f

Անկախ

Երեւանում բնակարաններն էժանացել են, բայց Կենտրոնում քառակուսու արժեքը սկսում է 2 միլիոնից


Երեւանում երկրորդային շուկայի բնակարանների արժեքների նվազում են նկատում մասնագետները։ NEWS.am-ի հետ զրույցում «Կենտրոն» անշարժ գույքի գործակալության տնօրեն Վահե Դանիելյանն ասում է, որ խոսքը մոտ 15 տոկոս գնանկման մասին է։

Մասնագետը գնանկումը կապվում է օտարերկրացիների՝ Հայաստանից արտահոսքի, սոցիալ-տնտեսական իրադրության հետ։

«Անշարժ գույք ձեռք բերելու օտարերկրյա քաղաքացիների հոսքը նույնպես նվազել է։ Այդ է պատճառը, որ տոկոսը նվազել է։ Մեր տեղի գնորդների քանակը պահպանվել է։ Այն ժամանակ ունեինք «իքս» քանակի գնորդներ եւ մշտապես վաճառք կար։ Ռուս-ուկրաինական հակամարտության ֆոնին, երբ օտարերկրացիների հոսք մտավ Հայաստան, նրանք սկսեցին բնակարան գնելը, այսինքն՝ գնորդների քանակը շատացավ, պայմանագրերի քանակն էլ շատացավ։ Այժմ այդ մարդիկ էլ չեն գալիս, գնորդներ չկան, եւ ավտոմատ գներն էլ անկում են ապրում»։

Վահե Դանիելյանն ասում է՝ բնակարանների վարձակալության շուկան նույնպես պասիվացել է․ «Հիմա մինչեւ ռուսների՝ Հայաստան գալու գներին ենք մոտեցել»։

Անշարժ գույքի գործակալության տնօրենը նշում է՝ մայրաքաղաքում Կենտրոնի ամենաթանկ հատվածն այժմ Արամի փողոցն ու Հյուսիսային պողոտան են, այնտեղ մեկ քառակուսի մետրի գինը սկսվում է 2 միլիոն դրամից, դրանց հաջորդում են Արաբկիրը, Դավթաշենը, Քանաքեռ-Զեյթունը, իսկ ծայրամասերում բնակարանների գները 300-ից 400 հազար դրամից են սկսում․ «Բնակարանը թանկանում է, եթե այն այգու տեսարան է ունենում, կամ կան շենքերի որակական հատկանիշներ, որ օրինակ՝ կան կառուցապատողներ, որոնք հետեւում են բոլոր կանոններին, եւ կան կառուցապատողներ, որ չեն հետեւում։ Դա նույնպես կարեւոր է գնի տեսանկյունից»։

Վահե Դանիելյանն ասում է՝ շատացել է նաեւ մայրաքաղաքի հարակից հատվածներում, օրինակ՝ Եղվարդում կամ Աբովյան քաղաքում, տուն ձեռք բերելու ցանկությունը։

Չնայած երկրորդային շուկայի գնանկմանը, այնուամենայնիվ առաջնային շուկայում բնակարանների գները չեն նվազում։

Տնտեսագետ Սուրեն Պարսյանը NEWS.am-ի հետ զրույցում նշում է, որ երկրորդային շուկայում բնակարանների գների նվազումը պայմանավորված է երկրում անվտանգային ռիսկերով, ինչպես նաեւ քաղաքացիների՝ սոցիալական վիճակով․

«Բնակարանների թերվաճառքի «մեղավորները» բանկային համակարգն է, քանի որ վերջին ամիսներին դադարեցրել են երկրորդյաին շուկայի վարկավորումը։ Օրինակ՝ եթե մարդը գնում է բնակարանի համար վարկ վերցնելու, բանկերը պատրաստ են առաջնային շուկայի համար վարկ տրամադրել, բայց 20-30 տարվա բնակարանների համար վարկ չեն տրամադրում՝ համարելով դա ռիսկային»։

Տնտեսագետը կանխատեսում է, որ այս տարի էական նվազում է սպասվում երկրորդային շուկայի բնակարանների դեպքում, իսկ առաջնային շուկայում գները կնվազեն նաեւ 2025-ին։

անշարժ գույքի շուկա գների անկում Հայաստան խմբագրի ընտրանի

Պայքարը մտնում է վճռական փուլ․ Սուրեն Պետրոսյան
Մի քանի ՀԿ-ներ պահանջում են կառավարությունից թափանցիկություն ապահովել սահմանազատման աշխատանքներում
Սև բերետավորները ուրախացել են,որ թուրքի համար ճանապարհ բացեցին դեպի Հայաստան,տեսանյութ
#Բագրատ_Սրբազան-ի կենսագրությունը հայերեն և անգլերեն
Ըստ Google Earth-ի, Կիրանցի նոր կառուցվող դպրոցի շենքի մոտավոր հեռավորությունն է այնտեղից, որտեղ «սահմանազատումից» հետո կանգնելու են թշնամու զինված բաշիբոզուկները
Կենտրոն վարչական շրջանի ղեկավարն ազատվել է աշխատանքից
Բայդենը ներել է 317,000 ամերիկացու՝ 6,1 միլիարդ դոլարի ուսանողական պարտքը
Պետք է առերեսվենք ճշմարտությանը և ընդունենք, որ Ռուսաստանն ավելի արդյունավետ է իր ռшզմական ջանքերում. Ուկրաինայի ԱԳ նախարար
Թուրքիան դադարեցրել է առևտրային կապերն Իսրայելի հետ․ Bloomberg
Գազայի հատվածի վերակառուցումը կարժենա 40 մլրդ դոլար
ՆԱՏՕ գլխավոր քարտուղարը պահանջել է հինգ տարում 100 մլրդ դոլար հավաքել Ուկրաինայի օգնության համար
Շոլցն ու Նեթանյահուն քննարկել են Գազայում պատանդներին ազատելուն ուղղված ջանքերը
Մակրոնը հերթական անգամ հայտարարել է, որ չի բացառում Ուկրաինա զորքեր ուղարկելը
ISW-ն չի բացառում Ռուսաստանի՝ օդադեսանտային ստորաբաժանումները Արևելյան Ուկրաինա տեղափոխելու մտադրությունը
Շոլցն ու Մակրոնը Սի Ցզինպինի այցից առաջ գաղտնի ընթրիք կանցկացնեն Փարիզում. Politico
Ավտոն շուռ եք տալիս հենց հիմա. ոստիկանական բեսպրիդել Կիրանցում
Ռազմական ոստիկանության պետը Կիրանցում հսկում է տարածքների հանձման գործընթացը
Կիրանցում մարդկանց բերման ենթարկելիս որոշ դեպքերում անհամաչափ ֆիզիկական ուժ է կիրառվել․ ՄԻՊ
Չինաստանը, Ճապոնիան և Ռուսաստանը այլատյացության պատճառով տնտեսական դժվարություններ են ապրում. Բայդեն
Հողերի հանձնման հանդուրժումը բերելու է ծանր հետևանքների, այն մեր ստորացման շղթայի մի օղակն է. Նստացույց հայտարարած ազատամարտիկ
Կիրանցեցիներն են իջել Բագրատ Սրբազանի հետ հանդիպելու
Եկել է ճշմարտության պահը, պետք է պատասխան տանք՝ ում կողմն ենք. Ռուբեն Կարապետյան
Գնել Սանոսյանը լրագրողի ձեռքից վերցրել է խոսափողը ու սկսել ինքը հարցեր տալ
Ներքին զորքերը փաստացի գրավել են Կիրանց գյուղը, որ գյուղի մի մասը հանձնեն մեր թշնամուն. Չալաբյան
ՀԱՐՑԱԶՐՈԻՅՑ ԹՈՒՄԱՆՅԱՆԻ ՀԵՔԻԱԹԻ ՄՈՏԻՎՆԵՐՈՎ։
Ավելին
Ավելին