Իրանի Ռաշտ քաղաքում փետրվարի ընթացող ծանրամարտի վարկանիշային մրցաշարում Հայաստանի հավաքականից առաջինը մրցահարթակ է դուրս եկել Անդրանիկ Կարապետյանը:
Ծանրամարտի 2016թ. Եվրոպայի չեմպիոն Անդրանիկ Կարապետյանը International Fajr Cup օլիմպիական վարկանիշային մրցաշարում փոքր ոսկե մեդալ է նվաճել 81 կգ քաշայինների պոկում վարժությունում:
Պոկում վարժությունում Եվրոպայի չեմպիոնը բարձրացրել է 160 կգ՝ նվաճելով փոքր ոսկե մեդալ։ Հրում վարժությունում բարձրացրել է 185 կգ՝ երկամարտի 345 կգ արդյունքով զբաղեցրելով 4-րդ տեղը։