f

Անկախ

Երկիրն «այրվող դժոխքի՞» է վերածվում․ հրդեհները միմյանց հերթ չեն տալիս


2019-ը պատմության մեջ կմնա որպես գլոբալ հրդեհների տարի․ ողջ տարվա ընթացքում լրահոսում առաջնային հորիզոնականներում են եղել սաղարթախիտ անտառների հրդեհների մասին լուրերը։ Հրդեհը մոլեգնել է բոլոր մայրցամաքներում, բացի Անտարկտիդայից։ Տարվա ընթացքում աշխարհը միլիոնավոր հեկտարներ անտառ է կորցրել։  Մինչդեռ այրված անտառների վերականգնման համար 60-150 տարի ժամանակ է հարկավոր։ 

Հրդեհների առումով աշխարհից հետ չի մնացել նաև Հայաստանը։ Հայաստանում անգամ մի հրշեջ զոհվեց անցած տարվա ընթացքում Բազումի լեռնաշղթայում բռնկված հրդեհի մարման ժամանակ։ Իսկ ամանորի նախաշեմին ԱԻՆ-ի կողմին քաղաքացիներին ուղարկած հեռախոսային զգուշացում-հաղորդագրությունը, թե բարձր ջեևրմաստիճանի պատճառով հանրապետությունում հրդեհավտանգ իրավիճակ է, սոցիալական ցանցերում հումորների առիթ էր դարձել։ 

Ինչևէ, ըստ գիտնականների, ավելի ու ավելի հաճախակի դարձող և մեծ մասշտաբներ ընդգրկող հրդեհների պատճառը կլիմայական փոփոխություններն են։ Օդի ջերմաստիճանը, հետևաբար նաև համաշխարհային օվկիանոսի ջրի ջերմաստիճանը գնալով բարձրանում է։ Եվ հենց դա էլ հաճախակի դարձած հրդեհների հիմնական պատճառն է։ 

Սիբիրը՝ կրակի ճիրաններում

Անցած ամռան  ընթացքում հրդեհը Սիբիրում 13 մլն հեկտարից ավել տարածք էր ընդգրկում (ըստ «Գրինփիս»-ի ռուսական ներկայացուցչության տվյալների)։ Տայգան անխնա այրվում էր, իսկ այրվող տարածքների մոտ 90 տոկոսում հրդեհաշիջման աշխատանքներ չէին իրականացվում․ բնակավայրերից հեռու էին և դժվարհասանելի։ 

Հրդեհի պատճառների վարկածները տարբեր են։ Չորային եղանակի պատճառով կայծակից առաջացած հրդեհից մինչև միտումնավոր հրդեհում՝ անօրինական անտառահատումները թաքցնելու նպատակով։ Էկոլոգների կարծիքով, սակայն, հրդեհի հիմնական պատճառը սխալ անտառահատումներն են։ Ըստ այս վարկածի՝ տայգայի էկոլոգիական հավասարակշռությունն ապահովում են ճահիճները, որոնք նաև իրենց մեջ կուտակում են ածխաթթու գազի մեծ պաշարներ։ Երբ առանց գիտական մոտեցման սխալ ծառահատումներ են անում, հատված տարածքից մի քանի անգամ ավելի մեծ տարածքում ճահիճները չորանում են, դա իր հերթին հանգեցնում է այդ տարածքներում ապրող կենսաբազմազանության ոչնչացման։ Իսկ արդեն չորացած տայգան կարող է այրվել տարբեր պատճառներով՝ լուցկուց մինչև կայծակ։ Հետևաբար, ըստ էկոլոգների, Սիբիրում հրդեհների դեմ պայքարելու լավագույն տարբերակը անտառահատումները վերահսկելն է և դրանք գիտական հիմքի վրա դնելը։ Այլապես, ըստ կանխատեսումների, երկրի բնակչությունն առաջիկա տարիներին կարող է հիպոքսիա զգալ՝ պայմանավորված հրդեհներով և չորացող ճահիճներից արտանետվող մեծաքանակ ածխաթթու գազի ծավալներով․ դրա հետևանքով օդում թթվածնի մակարդակը կարող է նվազել։ 

Թե աննախադեպ ծավալով հրդեհները սիրբիրյան տայգային և կենսաբազմազանությանը ինչ վնաս են հասցրել, ինֆորմացիա չկա։ Սակայն հայտնի է, որ հրդեհի պատճառով Ռուսաստանի տնտեսությունը 14,5 մլրդ ռուբլու վնաս է կրել։ 

Աշխարհի այրվող թոքերը

2019-ի 11 ամիսների ընթացքում Ամազոնում  188 հազար անտառային հրդեհ է արձանագրվել, ինչը 47 տոկոսով գերազանցում է 2018-ի ցուցանիշը։ Բրազիլիան և Բոլիվիան միասին  կորցրել են մոտ 15 մլն հեկտար անտառ։ 

«Երկրի թոքեր» համարվող արևադարձային անտառներն ամիսներ շարունակ այրվում էին, իսկ Բրազիլիայի իշխանությունները քայլեր չէին ձեռնարկում կրակի դեմն առնելու համար։ Ավելին, Բրազիլիայի նախագահն աշխատանքից հեռացրեց այդ երկրի Տիեզերական հետազոտությունների ինստիտուտի տնօրենին, որը հայտարարեց, որ հրդեհների մեկնարկից ի վեր Ամազոնում անտառահատման ծավալներն աճել են 88 տոկոսով։ Բրազիլիայի նախագահը մերժեց նաև Մեծ յոթնյակի անդամ երկրների առաջարկած 20 մլն դոլար օգնությունը։ Ավելին, երբ կինոաստղ Լենարդո Դիկապրիոն  ֆինանսական օգնություն ուղղեց հրդեհի դեմ պայքարին և դրա հետևանքների վերացմանը, Բրազիլիայի նախագահ Ժաիր Բոլսենարուն նրան մեղադրեց Ամազոնի անտառների միտումնավոր հրդեհները ֆինանսավորելու համար՝ առանց որևէ փաստական ապացույցի։ Բոլսենարուի պնդմամբ՝ անտառներն այրում են իր հասարակական կազմակերպությունները, որպեսզի հանրությանը տրամադրեն իշխանությունների դեմ։ Մինչդեռ բնապահպանական կազմակերպություններն ահազանգում էին, որ շատ դեպքերում անտառային հրդեհները միտումնավոր բնույթ են կրում․ անտառներն այրում են, որ հետագայում ազատված տարածքում գյուղատնտեսական գործունեություն ծավալեն։ 

Նշենք, որ գիտնականների հաշվարկով՝ Ամազոնի անտառների 20-25 տոկոսի ոչնչացման պարագայում  այն կարող է վերածվել չորային սավաննայի։ Ներկայում Ամազոնի անտառների ոչնչացման ցուցանիշը մոտ 17-19 տոկոս է։ 

Ասիան և Աֆրիկան ևս այրվում էին

Ամիսներ շարունակ հրդեհի ճիրաններում են  եղել նաև Ասիայի խոշորագույն ջունգլիները։ Ինդոնեզիայի տարածքում գտնվող Բորնեո (աշխարհում մեծությամբ երրորդ կղզին և ջունգլին է) և Սումատրա կղզիներում մոլեգնող հրդեհի ծուխը ամռանը խնդիրների պատճառ դարձավ ասիական մի շարք երկրներում՝ ստեղծելով արտակարգ դրություն։ Հրդեհների պատճառով Ինդոնեզիայի տնտեսությունը 5 մլրդ դոլարի կորուստ է ունեցել տարվա ընթացքում։ Այս պարագայում ևս հրդեհների հիմնական գործոնը մարդկային է։ Նախ, շատ դեպքերում հրդեհումը միտումնավոր է՝ տարածքներ ազատելու գյուղատնտեսական գործունեության համար։ Բացի այդ, մարդկային գործունեության արդյունքում չորացած, ամայացած անտառները ևս նպաստավոր պայմաններ են ստեղծում հրդեհի առաջացման և տարածման համար։ 

Տևական ժամանակ  հրդեհի ճիրաններում էին նաև Կոնգոյի ջունգլիներն Աֆրիկայում։ Այս փաստը, սակայն, մեծ ուշադրության չարժանացավ ոչ միջազգային մամուլի, ոչ էլ միջազգային հանրության կողմից։ Երբ հրապարակվեցին տիեզերքից արված լուսանկարները և պարզ դարձավ, որ Աֆրիկայում մոլեգնող հրդեհները ինտենսիվությամբ ու տարածման ծավալներով գերազանցում էին Ամազոնի հրդեհներին,  պահի սոցիալական ցանցերում արշավ սկսկվեց, որի նպատակն էր ուշադրություն հրավիրել  աֆրիկյան ոչնչացող անտառների վրա։ Սակայն, կարծես թե ապարդյուն։ 

Այրվող Արկտիկան

Տարվա ընթացքում հրդեհները չշրջանցեցին անգամ Արկտիկան։ Ալյասկայում, օրինակ, ամռանը գրանցվեց ռեկորդային բարձր ջերմաստիճան՝ 32 աստիճան ըստ Ցելսիուսի սանդղակի։ Աննախադեպ բարձր Ջերմաստիճանի պատճառով, ըստ Համաշխարհային օդերևութաբանական կազմակերպության տվյալների, անցած տարի գրանցվել են ամենամասշտաբային և ավերիչ հրդեհները վերջին 10 հազար տարվա ընթացքում։ 

Ըստ կազմակերպության տվյալների՝ ներկայում աշխարհում գրանցվող հրդեհների 96 տոկոսի մեղավորը մարդն է։

Ավստրալիայում հրդեհների սեզոնը դեռ առջևում է

Սեպտեմբերից ի վեր աննախադեպ հրդեհներ են Ավստրալիայում։ Սա այն պարագայում, երբ այստեղ հրդեհավտանգ սեզոնը մեկնարկում է հունվարի կեսերից։ 

Ըստ Սիդնեյի համալսարանի հետազոտողների տվյալների՝ Ավստրալիայում մոլեգնող հրդեհների պատճառով արդեն սատկել է 1,2 մլրդ կենդանի և թռչուն։ Գիտնականներն ահազանգում են, որ փրկված շատ կենդանիներ էլ կարող են սատկել ապագայում, քանի որ հրդեհի պատճառով զրկվել են սննդից։ Նրանք ահազանգում են, որ որոշ կենդանատեսակներ կարող են հայտնվել ոչնչացման վտանգի տակ հրդեհների պատճառով։ Իսկ Ավստրալիայում հրդեհների պատճառն, ըստ գիտնականների, կլիմայական փոփոխություններն են։ Այստեղ անտառածածկ և բուսածածկ տասնյակ միլիոնավոր հեկտարներ են այրվել։ 

Հետևանքների մասին

Օդի մեջ ծխի մեծ քանակը և դրանում պարունակվող մոխիրի մանր տարրերը առաջացնում են շնչառական և սիրտանոթային հիվանդություններ, որոնք կարող են քրոնիկ բնույթ ստանալ։  Հիվանդությունների վերահսկման կենտրոնի տվյալներով՝ տարեկան հարյուր հազարավոր մահեր պայմանավորված են հենց ծխի ազդեցությամբ։ Եվ, ըստ կանխատեսումների, մինչև հարյուրայակի ավարտը այս ցուցանիշը կկրկնապատկվի, քանի որ հրդեհները գլոբալ մակարդակով շեշտակի աճման միտում ունեն։ 

Հաճախակի դարձած հրդեհները նաև արագացնում են գլոբալ տաքացումը․ նախ, դրանց պատճառով մեծ քանակությամբ ածխաթթու գազ է արտանետվում մթնոլորտ։ Բացի այդ, մոխիրով ծածկված սառույցը դժվարությամբ է անդրադարձնում արևի ճառագայթները, հետևաբար հեշտությամբ է հալչում։ Ստացվում է, որ փակ շրջան է՝ գլոբալ տաքացման հետևանքով ավելի ու ավելի հաճախ են հրդեհներ տեղի ունենում, որոնք, իրենց հերթին, ավելի են արագացնում գլոբալ տաքացումը։

Աշխարհում հրդեհներ Ռուսաստան Ավստրալիա

Երևան-Աշտարակ ճանապարհը՝ հիմա,տեսանյութ
Մատի վրա հաշված պատգամավորներ են ժողովրդի կողքին. Միհրան Մախսուդյան
«Սա ներկայացում չի՛, սա իրական մարդկանց տներ ու ճակատագրեր են, ա՛յ ոչնչություններ»․ Գառնիկ Դանիելյանը՝ Ալեն Սիմոնյանին
Բերքաբերի սահմանին ականզերծող սակրավորի ոտնաթաթը պոկվել է, նա տեղափոխվել է Երևան
Ռուբեն Վարդանյանը խոսել է ընտանիքի հետ, նա դադարեցրել է հացադուլը
Ծեծի է ենթարկվել Առողջապահության համաշխարհային կազմակերպության խորհրդականը
Կորոնավիրուսի գործով Արսեն Թորոսյանի նախկին տեղակալի նկատմամբ հարուցել է նոր հանրային քրեական հետապնդում
Երեւանում միկրոավտոբուսներով փակել են Արշակունյաց պողոտան (տեսանյութ)
Տավուշում ականապայթյունային վնասվածք ստացած զինծառայող կա, որի կյանքին վտանգ չի սպառնում․ ՊՆ
Քաղաքացիներն ինքնաբուխ փակել են Հյուսիս-Հարավ մայրուղին՝ Պռոշյանի հատվածում
«Մինա» հանող հայ չի լինում, սաղ թուրք են. Կիրանցում մթնոլորտը խիստ լարված է
Կիրանցում ականի պայթյունից քաղաքացի է վիրավորվել. Հրատապ
Եթե սահամանազատում տեղի ունենա, ապա Կիրանցում նոր կառուցվող դպրոցի հեռավորությունը թշնամուց լինելու է 170 մետր․ Վարդան Ոսկանյան
Գնդապետ Միհրան Մախսուդյանը դուրս է գրվել հիվանդանոցից
Ոստիկանները Տավուշում լրագրողի մասնագիտական գործունեությանը. հարվածել ու գցել լրագրողի հեռախոսը.հայտարարություն
Գառնիկ Դանիելյանը դուրս է եկել հիվանդանոցից եւ մեկնում է Կիրանց
Երևանի կենտրոնում հանրահավաքի մասնակից կինը բռունցքով հարվածել է ոստիկանի գլխին, նա ձերբակալվել է․ ՔԿ
Փաշինյանի կառավարությունը հայտնում է 20 սյուն տեղադրելու մասին
Ոտքի քանի չի հանձնել. Պաստառներ Երևանի վարչական շրջաններում
«Եղեռն» հասկացությունը պատմական նշանակություն ունի, «Ցեղասպանություն»-ը իրավական կատեգորիա է. Արման Թաթոյան
Նիկոլ Փաշինյան փակում է Հանրապետություն մտնող երկաթգիծը․ Հրանտ Բագրատյան
Մենուա Սողոմոնյան օգտատերն ուղիղ եթերում էր։
Պարեկներն այսօր կրկին փակել են Բաղանիս–Ոսկեպար ճանապարհը
Էդգար Ղազարյանն ազատ է արձակվել
Ապարան-Սպիտակ ճանապարհն էլ փակվեց (տեսանյութ)
Ավելին
Ավելին