f

Անկախ

Փչացած պատեֆոնի պես նույն երգն ես դնդնացնում, որ ի՞նչ անես.Լիլիթ Պողոսյան


Էդ մարդը օրը մի քանի անգամ լարած պատեֆոնի պես նույն բանն է ասում`դիմա՛կ կրեք, սոցիալական հեռավորությո՛ւն պահպանեք, հաճախակի լվացվեք և ախտահանե՛ք ձեռքերը։

Նույն բանը օրական հազար անգամ պտտեցվում է բոլոր լրատվամիջոցներով, արդուկը միացնում ես`մահու չափ ձանձրացրած նույն մոնոտոն երգն ես լսում։

Թվում է` բարդ մաթեմատիկա չէ. պարզ, հասկանալի մի բան է, որ մի անգամ լսելուց հետո կա՛մ ի գիտություն ես ընդունում և անում ես, կա՛մ չես անում, որովհետև լուրջ չես վերաբերվում ո՛չ ասողին, ո՛չ իր ասածին։

Այն, որ փողոցներում, այգիներում, բացօթյա սրճարաններում տեղ ու դադար չկա, մարդիկ ասես «համաժողովրդական զբոսանքի» դուրս եկած լինեն, մեծամասնությունն` առանց դիմակների, խոսում է մի բանի մասին. ժողովրդի գերակշիռ մասը բացարձակ անհաղորդ է` բանի տեղ չի դնում «ընտանիքապետության պապայի» կոչերը և հորդորները։

Ոչ միայն այն պատճառով, որ ամբողջությամբ սպառել է վստահության ռեսուրսը, այլ` որովհետև, ինչպես միշտ, մե՛կ նալին է խփում, մե՛կ` մեխին։ Մի կողմից, «մի տեղը» պատռելով, գլուխ է արդուկում, թե դիմակը 95 տոկոս երաշխիք է, մյուս կողմից` «ուրախությամբ» ծանուցում է, որ կորոնավիրուսից հետո մահացության ցուցանիշն «էական» անկում է արձանագրել։ Ասել է թե` վիրուսը հե՛չ էլ «թշնամի» չէ, որի դեմ պետք է «պատերազմել» բոլոր հնարավոր ու անհնար միջոցներով, այլ` «բարեկամ»։

Վերջում էլ, որ քիչ չթվա, կնիքը դնում է, թե բա` վիրուսին հաղթելու միակ ձևն այն է, որ բոլորս հերթով հիվանդանանք, ցանկալի է` «ասիմպտոմ», ապաքինվենք, իմունիտետ ձեռք բերենք կամ... ոտներս ձգենք։ Նայած` ում բախտը ոնց կբերի։

Եվ այսքանից հետո դեռ ուզում է, որ իրեն վստահեն, հավատան, բանի տեղ դնեն, ու չաչանակի պես նորից ու նորից նույն բանն է կրկնում, ու չի նկատում, որ գնացքը վաղուց գնացել է. «դահլիճը» դատարկ է` լսող չկա...

Լիլիթ Պողոսյան ՖԲ Գրառում նոր կորոնավիրուս Նիկոլ Փաշինյան

Ահազանգ. Ոստիկանությունը հրաժարվում է վերադարձնել հստուկ պահպանման տարածք տարված ցուցարարների մեքենաները. փաստաբան
Տավուշի մարզպետը Կիրանցում քաղաքացիներին համոզում էր, որ թույլ տան քարտեզագրողներին ներս մտնել
Սուրեն Պետրոսյան ազատ արձակվեց
Մոմավառություն՝ ի հիշատակ Նիկոլ Փաշինյանի շարասյան կողմից վրաերթի ենթարկված հղի կնոջ
Քաղաքացիները փակել են Մեղրի-Երևան ճանապարհը
Առեղծվածային դեպք՝ Ջրվեժում. հյուրանոցում հայտնաբերվել են 2 օտարերկրացիների մարմիններ. 2 հոգի էլ հոսպիտալացվել է
Հիմա ուզում եմ հասկանամ՝ ինչի հիման վրա են ինձ բերման ենթարկել, որովհետեւ գիտեին՝ ով եմ, ինչ եմ. Արթուր խաչատրյան
Հայաստանն ստացել է «խաղաղության պայմանագրի» նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ
Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել Վահան Մարտիրոսյանի և Սյուզան Ջաղինյանի նկատմամբ․ նրանք հետախուզվում են
Քաղաքացիները փակեցին Նոյեմբերյանի ճանապարհը
Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան
Հերթական հաջողությունը՝ քիմիայի Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում
Երեք կազմակերպություններ դադարեցրել են համագործակցությունը ոստիկանության հետ՝ ՆԳՆ ղեկավարի նշանակվելուց հետո. ԱՄՆ պետդեպ
Ոստիկանները բերման ենթարկեցին պատգամավոր Արթուր Խաչատրյանին
Քաշքշուկ Հրազդանում ճանապարհ փակած քաղաքացիների և ոստիկանների միջև
Ուղիղ Տավուշից,Աբրահամ Գասպարյանը՝պլանների մասին,տեսանյութ
Ընտրությունը պետք է համապատասխանի Հոգևոր Հայաստանի իդեալին. Արա Պողոսյան
«4 գյուղերի» սահմանազատումը ոչ մի կապ չունի ԽՊ հեռանկարի հետ, միլիմետր իսկ չի մոտեցնում դրա կնքումը
Կրկնում եմ` Ադրբեջանը ոչ թե հողի, այլ կոնկրետ ռազմավարական տեղակայման խնդիր է լուծում, որի պայմաններում հայկական հարցն իր ողջ խորությամբ և բաղադրիչներով կվերացվի
«Անակնկալներ են լինելու». Տավուշում ճանապարհը փակած քաղաքացիներն այսօր երեկոյան հայտարարություն կանեն
Օր օրի, ժամ առ ժամ մեր պայքարը թափ է առնում. Մարդկանց թիվն այստեղ գնալով ավելանում է. Ընդդիմադիր պատգամավոր
Պետական եկամուտների կոմիտեն լայնամասշտապ խուզարկություն է սկսել ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանին, նրա ընտանիքին եւ մերձավորներին պատկանող բիզնեսներում
Հաագայում ավարտվել է Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի դատական նիստի հերթական լսումները
Վերջին դեպքերի հետ կապված ավելացել են գրառումներ, որոնք արդարացնում են իշխանության գործողությունները:
Դիլիջանում «Toyota»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին ու գլխիվայր շրջվել
Ավելին
Ավելին