f

Անկախ

Հստակեցրե՛ք, մենք-ը ովքե՞ր են


Վերջապես հեղափոխական և «ժողովրդավարության բաստիոն» Հայաստանը աշխարհի երկրների շարքում հայտնվել է առաջատար դիրքերում, բայց, ցավոք, կորոնավիրուսի  տարածվածության առումով: Այս վարկանիշում առաջին տասնյակներում հայտնված երկրներն ամոթից գլուխ են խոնարհում, քանի որ դա վկայում է այն մասին, որ կառավարությունները ձախողել են վիրուսի դեմ պայքարը:

Սակայն Հայաստանի առողջապահության նախարարը, որ տվյալ իրավիճակի գլխավոր պատասխանատուներից է, հպարտանում է մեր ցուցանիշներով:  Ահավասիկ, երեք օր առաջ նա հայտարարեց. «Բոլոր արձանագրված դեպքերից մահացության թվով մենք 1,7-1,8 տոկոսին ենք ձգտում։ Աշխարհում այդ ցուցանիշը 6-10 տոկոս է։ 1 միլիոն բնակչի հաշվով մահերի թվով մենք հավասար ենք Գերմանիային։ Դա նշանակում է, որ անկախ նրանից, որ նոր դեպքեր են արձանագրվում և վարակը տարածվում է, մենք հասցնում ենք գրեթե բոլորին  պատշաճ բուժօգնություն մատուցել»,- ասել է նախարարը (Ընդգծումները մերն են:)

Թե ինչու է նախարարը մեզ համեմատում 83 միլիոնանոց երկրի և ոչ, օրինակ, հարևան Վրաստանի հետ, որ շատ նման է մեզ, թողնենք մի կողմ:  Այդ մասին շատ է խոսվել: Մի կողմ թողնենք նաև այն, որ մոտ 3-միլիոն բնակչություն ունեցող երկրի առողջապահության նախարարն ավելի քան  400 մահը վիճակագրական ցածր ցուցանիշ է համարում: Հասկանալի է՝ մարդն ամեն կերպ ուզում է իրեն հաջողակ ցույց տալ և վերջապես գտել է թիվ, որով կարող է լավ լույսի տակ երևալ:  Այստեղ ուշագրավ է նրա տված բարձր գնահատականը մեր առողջապահական համակարգին:  «Մենք կարողացել ենք այնքան զարգացնել մեր առողջապահական ներուժը, որ ունենք նման լավ  ցուցանիշներ։ Ես հպարտանում եմ, որ ունենք նման լավ ցուցանիշներ։ Սա մեր ամբողջ առողջապահական համակարգի և մնացած աջակցող գերատեսչությունների շնորհիվ է, որ ունենք մահացության նման ցածր ցուցանիշ»,- ասում է նա:

Ավելի ուշագրավ է այն, որ նա խոսում է զարգացած առողջապահական ներուժի մասին մենք-ի դիրքերից: Հարց է ծագում՝ մենք-ը ովքե՞ր են: Դատելով անցած երկու տարվա իրողություններից՝ պետք է ենթադրել, որ մենք-ը ներկայիս իշխանություններն են, որոնք երկրի ղեկը վերցնելուց ի վեր հստակ զատել են իրենց մինչ այս եղած իշխանություններից՝ նրանց անվանելով «նախկիններ», ինչը խիստ բացասական հասկացողություն ունի ներկաների համար: «Նախկինները զավթել են իշխանությունը, կաշառել են ընտրողներին, կեղծել են ընտրությունները, թալանել ու կեղեքել են մեր ժողովրդին, թաղված էին կոռուպցիայի մեջ» և այլն: Բայց պարզվում է, ահա, որ մենք զարգացած առողջապահական ներուժ ու համակարգ ունենք: Հնարավո՞ր է դրան հասնել երկու տարում, հնարավո՞ր է բարձր որակավորման բուժաշխատողներ պատրաստել երկու տարում, հնարավո՞ր է «առողջապահական ներուժ զարգացնել» երկու տարում: Իհարկե, ոչ: Ուրեմն մենք-ը ովքե՞ր են:

Մանավանդ որ, եթե ինչ-որ բան էլ արվել է այս ասպարեզում անցած երկու տարում, ապա բացահայտ հակամարտությունն էր բուժաշխատողներ պատրաստող բարձրագույն ուսումնական հաստատության հետ և իրար հետևից բուժհաստատություններ փակելու նախաձեռնությունները՝ դրանք համարելով ավելորդ: Հիշենք մարզային ծննդատները կամ ՁԻԱՀ-ի կանխարգելման կենտրոնը փակելու հետ կապված իրարանցումը: Կամ հիշենք ամենաթարմ օրինակը: Երբ վարչապետը հայտարարեց, որ 200 հիվանդ սպասում է ստացիոնար բուժման իր հերթին, Երևանի պետական բժշկական համալսարանի (ԵՊԲՀ) հոգաբարձուների խորհրդի նախագահ Վահան Արծրունին հայտարարեց, որ մարտ ամսից ԵՊԲՀ 1-ին կլինիկական հիվանդանոցում հատուկ Covid-բաժանմունք (մեկուսարան) է առանձնացվել՝ զինված մասնագետներով, սարքավորումներով և բժշկական միջոցներով, սակայն մեկուսարանը դատարկ է մնացել և չի գործածվել անհայտ պատճառներով։ Ինչո՞ւ: Պատասխանելով այդ հարցին՝ հպարտ նախարարն ասել է՝ «դա այն դեպքն է, երբ մրջյունը փիղ է դարձել»: Այդպիսի «մրջյուններ», պարզվեց, էլի կային թե՛ Երևանում, թե՛ մյուս քաղաքներում:

Դառնանք «պատշաճ բուժօգնությանը»: Ամեն աստծու օր արթնանում ենք և սպասում ժամը 11-ին, որպեսզի տեղեկանանք, թե քանի մարդ է վարակվել մեկ օրում և քանիսն են մահացել: Մահերի վերաբերյալ սովորաբար նշվում է նրանց տարիքը, սեռը և անպայման հետևյալ նշումը. «Բոլորն ունեցել  են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ»: Բոլո՞րը: Պարզվում է, որ մահանում են նաև բավական երիտասարդ և քրոնիկական հիվանդություններ չունեցող անձինք, բայց այդ փաստերը ընդհանուր լրահոսի մեջ սահուն կերպով անտեսվում են:

Նախարարը մահերը պատճառաբանում է նաև այն հանգամանքով, որ հիվանդներն ուշացած են դիմում բուժօգնության. «Դժբախտաբար մենք հիմա էլ ունենում ենք ուշացած դեպքեր, որ օրինակ՝ քաղաքացին դիմում է այնպիսի վիճակում, որ թոքերի թթվածնի քանակն այնքան ցածր է, որ մենք մաքսիմում մի օր կարողանում ենք ինչ-որ բան անել ու չենք կարողանում փրկել»,- ասել է նա մայիսի 22-ին: Մի՞թե:

«Ի լուր ամբողջ հայ ժողովրդի և հատկապես վարչապետ Նիկոլ Փաշինյանի և առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի. եղբայրս` պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Համլետ Գևորգյանը, Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնում մահացավ ուրոլոգիայի բաժանմունքի ոչ պրոֆեսիոնալ, ապաշնորհ դանդաղկոտ ու անսիրտ մոտեցումից: Երկու օր սպասում էին անալիզների պատասխանին, որպեսզի սկսեն բուժումը այն դեպքում, երբ թեստի դրական պատասխանները արդեն ստացվել էին` եղբորս մոտ կորոնավիրուս էր ախտորոշվել: <…> Եղբայրս անընդհատ զանգահարում էր և ասում, որ բուժումը դեռ չեն սկսել, չգիտեմ ինչի են սպասում: Մի՞թե հաստատված կորոնավիրուսային հիվանդությամբ և ուղեկցող մի շարք այլ հիվանդությունների առկայության դեպքում բուժումն անմիջապես չեն սկսում: <…> Նշեմ նաև, որ Այրվածքաբանության կենտրոնում ախտորոշվել էր թոքերի 10 ախտահարում, այնտեղից եղբորս տեղափոխեցին «Ռեգինա» հյուրանոց, որպես թույլ ախտահարված: Մեկ օր անց տեղափոխեցին Գրիգոր Լուսավորիչ, քանի որ հիվանդությունը սրվում էր: Այնտեղ ևս երկու օր սպասեցին անալիզների պատասխանին, իսկ մինչ այդ հիվանդությունը, բուժումը ավելի ուշ սկսելու պատճառով, ավելի սրվեց և եղբորս տեղափոխեցին վերակենդանացման բաժանմունք: Հետևանքը արդեն գիտեք»:

Այսպիսի գրառումների ենք հանդիպում համացանցում գրեթե ամեն օր: Մարդը բարձր ջերմությամբ տաքսիով հասնում է բուժհաստատություն, այնտեղ համակարգչային տոմոգրաֆիայով թոքաբորբ է ախտորոշվում, սակայն նրան հանձնարարում են վերադառնալ տուն և երկու օր սպասել կորոնավիրուսի թեստի պատասխանին: Հիվանդներից գրեթե երկուսից մեկը նույն բանն է պատմում: Ուրեմն ինչո՞ւ են հիվանդները ուշացած հայտնվում հիվանդանոցում, ո՞ւմ մեղքով:

Մայիսի 22-ին Հանրային խորհրդի անդամների հետ հանդիպման ժամանակ առողջապահության նախարարն ակնարկներ արեց այսպես կոչված խորը սորտավորման մասին: «Խորը սորտավորում պատերազմի ժամանակ է նաև արվում, երբ այն պացիենտներին են հիմնականում վերցնում բուժման, որոնք որ շանս ունեն փրկվելու և հակառակը։ Չի բացառվում, որ նույնիսկ այս տեմպի պահպանման ժամանակ մենք մոտ օրերը դրան գնանք, բայց մենք ամեն ինչ անում ենք, որ դրան չգնանք, նոր մահճակալներ ենք ներառում և այլն»,- ասել է նա:

Արդյոք վերը բերված մեջբերումը մահացած հիվանդի քրոջ գրառումից չի՞ վկայում այն մասին, որ իրականում անցել են այդ խորը սորտավորմանը, չէ՞ որ կա ապահովագրումը՝ ունեցել է ուղեկցող քրոնիկական հիվանդություն

Վերջապես, հպարտ նախարարն իրեն էլ, իր ղեկավարած համակարգն էլ հստակ սահմանազատում է վարակի տարածման դեմ պայքարից՝ «անկախ նրանից, որ նոր դեպքեր են արձանագրվում և վարակը տարածվում է»:  Վարչապետն էլ վերջին ճեպազրույցներից մեկում հատուկ շեշտեց, որ համաճարակի դեմ պայքարը առողջապահության համակարգի խնդիրը չէ, այդ համակարգը պայքարում է հետևանքների դեմ, այսինքն՝ բուժում է հիվանդներին, իսկ համաճարակի դեմ իրական պայքարը տեղի է ունենում փողոցներում

Ներեցեք, այդ երբվանի՞ց է առողջապահական համակարգը ձերբազատվել իր գլխավոր գործառույթներից մեկից՝ հիվանդությունների կանխարգելումից: Փողո՞ցը: Փողոցով միգուցե հնարավոր է իշխանության գալ, ինչպես տեսանք երկու տարի առաջ, բայց հիվանդություններ կանխարգելել, ավաղ, ոչ: Հնարավոր չէ փողոցից հրամաններ արձակել և ժամանակին կասեցնել օդային հաղորդակցությունն այն երկրներից, որտեղ համաճարակը բռնկված է, հնարավոր չէ կարանտին սահմանել եկվորների համար, ախտահանել հանրային վայրերն ու բնակելի շենքերի մուտքերը, ժամանակին անհրաժեշտ քանակությամբ թեստեր ձեռք բերել, հրահանգավորվել բժիշկներին, թե ինչպես վարվել համավարակի պայմաններում այն հիվանդների հետ, որոնք բարձր ջերմություն և թոքաբորբի կասկածներ ունեն, արգելել վարչապետի հրավիրած հանրավաքներն ու համաճարակի վերաբերյալ բառի բուն իմաստով հակաքարոզչությունը, և այլն: Ո՞ր մեկն ասենք: Այսպիսի, չենք վարանում ասել, անգրագիտությունն ուղղակի հուսահատության է մատնում մարդկանց, որոնք այս մեկուսացած, անգործության մատնված ու օրվա ապրուստից զրկված վիճակում արդեն իսկ հոգեպես հյուծված են:

Այսօր այն ավելի քան 400 կյանքերի մեծ մասը կարող էր չընդհատվել, եթե ճիշտ ժամանակին համավարակի կանխարգելման ճիշտ միջոցառումներ ձեռնարկվեին: Այնպես որ Հայաստանի ներկայիս իրավիճակի պատասխանատուներից մեկը, եթե ոչ առաջինը, առողջապահական գերատեսչությունն է, որը հպարտանալու միայն մի միջոց ունի՝ յուրացնել այդ համակարգի նախկին ղեկավարների դափնիները, ինչպես որ, ինչպես տեսնում ենք, անում է:

Ուստի պահանջելու պես խնդրում ենք՝ հստակեցրեք, մենք-ը ովքե՞ր են: Երբ խոսքը մարդկային կյանքերի մասին է, հասկացեք վերջապես, հարկադրված «ներողություններն» ու «երևի սխալներ ենք արել» կարգի անկեղծության պոռթկումները գուցե վայրկենական ոմանց աչքին թոզ փչեն, բայց ոչ նրանց աչքին, ովքեր հայր կամ մայր, եղբայր կամ քույր են կորցրել: Հատուցումը վաղ թե ուշ լինելու է, և որքան ուշ, այնքան անողոք:

Անահիտ Հարությունյան

Հասարակություն կորոնավիրուս

Ահազանգ. Ոստիկանությունը հրաժարվում է վերադարձնել հստուկ պահպանման տարածք տարված ցուցարարների մեքենաները. փաստաբան
Տավուշի մարզպետը Կիրանցում քաղաքացիներին համոզում էր, որ թույլ տան քարտեզագրողներին ներս մտնել
Սուրեն Պետրոսյան ազատ արձակվեց
Մոմավառություն՝ ի հիշատակ Նիկոլ Փաշինյանի շարասյան կողմից վրաերթի ենթարկված հղի կնոջ
Քաղաքացիները փակել են Մեղրի-Երևան ճանապարհը
Առեղծվածային դեպք՝ Ջրվեժում. հյուրանոցում հայտնաբերվել են 2 օտարերկրացիների մարմիններ. 2 հոգի էլ հոսպիտալացվել է
Հիմա ուզում եմ հասկանամ՝ ինչի հիման վրա են ինձ բերման ենթարկել, որովհետեւ գիտեին՝ ով եմ, ինչ եմ. Արթուր խաչատրյան
Հայաստանն ստացել է «խաղաղության պայմանագրի» նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ
Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել Վահան Մարտիրոսյանի և Սյուզան Ջաղինյանի նկատմամբ․ նրանք հետախուզվում են
Քաղաքացիները փակեցին Նոյեմբերյանի ճանապարհը
Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան
Հերթական հաջողությունը՝ քիմիայի Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում
Երեք կազմակերպություններ դադարեցրել են համագործակցությունը ոստիկանության հետ՝ ՆԳՆ ղեկավարի նշանակվելուց հետո. ԱՄՆ պետդեպ
Ոստիկանները բերման ենթարկեցին պատգամավոր Արթուր Խաչատրյանին
Քաշքշուկ Հրազդանում ճանապարհ փակած քաղաքացիների և ոստիկանների միջև
Ուղիղ Տավուշից,Աբրահամ Գասպարյանը՝պլանների մասին,տեսանյութ
Ընտրությունը պետք է համապատասխանի Հոգևոր Հայաստանի իդեալին. Արա Պողոսյան
«4 գյուղերի» սահմանազատումը ոչ մի կապ չունի ԽՊ հեռանկարի հետ, միլիմետր իսկ չի մոտեցնում դրա կնքումը
Կրկնում եմ` Ադրբեջանը ոչ թե հողի, այլ կոնկրետ ռազմավարական տեղակայման խնդիր է լուծում, որի պայմաններում հայկական հարցն իր ողջ խորությամբ և բաղադրիչներով կվերացվի
«Անակնկալներ են լինելու». Տավուշում ճանապարհը փակած քաղաքացիներն այսօր երեկոյան հայտարարություն կանեն
Օր օրի, ժամ առ ժամ մեր պայքարը թափ է առնում. Մարդկանց թիվն այստեղ գնալով ավելանում է. Ընդդիմադիր պատգամավոր
Պետական եկամուտների կոմիտեն լայնամասշտապ խուզարկություն է սկսել ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանին, նրա ընտանիքին եւ մերձավորներին պատկանող բիզնեսներում
Հաագայում ավարտվել է Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի դատական նիստի հերթական լսումները
Վերջին դեպքերի հետ կապված ավելացել են գրառումներ, որոնք արդարացնում են իշխանության գործողությունները:
Դիլիջանում «Toyota»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին ու գլխիվայր շրջվել
Ավելին
Ավելին