Չինաստանը մեծ նշանակություն է տալիս չին-ռուսական հարաբերությունների զարգացմանը:
Այս մասին մարտի 18-ին հայտարարել է Չինաստանի նախագահ Սի Ցզինպինը Պուտինին ուղղված իր շնորհավորական ուղերձում։
Ուղերձում ասվում է, որ Չինաստանը պատրաստ է սերտ կապեր պահպանել Ռուսաստանի հետ՝ Չինաստան-Ռուսաստան համապարփակ գործընկերության և ռազմավարական համագործակցության կայուն, ուժեղ, և խորը զարգացման համար, որը մտել է նոր դարաշրջան՝ ի շահ երկու երկրների և նրանց ժողովուրդների, հաղորդում է «Սինհուան»: