f

Անկախ

ՍԴ-ն գործը չքննելու տարբերակ չունի, եթե հուլիսի 7-ին քվորում լինի՝ որոշում կկայացվի. Հովհաննես Խուդոյան


Մենք ամեն դեպքում ակնկալում ենք, որ ցանկացած պարագայում Սահմանադրական դատարանը հուլիսի 7-ին քննելու է Ռոբերտ Քոչարյանի գործը, քանի այս փոփոխությունները չեն վերաբերում ամբողջ կազմին։ Այս մասին ArmDaily.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմի անդամ Հովհաննես Խուդոյանը։

 

 

Հիշեցնենք, որ երեկ ուշ երեկոյան ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրել է «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին նախագիծը, ըստ այս փոփոխությամբ ԱԺ նախագահն է հրապարակելու Սահմանադրության փոփոխությունները՝ դրանց ուժի մեջ մտնելուց հետո 7-օրյա ժամկետում։ ՍԴ մասով փոփոխությունները վերաբերում են թափուր տեղերը լրացնելուն։ Այսպիսով, Ազգային ժողովի նախագահի հրապարակման պահից Սահմանադրական փոփոխություններն ուժի մեջ կմտնեն, Սահմանադրական դատարանի 3 անդամները պաշտոնանկ կարվեն։ Ստացվում է, որ հուլիսի 7-ին նշանակված նիստին ՍԴ 9-ը դատավորներից 3-ի լիազորությունները դադարեցված կլինեն, իսկ Վահե Գրիգորյանը չի մասնակցում նիստերին։ Եթե անգամ 5 դատավորներից որևէ մեկը որևէ պատճառով չներկայանա նիստին՝ քվորում չլինելու պատճառով այն կարող է հետաձգվել։

 

Խուդոյանը նշեց, որ իշխանությունը մեկնաբանում է, որ սա վերաբերում է 3 դատավորի, սակայն որոշ փորձագետների մեկնաբանմամբ այս փոփոխությունները վերաբերում են 2 դատավորի, այսինքն Ալվինա Գյուլումյանին դա չի վերաբերում։

«Կարծում եմ՝ գործը կքննեն 5 կամ 6 դատավոր։ Ես կարծում եմ, որ ՍԴ-ն գործը չքննելու տարբերակ չունի։ Այն ՍԴ վարույթում առկախված գործ է, եվրոպական երկու կառույցներից կարծիքներն եկել են և որոշում պետք է կայացվի, հիմա դա կլինի ամսի 7-ին, թե ինչ-որ պատճառներով կհետաձվի ոչ շատ երկար ժամանակով՝ դժվարանում եմ ասել, այդուհանդերձ, հարցը պետք է քննվի։ Եթե քվորում լինի, ապա որոշում կկայացվի, եթե քվորում չլինի և առողջական խնդիրների պատճառով դատավորներից որևէ մեկը չներկայանա՝ ենթադրաբար, այո, կարող է հետաձգվել մինչև քվորում լինելը»,-ասաց Խուդոյանը։

Հովհաննես Խուդոյան Ռոբերտ Քոչարյան Սահմանադրական դատարան ՄԻԵԴ

Ահազանգ. Ոստիկանությունը հրաժարվում է վերադարձնել հստուկ պահպանման տարածք տարված ցուցարարների մեքենաները. փաստաբան
Տավուշի մարզպետը Կիրանցում քաղաքացիներին համոզում էր, որ թույլ տան քարտեզագրողներին ներս մտնել
Սուրեն Պետրոսյան ազատ արձակվեց
Մոմավառություն՝ ի հիշատակ Նիկոլ Փաշինյանի շարասյան կողմից վրաերթի ենթարկված հղի կնոջ
Քաղաքացիները փակել են Մեղրի-Երևան ճանապարհը
Առեղծվածային դեպք՝ Ջրվեժում. հյուրանոցում հայտնաբերվել են 2 օտարերկրացիների մարմիններ. 2 հոգի էլ հոսպիտալացվել է
Հիմա ուզում եմ հասկանամ՝ ինչի հիման վրա են ինձ բերման ենթարկել, որովհետեւ գիտեին՝ ով եմ, ինչ եմ. Արթուր խաչատրյան
Հայաստանն ստացել է «խաղաղության պայմանագրի» նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ
Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել Վահան Մարտիրոսյանի և Սյուզան Ջաղինյանի նկատմամբ․ նրանք հետախուզվում են
Քաղաքացիները փակեցին Նոյեմբերյանի ճանապարհը
Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան
Հերթական հաջողությունը՝ քիմիայի Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում
Երեք կազմակերպություններ դադարեցրել են համագործակցությունը ոստիկանության հետ՝ ՆԳՆ ղեկավարի նշանակվելուց հետո. ԱՄՆ պետդեպ
Ոստիկանները բերման ենթարկեցին պատգամավոր Արթուր Խաչատրյանին
Քաշքշուկ Հրազդանում ճանապարհ փակած քաղաքացիների և ոստիկանների միջև
Ուղիղ Տավուշից,Աբրահամ Գասպարյանը՝պլանների մասին,տեսանյութ
Ընտրությունը պետք է համապատասխանի Հոգևոր Հայաստանի իդեալին. Արա Պողոսյան
«4 գյուղերի» սահմանազատումը ոչ մի կապ չունի ԽՊ հեռանկարի հետ, միլիմետր իսկ չի մոտեցնում դրա կնքումը
Կրկնում եմ` Ադրբեջանը ոչ թե հողի, այլ կոնկրետ ռազմավարական տեղակայման խնդիր է լուծում, որի պայմաններում հայկական հարցն իր ողջ խորությամբ և բաղադրիչներով կվերացվի
«Անակնկալներ են լինելու». Տավուշում ճանապարհը փակած քաղաքացիներն այսօր երեկոյան հայտարարություն կանեն
Օր օրի, ժամ առ ժամ մեր պայքարը թափ է առնում. Մարդկանց թիվն այստեղ գնալով ավելանում է. Ընդդիմադիր պատգամավոր
Պետական եկամուտների կոմիտեն լայնամասշտապ խուզարկություն է սկսել ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանին, նրա ընտանիքին եւ մերձավորներին պատկանող բիզնեսներում
Հաագայում ավարտվել է Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի դատական նիստի հերթական լսումները
Վերջին դեպքերի հետ կապված ավելացել են գրառումներ, որոնք արդարացնում են իշխանության գործողությունները:
Դիլիջանում «Toyota»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին ու գլխիվայր շրջվել
Ավելին
Ավելին