f

Անկախ

370 նոր պլանշետ` Լոռու, Տավուշի և Շիրակի մարզերի խոցելի երեխաների հեռավար կրթության համար


ՀՀ Լոռու, Տավուշի և Շիրակի մարզերի առավել խոցելի ընտանիքների դպրոցահասակ երեխաները աջակցություն կստանան Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող «Հասանելի կրթություն բոլորի համար կորոնավիրուսով պայմանավորված արտակարգ դրության ընթացքում» ծրագրի շրջանակում: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և «Սեյվ դը չիլդրեն ինթերնեշնլ» հայաստանյան ներկայացուցչության միջև այսօր կնքված հուշագրով նախատեսվում է 370 նոր պլանշետների և եռամսյա ինտերնետային քարտերի տրամադրում նշված մարզերի առավել խոցելի ընտանիքների երեխաների հեռավար կրթության կազմակերպման համար:
Միջոցառմանը ներկա են եղել ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը, Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը, «Սեյվ դը չիլդրեն ինթերնեշնլ» հայաստանյան ներկայացուցչության գրասենյակի ղեկավար Աստղիկ Մովսիսյանը:
Հուշագիրը ստորագրել են ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը և «Սեյվ դը չիլդրեն ինթերնեշնլ» հայաստանյան ներկայացուցչության գրասենյակի ղեկավար Աստղիկ Մովսիսյանը:
Ողջույնի խոսքում նախարար Արայիկ Հարությունյանը նշել է, որ մշտապես նկատելի է ԵՄ գործընկերությունն ու աջակցությունը Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության համակարգման ոլորտներում: Նախարարը շեշտել է ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրով (CEPA) նախանշված գործընկերային մեծածավալ միջոցառումները, որոնցից շատերը ներկայումս ընթացքի մեջ են:
«Մեծապես կարևորում ենք հանրակրթության բովանդակության համալիր փոխակերպմանը միտված «ԵՄ-ն հանուն նորարարության» ծրագիրը, ՄԿՈՒ (VET) կրթության բարեփոխմանը միտված ԵՄ բյուջետային աջակցության՝ «Որակավորումների բարելավում ավելի լավ աշխատատեղերի համար», ինչպես նաև մշակույթի ոլորտում «Ստեղծարար արդյունաբերություն» բաղադրիչը «ԵՄ-ն հանուն Հայաստանի» ծրագրում, գիտության ոլորտում՝ «Հորիզոն 2020» համագործակցության ծրագիրը, և բարձրագույն կրթության ոլորտում իրականացվող ծրագրերը (Էրազմուս+, Թայեքս) ու համագործակցության այլ նախաձեռնությունները, որոնք մաս են կազմում Հայաստան-ԵՄ համապարփակ համագործակցության օրակարգի»,- իր խոսքում նշել է նախարարը և հավելել, որ ԵՄ-ն անմիջապես արձագանքել է համավարակի պայմաններում ստեղծված իրավիճակին՝ միջոցներ ուղղելով վարակի դիմակայման պետական ջանքերին։ Նախարարի խոսքով` այդ հսկայական աջակցության մի փոքրիկ վկայությունն էլ ՀՀ Լոռու, Տավուշի և Շիրակի մարզերի դպրոցահասակ երեխաների հեռավար կրթության կազմակերպման նպատակով 370 դպրոցահասակ երեխաների համար պլանշետների և ինտերնետային քարտերի տրամադրումն է։
Իր ելույթում ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինը նշել է, որ ԵՄ-ն պատրաստակամ է աջակցել Հայաստանին` հաղթահարել համավարակի մարտահրավերը. «Մենք գիտենք, որ Հայաստանի կարիքն ավելի մեծ է, քան սարքավորումների այն խմբաքանակը, որ մենք հատկացնում ենք: ԵՄ բյուջետային աջակցության ծրագրով ավելի լայնածավալ աջակցություն ենք նախատեսում»,- նշել է Ա. Վիկտորինը և ավելացրել, որ ԵՄ-ն կշարունակի համագործակցությունը Հայաստանի հետ` հանուն ՀՀ քաղաքացիների ավելի լավ ապագայի: ԵՄ դեսպանը հատուկ շեշտել է համավարակի պայմաններում կրթության առանձնահատուկ պայմանների կաիրք ունեցող երեխաների կրթության կազմակերպումը` ընդգծելով, որ նրանք ամենախոցելի վիճակում են գտնվում:
Նշենք, որ համագործակցության շրջանակում «Սեյվ դը չիլդրեն ինթերնեշնլ» հայաստանյան ներկայացուցչությունը մեթոդական ուղեցույցներ է մշակել համավարակի պայմաններում կրթության կազմակերպման և հատուկ կարիքով երեխաների հեռավար կրթության համակարգում ներգրավման վերաբերյալ, որոնք պլանշետների հետ միասին կհատկացվեն ուսուցիչներին և ծնողներին: Կազմակերպությունը, ինչպես իր խոսքում նշել է հայաստանյան գրասենյակի ղեկավար Աստղիկ Մովսիսյանը, կրթական համակարգին առաջարկում է մասնագիտական և փորձագիտական աջակցություն:

ՀՀ ԿԳՄՍ

Ահազանգ. Ոստիկանությունը հրաժարվում է վերադարձնել հստուկ պահպանման տարածք տարված ցուցարարների մեքենաները. փաստաբան
Տավուշի մարզպետը Կիրանցում քաղաքացիներին համոզում էր, որ թույլ տան քարտեզագրողներին ներս մտնել
Սուրեն Պետրոսյան ազատ արձակվեց
Մոմավառություն՝ ի հիշատակ Նիկոլ Փաշինյանի շարասյան կողմից վրաերթի ենթարկված հղի կնոջ
Քաղաքացիները փակել են Մեղրի-Երևան ճանապարհը
Առեղծվածային դեպք՝ Ջրվեժում. հյուրանոցում հայտնաբերվել են 2 օտարերկրացիների մարմիններ. 2 հոգի էլ հոսպիտալացվել է
Հիմա ուզում եմ հասկանամ՝ ինչի հիման վրա են ինձ բերման ենթարկել, որովհետեւ գիտեին՝ ով եմ, ինչ եմ. Արթուր խաչատրյան
Հայաստանն ստացել է «խաղաղության պայմանագրի» նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ
Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել Վահան Մարտիրոսյանի և Սյուզան Ջաղինյանի նկատմամբ․ նրանք հետախուզվում են
Քաղաքացիները փակեցին Նոյեմբերյանի ճանապարհը
Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան
Հերթական հաջողությունը՝ քիմիայի Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում
Երեք կազմակերպություններ դադարեցրել են համագործակցությունը ոստիկանության հետ՝ ՆԳՆ ղեկավարի նշանակվելուց հետո. ԱՄՆ պետդեպ
Ոստիկանները բերման ենթարկեցին պատգամավոր Արթուր Խաչատրյանին
Քաշքշուկ Հրազդանում ճանապարհ փակած քաղաքացիների և ոստիկանների միջև
Ուղիղ Տավուշից,Աբրահամ Գասպարյանը՝պլանների մասին,տեսանյութ
Ընտրությունը պետք է համապատասխանի Հոգևոր Հայաստանի իդեալին. Արա Պողոսյան
«4 գյուղերի» սահմանազատումը ոչ մի կապ չունի ԽՊ հեռանկարի հետ, միլիմետր իսկ չի մոտեցնում դրա կնքումը
Կրկնում եմ` Ադրբեջանը ոչ թե հողի, այլ կոնկրետ ռազմավարական տեղակայման խնդիր է լուծում, որի պայմաններում հայկական հարցն իր ողջ խորությամբ և բաղադրիչներով կվերացվի
«Անակնկալներ են լինելու». Տավուշում ճանապարհը փակած քաղաքացիներն այսօր երեկոյան հայտարարություն կանեն
Օր օրի, ժամ առ ժամ մեր պայքարը թափ է առնում. Մարդկանց թիվն այստեղ գնալով ավելանում է. Ընդդիմադիր պատգամավոր
Պետական եկամուտների կոմիտեն լայնամասշտապ խուզարկություն է սկսել ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանին, նրա ընտանիքին եւ մերձավորներին պատկանող բիզնեսներում
Հաագայում ավարտվել է Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի դատական նիստի հերթական լսումները
Վերջին դեպքերի հետ կապված ավելացել են գրառումներ, որոնք արդարացնում են իշխանության գործողությունները:
Դիլիջանում «Toyota»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին ու գլխիվայր շրջվել
Ավելին
Ավելին