Հունիսի 3-ի գիշերը կրծքավանդակի շրջանում դանակահարված վիճակում «Արմենիա» բժշկական կենտրոն տեղափոխվեց 44-ամյա մի տղամարդ։ Այդ մասին ոստիկանության Մաշտոցի բաժնում հաղորդում ստացվեց։ Հիվանդանոց մեկնած օպերատիվ խումբը պարզեց, որ տղամարդը բուժհաստատություն է տեղափոխվել Աջափնյակ վարչական շրջանի Լուկաշինի փողոցի բնակարաններից մեկից։ Տանը հայտնաբերվեցին արնանման հետքեր, արնոտ դանակ և այլն։ Տեղում ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումներով Մաշտոցի բաժնի ոստիկանները փաստական տվյալներ ձեռք բերեցին, որ տուժողն ու 55-ամյա մի տղամարդ միասին հաց են կերել, ինչի ընթացքում կենցաղային հարցերի շուրջ վեճ է ծագել, որն էլ հանգուցալուծվել է դանակահարությամբ։ Կասկածվողը նույն թաղամասում հայտնաբերվել ու բերման է ենթարկվել ոստիկանության Մաշտոցի բաժին։ Բնակարանում հայտնաբերված արնանման հետքերով դանակը, որը նախնական տվյալներով՝ հանցագործության գործիքն է, առգրավվել է։ Նշանակվել են փորձաքննություններ։ Հանգամանքները պարզվում են։
Դանակահարություն Աջափնյակում․ Մաշտոցի բաժնի ոստիկանները բացահայտել են հանցագործությունը
Կարդացեք նաև
- Ռուս խաղաղապահների գրեթե ողջ զnրակազմն արդեն լքել է ԼՂ-ն, մնացած մասը կլքի այն մինչև մայիսի վերջ. Reuters
- Ռուսաստանում և Իրանում տեղի ունեցած ահաբեկչությունները ԱՄՆ-ի և Արևմուտքի կողմից ահաբեկչությանն աջակցելու արդյունքն էին. Իրանի պաշտպանության նախարար
- Ռուսաստանն ու Եվրոպան ստիպված կլինեն կրկին վերականգնել հարաբերությունները. Պուտինի մամուլի քարտուղար