Ռուսաստանում մեկ օրում կորոնավիրուսի 8,726 նոր դեպք է հայտնաբերվել: Այդ մասին հայտնել են Մոսկվայում գործող օպերատիվ շտաբից: Գրում է Gazeta.ru-ն։
Այսպիսով, երկրում կորոնավիրուսի հայտնաբերված ընդհանուր դեպքերի թիվը 449 834 է կազմում:
Մեկ օրում նաև 144 մահ է գրանցվել, մահացությունների ընդհանուր թիվն աճել է՝ հասնելով 5,528-ի:
Վարակից բուժվել է ավելի քան 8 057 հիվանդ, ընդհանուր առմամբ՝ 212 680:
Ներկայումս ամբողջ աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցում է 6,6 միլիոնը։