Երեւանում մարտի 28-ին բացվել է «Հայաստանը որպես քաղաքակրթության խաչմերուկ. պատմամշակութային կապեր» գիտաժողովը։ Միջոցառումը տեղի է ունենում Հայաստանի Գիտությունների ակադեմիայում։
Գիտաժողովին մասնակցում են հայ փորձագետներ, ինչպես նաեւ մասնագետներ Իրանից, Հնդկաստանից, Չինաստանից, Ռուսաստանից, Իտալիայից, Վրաստանից, Գերմանիայից, Ուկրաինայից, Ճապոնիայից, Բելառուսից, Մեծ Բրիտանիայից եւ այլ երկրներից։
Զեկուցումներով հանդես կգան մի քանի տասնյակ փորձագետներ։