Շվեդիա
ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում բարձրացվել է Շվեդիայի դրոշը
60
«Մենք համեստ ենք, բայց նաև հպարտ։ Մենք գիտենք, որ Շվեդիայից սպասելիքները մեծ են, բայց մենք նաև մեծ ակնկալիքներ ունենք մեզանից»,- ասել է Քրիստերսոնը: Նա նշել է, որ պատրաստ են «կիսելու բեռը, պարտականությունները և ռիսկերը դաշնակիցների հետ»:
Հունգարիայի նախագահը ստորագրել է ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության մասին խորհրդարանի որոշումը
1159
Այսպիսով, վերջ դրվեց Շվեդիայի անդամակցության գրեթե մեկ տարի ձգձգմանը, համեմատած Ֆինլանդիայի հետ՝ Թուրքիայի կողմից պահանջների և սակարկությունների պատճառով, որին հաջորդում է Հունգարիան:
Դանիան, հետևելով Շվեդիային, դադարեցրել է Հյուսիսային հոսքի պայթյունների հետաքննությունը
204
«Հետաքննությունը և՛ բարդ էր, և՛ համապարփակ: Հետաքննության արդյունքում իշխանությունները եկել են այն եզրակացության, որ գազատարների դիտավորյալ դիվերսիա է տեղի ունեցել։ Սակայն, ըստ քննիչների, Դանիայում քրեական գործ հարուցելու համար բավարար հիմքեր չկան։ Ուստի Կոպենհագենի ոստիկանությունը որոշել է ավարտին հասցնել պայթյունների քրեական հետաքննությունը»,- ասված է դանիական ոստիկանության կայքում հրապարակված հաղորդագրության մեջ։
Հունգարիայի խորհրդարանը վավերացրել է ՆԱՏՕ-ին անդամակցելու վերաբերյալ Շվեդիայի դիմումը
928
Շվեդիան ԵՄ անդամներից մեկն է, որը Հունգարիային մեղադրել է Եվրոմիության ժողովրդավարության արժեքներից հեռանալու մեջ: Իր հերթին, Օրբանի մամուլի քարտուղար Զոլտան Կովաչը Շվեդիայի պաշտոնական ներկայացուցիչներին մեղադրել է այն բանում, որ նրանք նստել են ««բարոյական գերազանցության փլուզված գահին»:
Հունգարիայի խորհրդարանը երկուշաբթի օրը կքվեարկի ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցելու հարցի շուրջ
157
Հունգարիայի խորհրդարանը նշանակել է Շվեդիայի՝ ՆԱՏՕ-ի անդամ դառնալու վավերացման քվեարկության օրը՝ ընդմիջումից վերադառնալուց հետո առաջին օրը։ Այս մասին հայտնում են արեւմտյան գործակալությունները՝ վկայակոչելով «Ֆիդես» խորհրդարանական խմբակցության ղեկավար Մատե Կոսիչի հրապարակած փաստաթուղթը։
ՆԱՏՕ-ի անդամները պնդում են, որ Հունգարիան արագ հավանություն տա դաշինքին Շվեդիայի անդամակցությանը
61
Օրբանի կուսակցության օրենսդիրները չեն ներկայացել հանդիպմանը, թեև վարչապետը հունվարին հայտնել էր, որ աջակցում է Շվեդիայի անդամակցությանը ՆԱՏՕ-ին և կհորդորի իր կուսակցությանը հավանություն տալ Ստոկհոլմի հայտին առաջին իսկ հնարավորության դեպքում: ՆԱՏՕ-ի մյուս անդամները մեծացնում են ճնշումը։ Հունգարիայում ԱՄՆ դեսպան Դեյվիդ Պրեսմանը մասնակցել է երկուշաբթի Բուդապեշտում կայացած խորհրդարանի նիստին։
Վաղը տեղի կունենա ՆԱՏՕ-ի դաշնակիցների հանդիպումը․ հրավիրված է նաև Շվեդիան
54
Հանդիպումը տեղի կունենա փետրվարի 7-ին ՆԱՏՕ-ի Գլխավոր շտաբում, որը կգլխավորի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը։
Որ դեպքում Հունգարիան կվավերացնի ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հայտը. վարչապետը պայման է ներկայացրել
1334
Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանի գլխավորած կուսակցությունը հայտարարել է, որ ակնկալում է Շվեդիայի վարչապետ Ուլֆ Քրիսթերսոնի այցեը՝ նախքան ՆԱՏՕ-ին անդամակցելու Շվեդիայի հայտի վավերացումը: «Եթե սա շվեդների համար կարևոր խնդիր է, ապա ակնհայտ է, որ Շվեդիայի վարչապետը կգա Բուդապեշտ», - հայտարարել են են կուսակցությունում։
Էրդողանը Ստոլտենբերգի հետ քննարկել է Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հայտը վավերացնելու հարցը
213
Հաղորդվում է, որ մտքեր են փոխանակվել Թուրքիայի խորհրդարանի կողմից Հյուսիսատլանտյան դաշինքին միանալու Շվեդիայի դիմումը վավերացնելու շուրջ։
ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հայտի հավանությունը Թուրքիայի ինքնիշխան որոշումն է. Պեսկով
1283
«Դա Թուրքիայի խորհրդարանի որոշումն է, Թուրքիան, այնուամենայնիվ, Հյուսիսատլանտյան դաշինքի անդամ է, դա միանգամայն ակնհայտ փաստ է, եւ ունի իր պարտավորությունները, իր բանակցային գործընթացները դաշնակիցների հետ, այ դա Թուրքիայի ինքնիշխան որոշումն է»,- ասել է Պեսկովը լրագրողներին։