f

Անկախ

Դատավոր Նիկողոսյանը որոշեց չհետաձգել Ռոբերտ Քոչարյանի փաստաբանների բողոքի քննությունը


Սահմանադրական կարգի ենթադրյալ տապալման գործով տուժող կողմի շահերը ներկայացնող փաստաբան Տիգրան Եգորյանն այսօր վերքաննիչ քրեական դատարանին խնդրել էր հետաձգել Ռոբերտ Քոչարյանի փաստաբանների բողոքի քննությունը։ Նա հիմնավորել էր, որ նիստի մասին ծանուցում չի ստացել, բայցի այդ չեն ստացել փաստաբանների բողոքի իրենց օրինակը։

Հիշեցնենք, որ քիչ առաջ վերաքննիչ քրեական դատարանում՝ դատավոր Արսեն Նիկողոսյանի նախագահությամբ, մեկնարկեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների՝ երկրորդ նախագահի խափանման միջոց կալանքը փոխելու միջնորդությունները մերժելու մասին Երևանի ընդհանուր իրավասության դատարանի որոշման դեմ բողոքի քննությունը։

Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Հայկ Ալումյանն ասաց՝ քննարկվում է անձի ազատության իրավունքի հետ կապված հարց։

«Դատարանը մի հարց է քննարկում և լուծում, արդյո՞ք հանրային շահը գերակշռո՞ւմ է տվյալ անձի ազատության իրավունքը, թե՞ հակառակը։ Այս հարցի քննության ընթացքում տուժող կողմն իրավաչափ շահ չունի։ Հետևաբար տուժող կողմի դիմումների հիման վրա բողոքի քննությունը հետաձգելու խնդրանքը, միջնորդությունն իրավական չէ։ Կա հանրային շահ, որ ներկայացվում է  այստեղ գտնվող մեղադրողների կողմից, և կա անձի ազատության շահ, որ ներկայացված է պաշտպանական կողմից»,-ասաց փաստաբանը։

Փաստաբան Արամ Վարդևանյանը միացավ գործընկերոջ դիրքորոշմանը, ասաց, որ խոսքը վերաբերում է անհապաղ քննության ենթակա հարցին։

Փաստաբանական թիմի մյուս անդամ Հովհաննես Խուդոյանն էլ նկատեց, որ դատական այս նիստին տուժողը մասնակցելը նրա իրավունքն է, ոչ թե պարտականությունը։

Մեղադրող դատախազ Գևորգ Բաղսադարյանն էլ նկատեց, որ Տիգրան Եգորյանը ցանկանում է  իրացնել իր դատավարական իրավունքը, միջնորդությունից երևում է, որ նա ցանկանում է մասնակցել ու հայտնել իր դիրքորոշումը։

«Ես գտնում եմ, որ տուժողի ներկայացուցիչը պետք է մասնակցի վարույթին»,-ասաց նա։

Մեղադրող մյուս դատախազ Պետրոս Պետրոսյանը  ևս միացավ գործընկերոջ դիրքորոշմանը։

Դատավոր Արսեն Նիկողոսյանն առաջարկեց, այսօր աշխատել, ինչքան հնարավոր է, լսել պաշտպանական կողմին, հաշվի առնելով, որ քննվում է անձի ազատության հետ կապված հարցեր, ինչպես նաև հաշվի առնելով  դատարանի ծանրաբեռնվածությունը։

Նիկողոսյանը նշեց, որ դատավարությունը բաց է, հեռարձակվում է, թափանցիկ է, ողջ ինֆորմացիան հասանելի է։ Ասաց՝ դատարանն ընդառաջում է տուժողին, եթե կա դիրքորոշում արտահայտելու կամարտահայտություն։

«Ես որոշեցի շարունակել դատավարությունը»,-ասաց դատավորը։

Հիշեցնենք, որ փաստաբանների բողոքը նախ մակագրվել էր դատավոր Արմեն Դանիելյանին, ինչից հետո պաշտպանները հետ վերցրեցին այն՝ հիմնավորելով, որ Դանիելյանը չի կարող այս գործով արդարադատություն իրականացնել։ Նրանք բողոքը ներկայացրեցին երկրորդ անգամ, այս անգամ այն մակագրվել է Արսեն Նիկողոսյանին։։

Մայիսի 8-ին տեղի ունեցած դատական նիստի ընթացքում Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական խումբը ներկայացրել էր  երեք միջնորդություն՝ երկրորդ նախագահի խափանման միջոց կալանքը վերացնելու,  գրավով փոխարինելու, խափանման միջոց կալանավորումն անձնական երաշխավորությամբ փոխարինելու վերաբերյալ։ Դրանցից որևէ մեկը Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աննա Դանիբեկյանը չբավարարեց։

Արսեն Նիկողոսյան Ռոբերտ Քոչարյան

Ահազանգ. Ոստիկանությունը հրաժարվում է վերադարձնել հստուկ պահպանման տարածք տարված ցուցարարների մեքենաները. փաստաբան
Տավուշի մարզպետը Կիրանցում քաղաքացիներին համոզում էր, որ թույլ տան քարտեզագրողներին ներս մտնել
Սուրեն Պետրոսյան ազատ արձակվեց
Մոմավառություն՝ ի հիշատակ Նիկոլ Փաշինյանի շարասյան կողմից վրաերթի ենթարկված հղի կնոջ
Քաղաքացիները փակել են Մեղրի-Երևան ճանապարհը
Առեղծվածային դեպք՝ Ջրվեժում. հյուրանոցում հայտնաբերվել են 2 օտարերկրացիների մարմիններ. 2 հոգի էլ հոսպիտալացվել է
Հիմա ուզում եմ հասկանամ՝ ինչի հիման վրա են ինձ բերման ենթարկել, որովհետեւ գիտեին՝ ով եմ, ինչ եմ. Արթուր խաչատրյան
Հայաստանն ստացել է «խաղաղության պայմանագրի» նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ
Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել Վահան Մարտիրոսյանի և Սյուզան Ջաղինյանի նկատմամբ․ նրանք հետախուզվում են
Քաղաքացիները փակեցին Նոյեմբերյանի ճանապարհը
Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան
Հերթական հաջողությունը՝ քիմիայի Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում
Երեք կազմակերպություններ դադարեցրել են համագործակցությունը ոստիկանության հետ՝ ՆԳՆ ղեկավարի նշանակվելուց հետո. ԱՄՆ պետդեպ
Ոստիկանները բերման ենթարկեցին պատգամավոր Արթուր Խաչատրյանին
Քաշքշուկ Հրազդանում ճանապարհ փակած քաղաքացիների և ոստիկանների միջև
Ուղիղ Տավուշից,Աբրահամ Գասպարյանը՝պլանների մասին,տեսանյութ
Ընտրությունը պետք է համապատասխանի Հոգևոր Հայաստանի իդեալին. Արա Պողոսյան
«4 գյուղերի» սահմանազատումը ոչ մի կապ չունի ԽՊ հեռանկարի հետ, միլիմետր իսկ չի մոտեցնում դրա կնքումը
Կրկնում եմ` Ադրբեջանը ոչ թե հողի, այլ կոնկրետ ռազմավարական տեղակայման խնդիր է լուծում, որի պայմաններում հայկական հարցն իր ողջ խորությամբ և բաղադրիչներով կվերացվի
«Անակնկալներ են լինելու». Տավուշում ճանապարհը փակած քաղաքացիներն այսօր երեկոյան հայտարարություն կանեն
Օր օրի, ժամ առ ժամ մեր պայքարը թափ է առնում. Մարդկանց թիվն այստեղ գնալով ավելանում է. Ընդդիմադիր պատգամավոր
Պետական եկամուտների կոմիտեն լայնամասշտապ խուզարկություն է սկսել ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանին, նրա ընտանիքին եւ մերձավորներին պատկանող բիզնեսներում
Հաագայում ավարտվել է Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի դատական նիստի հերթական լսումները
Վերջին դեպքերի հետ կապված ավելացել են գրառումներ, որոնք արդարացնում են իշխանության գործողությունները:
Դիլիջանում «Toyota»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին ու գլխիվայր շրջվել
Ավելին
Ավելին