Աֆղանստանի հյուսիսարևելյան Բադախշան նահանգում տեղի ունեցած պայթյունի հետևանքով առնվազն 11 ոստիկան է զոհվել: Գրում է Gazeta.ru-ն։
Այդ մասին հայտնում է TOLOnews հեռուստաալիքը՝ վկայակոչելով նահանգի ոստիկանության ներկայացուցիչ Սանաուլա Ռոհանիի հայտարարությանը:
Նշվում է, որ 11 իրավապահ, որոնց թվում նաև նրանց հրամանատարը, սպանվել են ճանապարհին տեղադրված ռումբի պայթյունի արդյունքում:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Khurshid TV հեռուստաալիքի լրագրողն ու վարորդը մահացել են Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլում տեղի ունեցած պայթյունի հետևանքով: