայունացմամբ:

«Ազգային օրակարգ» կուսակցության խորհուրդը պահանջում է գործող իշխանություններից՝ դադարեցնել այս արկածախնդրությունը և գործել երկրի հիմնական օրենքով իրենց վերապահված լիազորությունների շրջանակում։ Միևնույն ժամանակ, կոչ ենք անում երկրի ապագայով մտահոգ բոլոր քաղաքական ուժերին և անհատ քաղաքացիներին՝ միաբանվել և միահամուռ դիմադրել Սահմանադրական կարգի տապալման այս արկածախնդիր փորձին»:

Երևան-Աշտարակ ճանապարհը՝ հիմա,տեսանյութ
Մատի վրա հաշված պատգամավորներ են ժողովրդի կողքին. Միհրան Մախսուդյան
«Սա ներկայացում չի՛, սա իրական մարդկանց տներ ու ճակատագրեր են, ա՛յ ոչնչություններ»․ Գառնիկ Դանիելյանը՝ Ալեն Սիմոնյանին
Բերքաբերի սահմանին ականզերծող սակրավորի ոտնաթաթը պոկվել է, նա տեղափոխվել է Երևան
Ռուբեն Վարդանյանը խոսել է ընտանիքի հետ, նա դադարեցրել է հացադուլը
Ծեծի է ենթարկվել Առողջապահության համաշխարհային կազմակերպության խորհրդականը
Կորոնավիրուսի գործով Արսեն Թորոսյանի նախկին տեղակալի նկատմամբ հարուցել է նոր հանրային քրեական հետապնդում
Երեւանում միկրոավտոբուսներով փակել են Արշակունյաց պողոտան (տեսանյութ)
Տավուշում ականապայթյունային վնասվածք ստացած զինծառայող կա, որի կյանքին վտանգ չի սպառնում․ ՊՆ
Քաղաքացիներն ինքնաբուխ փակել են Հյուսիս-Հարավ մայրուղին՝ Պռոշյանի հատվածում
«Մինա» հանող հայ չի լինում, սաղ թուրք են. Կիրանցում մթնոլորտը խիստ լարված է
Կիրանցում ականի պայթյունից քաղաքացի է վիրավորվել. Հրատապ
Եթե սահամանազատում տեղի ունենա, ապա Կիրանցում նոր կառուցվող դպրոցի հեռավորությունը թշնամուց լինելու է 170 մետր․ Վարդան Ոսկանյան
Գնդապետ Միհրան Մախսուդյանը դուրս է գրվել հիվանդանոցից
Ոստիկանները Տավուշում լրագրողի մասնագիտական գործունեությանը. հարվածել ու գցել լրագրողի հեռախոսը.հայտարարություն
Գառնիկ Դանիելյանը դուրս է եկել հիվանդանոցից եւ մեկնում է Կիրանց
Երևանի կենտրոնում հանրահավաքի մասնակից կինը բռունցքով հարվածել է ոստիկանի գլխին, նա ձերբակալվել է․ ՔԿ
Փաշինյանի կառավարությունը հայտնում է 20 սյուն տեղադրելու մասին
Ոտքի քանի չի հանձնել. Պաստառներ Երևանի վարչական շրջաններում
«Եղեռն» հասկացությունը պատմական նշանակություն ունի, «Ցեղասպանություն»-ը իրավական կատեգորիա է. Արման Թաթոյան
Նիկոլ Փաշինյան փակում է Հանրապետություն մտնող երկաթգիծը․ Հրանտ Բագրատյան
Մենուա Սողոմոնյան օգտատերն ուղիղ եթերում էր։
Պարեկներն այսօր կրկին փակել են Բաղանիս–Ոսկեպար ճանապարհը
Էդգար Ղազարյանն ազատ է արձակվել
Ապարան-Սպիտակ ճանապարհն էլ փակվեց (տեսանյութ)
Ավելին
Ավելին