f

Անկախ

9 թվացյալ առողջ սովորություններ, որոնք իրականում վնասում  են առողջությունը


Մաքրության և հիգիենայի ջատագո՞վ եք: Պարզվում է, որ առողջ սովորությունները երբեմն կարող են ոչ թե օգուտ, այլ վնաս բերել:

Մենք գիտենք հիգիենայի կարևորությունը  և օրական 1-2  անգամ լոգանք ենք ընդունում,  ուտելուց հետո մաքրում ենք ատամները: Բայց արդյո՞ք այս բոլոր սովորությունները այնքան օգտակար են, որքան մենք կարծում ենք:

Ականջի մաքրում

Բամբակյա գլխիկով չոփիկները  կոսմետիկայի և կենցաղային խանութներում ամենահայտնի ապրանքներից են: Մենք դրանք օգտագործում ենք տարբեր նպատակներով, բայց ամենից հաճախ ականջները մաքրելու համար։ Այստեղ արժե հիշել ամենակարևոր «չի կարելի»-ներից մեկը, որը շարունակ կրկնում են ԼՕՌ  բժիշկները: Անվնաս բամբակյա չոփիկները կարող են առաջացնել ականջի բորբոքում, թմբկաթաղանթի վնասում, ներքին ականջի ֆունկցիայի խանգարում, ոչ միայն լսողության, այլև վեստիբուլյար համակարգի հետ կապված խնդիրներ:

Համարվում  է, որ ականջի անցքն  ընդհանրապես մաքրման կարիք չունի։ Իսկ կուտակված ականջի ծծումբը ունակ է հեռացնել պարզապես ջուրը: Ականջները մաքրելու համար կիրառվող բամբակյա չոփիկը կարող է ականջամոմը ավելի խորը մղել՝ ականջախցանի առաջացման պատճառ դառնալով: 

Ծծումբը պաշտպանում է ականջները զանազան ինֆեկցիաներից:  Եթե ​​ականջի անցքում ծծումբ կա, դա նորմալ է: Նորմալ չէ, երբ ծծմբային խցան է առաջանում: 

Փրփուր և լոգանքի «ռումբեր»

Փրփուրով կամ հոտավետ «ռումբով»  տաք լոգարանում հանգստանալը ծանր օրվա  հաճելի ավարտ է: Բայց իրականում այս միջոցների  մեջ առկա քիմիական նյութերը կարող են խաթարել մաշկի և նույնիսկ հեշտոցի բնական pH հավասարակշռությունը (թթվայնության և հիմնայնության  հավասարակշռությունը): Փրփրային լոգանքից հետո կարող է առաջանալ մաշկի չորություն: Կոշտ մաքրող միջոցները  հազվադեպ  կարող են նաև պատճառ դառնալ  հեշտոցային և միզուղիների  վարակների:

Ձեռքերի ախտահանում

Համավարակի դարաշրջանում մենք սովոր ենք հաճախակի լվանալ ձեռքերը և դրանք մշակել  ախտահանող միջոցներով։ Բայց ախտահանման չարաշահումը  կարող է նաև վտանգավոր լինել։ Գոյություն ունեն երկու տեսակի մաքրող միջոցներ՝ հակասեպտիկ և հակամանրէային: Վերջիններս չունեն հակավիրուսային հատկություն և հատկապես վնասակար են ակտիվ նյութի՝ տրիկլոզանի պատճառով։ Մաշկը կարող է դառնալ անպաշտպան և հակված բորբոքման: 

Հակասեպտիկները կարող են սպանել վիրուսները (եթե դրանք պարունակում են առնվազն 60% ալկոհոլ), բայց միևնույն ժամանակ չորացնում են ձեռքերի մաշկը։ Սա հատկապես վտանգավոր է զգայուն մաշկ և էկզեմա կամ ատոպիկ դերմատիտ ունեցողների համար:

Օգտագործել ձեռքի չորանոց

Հասարակական զուգարաններում լվացվելուց հետո մի շտապեք ձեռքը մեկնել դեպի էլեկտրական չորանոցը: Ցավոք, ոչ բոլորն են բավական լավ լվանում ձեռքերը զուգարան այցելելուց հետո։ ԱՄՆ Mayo կլինիկայում  անցկացված հետազոտությունը ցույց է տվել, որ էլեկտրական չորանոցի շուրջ մոտավորապես 2 մ շառավղով ձևավորվում է բակտերիաներ պարունակող հատուկ «վարակիչ մառախուղ»:

Տաք լոգանք ընդունել

Ցուրտ եղանակին  տաք ցնցուղից լավ բան չկա, որը կօգնի մի լավ  տաքանալ: Շատերին է դուր գալիս տաք լոգանք ընդունելը, և ոչ միայն ձմռանը։ Սակայն տաք ջուրը լավագույն ընտրությունը չէ մաշկի համար։ Այն վնասում է մաշկի վերին շերտի կերատինային բջիջները՝ առաջացնելով չորություն, բորբոքում և քոր։ Տաք ցնցուղը հատկապես վնասակար է առավոտյան։

Գլուխը հաճախակի լվանալ

Կեղտոտ մազերով տանից դուրս գալն անընդունելի է, այսպես են կարծում շատ կանայք՝ ամեն օր լվանալով գլուխը: Բայց ամեն օր մազերը լվանալը կարող է վնասակար լինել՝ դուք մազերի վրայից հեռացնում եք  բնական խոնավեցնող յուղերը՝ դարձնելով  ձեր մազերը չոր և փխրուն: Բացի այդ, մազերը լվանալիս ջուրը պետք է լինի սենյակային ջերմաստիճանի (20-25 աստիճան, թեթևակի տաք), և ոչ մի դեպքում տաք, որպեսզի չակտիվանան ճարպագեղձերը։

Մաշկի ակտիվ խոնավեցում

Եթե ​​դուք չոր մաշկ ունեք, ապա, ամենայն հավանականությամբ, կանոնավոր կերպով օգտագործում եք քսուքներ,  լոսյոններ և հատկապես խոնավեցնում ձեր մաշկը գիշերը: Բայց սա միշտ չէ, որ ողջամիտ է: Մասնագետների կարծիքով՝ գիշերը չափից շատ խոնավեցնող կրեմ կիրառելը կարող է վնասել մաշկին։ Այն պարզապես «կսովորի դրան» և կարտադրի ավելի քիչ բնական սնուցիչներ, ինչի հետևանքով մաշկը կդառնա էլ  ավելի չոր և ավելի հակված գրգռման:

Լվանալ ատամներն ուտելուց անմիջապես հետո

Մենք գիտենք, որ կարիեսի պատճառը մանրէներն են, որոնք գրոհում են մեր ատամներն  ուտելուց հետո, հատկապես  քաղցրավենիքից հետո: Ուստի շատերը վստահ են, որ ուտելուց հետո պետք է անմիջապես խոզանակել ատամները՝ դրանց առողջությունը պահպանելու համար: Բայց դա սխալ է։ Որոշ մթերքներ, հատկապես կիտրոնաթթու պարունակող մթերքները, կարող են թուլացնել ատամի էմալը, իսկ եթե ուտելուց անմիջապես հետո ատամները խոզանակեք, կարող եք էլ ավելի վնասել էմալը։ Ամերիկյան Mayo կլինիկայի մասնագետները, հիմնվելով հետազոտությունների վրա,  խորհուրդ են  տալիս ուտելուց հետո առնվազն 30 րոպե սպասել, որպեսզի թուքը չեզոքացնի բերանում առկա  թթուները:

Ցողել օծանելիքը ներքնազգեստի վրա

Սեռական օրգանների հետ առնչվող  ցանկացած քիմիական նյութ կարող է ազդել ձեր բնական pH հավասարակշռության վրա: Օծանելիքը կարող է խաթարել հեշտոցի միկրոէկոլոգիան՝ առաջացնելով սնկային հիվանություն  և նույնիսկ միզուղիների վարակներ: Ճակատագրի հեգնանքով, այս հիվանդությունները շատ ավելի վատ հոտեր են առաջացնում, քան այն, ինչ դուք փորձում էիք թաքցնել օծանելիքով՝  այն ցողելով անմիջապես վարտիքի վրա: 

Աղբյուրը՝ https://doctorpiter.ru

 

առողջություն խմբագրի ընտրանի Հասարակություն առողջ ապրելակերպ

Իշխանությունը թող կողմնորոշվի, հիմա ռուսնե՞րն են ստիպում, թե՞ ռուսները դեմ են սահմանազատմանը. քաղաքագետ
Այս գազային հռետորաբանությունը կամ «գազային սիրավեպը» մեծ հաշվով ուղղված է ռուսական գործոնի դեմ. Վահե Դավթյան
Գլխավոր դատախազ. 2023-ին Հայաստանում գրանցվել է 40 հազար 666 հանցագործություն
Իշխանությունների ամբողջ ջանքը եղել է քաոս ստեղծել երկրում, բաժանել պառակտել. Բագրատ Սրբազան
Մալաթիա-Սեբաստիայում՝ «Հյուսիս-հարավ» ճանապարհի հատվածում 100 ծառ կտնկվի
Վարսիկ Գրիգորյան. «Մրցաշարի անցկացումը մոտիվացիա է, որ աղջիկները բարձր նվաճումների ձգտեն սպորտում»
Սա ոչ թե դիվերսիֆիկացիա է, այլ մեր էներգետիկ համակարգի ադրբեջանականացում. Վահե Դավթյան
Կյանքից հեռացել է մարզական լրագրող Դավիթ Մարտիրոսյանը
Երեւանի համայնքային հավաքակայանը կհամալրվի ևս 171 նոր ավտոբուսով
Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի մաս ճանաչելը դեռ դառը պտուղներ է բերելու. «Հայաստան»
«Դիվերսիֆիկացիա» կոչվածն ադրբեջանական խողովակներով ռուսական գազի հույսն է՝ մի քանի անգամ ավելի թանկ. Դանիելյան
Հայկական կողմը տանուլ է տալիս դիվանագիտական պատերազմում. փորձագետ
Մյասնիկյան պողոտայում՝ «Բելաջիո»-ի մոտ բախվել են «BMW X6»-ը, «Changan»-ը և «Նիվան». վերջինս կողաշրջվել է. կա վիրավոր
Բերքաբերում ականազերծման աշխատանքներ են ընթանում. Գառնիկ Դանիելյան
Ապրիլի 29-ի դրությամբ հաստատվել է կարմրուկով վարակման 362 դեպք
«Ռեժիմի հպատակ «արտուշգաբրիելյանների» մասին». Նարեկ Սամսոնյանը՝ «Արմավիր» ՔԿՀ-ից
Բաքուն սկզբում նախատեսում է Հայաստանում բնակեցնել 300 հազար ադրբեջանցիների. նախկին օմբուդսմեն
Տեղահանումը կարող է նշանակալի սոցիալական սթրես լինել անձի, ընտանիքի, երեխաների համար․ ԱՄՆ դեսպան
Մեր լուծումն է՝ ձեւավորել պայքարի միասնական ճակատ եւ սկսել կռավարության անվստահության գործընթաց. «Հայաքվե»
Երեկ Ոսկեպարի եկեղեցու մոտ ադրբեջանցիներ են եղել. Գառնիկ Դանիելյան
Պատերազմն ադրբեջանա-թուրքական տանդեմի հետ չի ավարտվել. ՀՀ նախկին արտգործնախարար
Ծաղկաձորում հանրային սննդի օբյեկտի գործունեություն է կասեցվել
«Մի մատով երկու աչքդ կհանեմ». Երևանի թիվ 140 դպրոցի դասղեկը վիրավորել է երեխային, հաճախակի հարվածում է. Ահազանգ
Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարները կհանդիպեն Ալմաթիում. ԱԳՆ
«2 տարի ունենք ընդամենը». հայտնի է՝ որտեղ եւ ինչ ժամկետում կկառուցվի Ազարյանի անվան մանկապատանեկան մարզադպրոցը
Ավելին
Ավելին